Պոռնոգրաֆիա
Ինչպե՞ս կարող եմ իմ երեխայի հետ խոսել առողջ սեռականության մասին:


«Ինչպե՞ս կարող եմ իմ երեխայի հետ խոսել առողջ սեռականության մասին»։ Օգնություն ծնողներին (2021)

«Ինչպե՞ս կարող եմ իմ երեխայի հետ խոսել առողջ սեռականության մասին»։ Օգնություն ծնողներին

ընտանիքը զբոսնում է դրսում

Ինչպե՞ս կարող եմ իմ երեխայի հետ խոսել առողջ սեռականության մասին:

Շատ ծնողներ չեն համարձակվում կամ ամաչում են իրենց երեխաների հետ խոսել սեռականության մասին, կամ վախենում են, որ իրենց երեխաների հետ սեռականության մասին խոսակցությունը կխթանի նրանց սեռական վարքագիծը: Ճշմարտությունն այն է, որ եթե դուք ձեր երեխաների հետ չխոսեք սեռականության մասին, նրանք այդ մասին կիմանան այլ աղբյուրներից: Ձեր երեխաների հետ կանոնավոր զրուցելով այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսին է առողջ սեռականությունը, դուք կօգնեք նրանց հասկանալ, որ ձեզ կարելի է վստահել:

Բնականաբար, երեխաները հետաքրքրասեր են, և նրանք ցանկանում են հասկանալ իրենց բնածին, աստվածատուր զգացմունքները: Դուք կարող եք պատրաստվել և ձեր երեխաների հետ խոսել սեռականության մասին՝ հիշելով, թե ինչպիսին էիք դուք նրանց տարիքում: Ի՞նչ էիք զգում այդ ժամանակ։ Ի՞նչ մտքեր, հարցեր կամ մտահոգություններ ունեիք: Որտե՞ղ եք տեղեկատվություն փնտրել: Ի՞նչ կցանկանայիք լսել կամ սովորել:

Բնական է, եթե վստահ չեք, թե ինչպես լավագույնս վարել նման զրույցներ։ Եղեք բաց և անկեղծ` ձեր երեխաների հետ հարաբերություններ կառուցելիս։ Թեպետ կարող եք անհարմար զգալ, սակայն երեխաները կարող են զգալ ձեր սերը, երբ ազնիվ և անկեղծ եք նրանց հետ շփվելիս։

Անկեղծ զրույցին նպաստելու համար կարող եք.

  • Խոսել այդ թեմայով, երբ ձեր երեխաները դեռ փոքր են՝ մարմնի մասերը կոչելով իրենց ճիշտ անուններով: Դա երեխաներին սովորեցնում է իրենց մարմնի մասին և տալիս նրանց այն բառապաշարը, որն անհրաժեշտ է առողջ և տեղեկացված լինելու համար:

  • Ձեր երեխաներին վստահեցրեք, որ ձեզ կարող են տալ ցանկացած հարց, այնուհետև փորձեք կտրուկ չարձագանքել կամ ամաչեցնել նրանց հարցերի կամ խոստովանությունների համար: Հավանության արժանացրեք նրանց անկեղծությունը, ցույց տվեք, որ սիրում ու աջակցում եք նրանց, և ամեն ինչ արեք, որ շարունակեք այդ շփումը։

  • Խուսափեք սեռականության մասին փոխաբերություններ օգտագործելուց: Անհրաժեշտ է երեխաներին հստակ և ազնիվ ձևով ներկայացնել տեղեկատվությունը: Օրինակ՝ որոշ երիտասարդներ պատմում են, որ երբեմն, դասերի ժամանակ մաքրաբարոյության օրենքի խախտումը համեմատվել է ծամած ծամոնի կամ ուտելիքի հետ, որը մարդիկ իրար են փոխանցում և, հետևաբար, այլևս ցանկալի չէ: Չնայած բարի մտադրությանը, այս տեսակի փոխաբերությունները սեռական կյանքի հանդեպ հաճախ առաջացնում են վախ կամ ցածր ինքնագնահատականի զգացում, որը հնարավոր չէ վերականգնել:

  • Տնային երեկոներ անցկացրեք սեռական դաստիարակությանն առնչվող թեմաներով և թույլ տվեք ձեր երեխաներին ուսուցանել, երբ զգում են, որ պատրաստ են դրան: Թեմաներից կարող են լինել՝ սեռական հասունացումը, մարմնի մասերը և սեռական կյանքի դրական կողմերը:

  • Քննարկեք, որ բնական է, երբ մարդն ունենում է սեռական զգացմունքներ և սեռական գրգռվածություն: Երