Ձեռնարկներ և կոչումներ
0. Ներածական ակնարկ


«0. Ներածական ակնարկ», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում (2020)։

«0. Ներածական ակնարկ», Ընդհանուր ձեռնարկ։

0.

Ներածական ակնարկ

0.0

Նախաբան

Տերն ուսուցանել է․ «Թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է» (Վարդապետություն և Ուխտեր 107․99)։ Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավար, դուք պետք է փնտրեք անձնական հայտնություն, որը կօգնի ձեզ սովորել և կատարել ձեր կոչման պարտականությունները:

Սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեների ուսմունքների ուսումնասիրությունը կօգնի ձեզ հասկանալ և կատարել ձեր պարտականությունները: Երբ ուսումնասիրեք Աստծո խոսքերը, դուք ավելի ընկալունակ կլինեք Հոգու ազդեցության հանդեպ (տես Վարդապետություն և Ուխտեր 84․85

Դուք կսովորեք նաև ձեր պարտականությունները, երբ ուսումնասիրեք սույն ձեռնարկի հրահանգները: Այս հրահանգների շնորհիվ կարող եք հայտնություն ստանալ, եթե դրանք օգտագործեք այն նպատակով, որ հասկանաք սկզբունքները, քաղաքականությունը և ընթացակարգերը, որոնք պետք է կիրառվեն Հոգու առաջնորդությունը փնտրելիս:

0.1

Այս ձեռնարկը՝

Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, ուղեցույց է Եկեղեցու բարձրագույն և տեղական ղեկավարների համար։ Այն բաժանված է չորս բաժինների․

  • Վարդապետության հիմունքներ․ Այս գլուխները ներկայացնում են վարդապետություններ և սկզբունքներ, որոնք հիմնարար են Եկեղեցում ծառայելու համար։ Դրանք բացատրում են․

    • Աստծո երջանկության ծրագիրը, փրկության և վեհացման աշխատանքը և Եկեղեցու նպատակը:

    • Աստծո ծրագրում ընտանիքի դերը, փրկության և վեհացման աշխատանքը մեր տներում և տան ու եկեղեցու միջև փոխհարաբերությունները:

    • Քահանայության սկզբունքները։

    • Առաջնորդող սկզբունքները Փրկիչի Եկեղեցում։

  • Եկեղեցու կազմակերպությունը․ Այս գլուխներում տրվում են հրահանգներ ցցի նախագահությունների և եպիսկոպոսությունների, քահանայության քվորումի ղեկավարների, ցցերի և ծխերի կազմակերպությունների ղեկավարների և այն մարդկանց համար, ովքեր ծառայում են Եկեղեցում:

  • Փրկության և վեհացման աշխատանքը․ Այս գլուխներում ուսուցանվում է Եկեղեցու հիմնական աշխատանքի մասին․

    • Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

    • Հոգ տանել կարիքավորների մասին

    • Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը

    • Միավորել ընտանիքները հավերժության համար

  • Եկեղեցու կառավարումը․ Այս գլուխներում ներկայացված են Եկեղեցին կառավարելու լրացուցիչ ուղեցույցներ: Ընդգրկված թեմաներն են՝ ժողովներ, կոչումներ, գրանցումներ, ֆինանսներ և քաղաքականություն:

Թեմաները հեշտ գտնելու և մեջբերելու համար այս ձեռնարկի վերնագրերն ու ենթավերնագրերը համարակալված են: Օրինակ՝ տաճարային ամուսնության վերաբերյալ հրահանգները բերված են 27.3.1-ում: 27 թիվը վերաբերում է գլխին, 3 թիվը վերաբերում է այդ գլխի տվյալ բաժնին, իսկ 1 թիվը վերաբերում է ենթաբաժնին։

0.2

Հարմարեցում և լրացուցիչ նյութեր

Ոչ բոլոր ծխերն ու ճյուղերն ունեն նույն կարիքները։ Այս ձեռնարկը պարունակում է հարմարեցման ուղեցույցներ, ինչպես նաև լրացուցիչ նյութեր.

  • Հարմարեցման ուղեցույցները (հարմարեցման ուղեցույցների պատկերակ) պարունակում են ցուցումներ այն մասին, թե Եկեղեցու կազմակերպություններն ու ծրագրերը ինչպես հարմարեցնել տարբեր կարիքներ և միջոցներ ունեցող միավորներին:

  • Լրացուցիչ նյութերը (լրացուցիչ նյութեր, պատկերակ) պարունակում են լրացուցիչ տեղեկություններ և ցուցումներ, որոնք կարող են օգտակար լինել ցցերի և ծխերի ղեկավարներին:

Ղեկավարները ոգեշնչում են փնտրում այն մասին, թե որ ուղեցույցներն ու լրացուցիչ նյութերն օգտագործեն անդամների կարիքները բավարարելու համար:

0.3

Թարմացումներ

Այս ձեռնարկը պարբերաբար կթարմացվի: Վերջին փոփոխությունների ցանկը հասանելի է «Վերջին թարմացումների ամփոփում» բաժնում։

0.4

Հարցեր հրահանգների վերաբերյալ

Երբ հարցեր են առաջանում, որոնք չեն քննարկվում սուրբ գրություններում, ապրող մարգարեների խոսքերում կամ այս ձեռնարկում, առաջնորդության համար Եկեղեցու անդամները պետք է ապավինեն Աստծո հետ կապած իրենց ուխտերին, իրենց տեղական ղեկավարների խորհուրդներին և Հոգու ոգեշնչմանը։

Եթե ղեկավարները հարցեր ունենան այս ձեռնարկում տեղ գտած որևէ նյութի կամ այն խնդիրների վերաբերյալ, որոնք ընդգրկված չեն ձեռնարկում, նրանք պիտի խորհրդակցեն իրենց անմիջական նախագահող իշխանության հետ:

0.5

Տերմինաբանություն

Բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է նշված.

  • Այս ձեռնարկում եպիսկոպոս և եպիսկոպոսություն եզրույթները վերաբերում են նաև ճյուղերի նախագահներին և ճյուղերի նախագահություններին։ Ցցի նախագահ և ցցի նախագահություն եզրույթները վերաբերում են նաև շրջանների նախագահներին և շրջանների նախագահություններին: Ամփոփելու համար, թե ինչպես են շրջանների նախագահների լիազորությունները տարբերվում ցցերի նախագահների լիազորություններից, տես 6․3։

  • Ծխերին և ցցերին վերաբերող հղումները կիրառելի են նաև ճյուղերի, շրջանների և միսիաների համար:

  • Կիրակի օրվան վերաբերող հղումները կիրառելի են այն օրվա համար, որը տվյալ երկրում պահում են որպես հանգստության օր։

  • Միավոր եզրույթը վերաբերում է ծխերին ու ճյուղերին:

  • Ծնողներին վերաբերող հղումները սովորաբար կիրառելի են նաև օրինական խնամակալների համար:

Եպիսկոպոսի և ճյուղի նախագահի կոչումները համարժեք չեն իրենց իշխանությամբ և պատասխանատվությամբ, համարժեք չեն նաև ցցի նախագահի և շրջանի նախագահի կոչումները: Եպիսկոպոսը քահանայության պաշտոն է, և ձեռնադրումը թույլատրվում է միայն Առաջին Նախագահության կողմից: Ցցի նախագահներին կանչում են Բարձրագույն իշխանությունները և Տարածքային յոթանասունականները:

0.6

Կապ հաստատել Եկեղեցու Գլխավոր վարչության կամ Տարածաշրջանի գրասենյակի հետ

Այս ձեռնարկի որոշ գլուխներ ներառում են Եկեղեցու Գլխավոր վարչության կամ Տարածաշրջանի գրասենյակի հետ կապ հաստատելու հրահանգներ: Եկեղեցու Գլխավոր վարչության հետ կապ հաստատելու հրահանգը վերաբերում է նրանց, ովքեր գտնվում են Միացյալ Նահանգներում և Կանադայում: Տարածաշրջանի գրասենյակի հետ կապ հաստատելու հրահանգը վերաբերում է ԱՄՆ-ից և Կանադայից դուրս գտնվողներին: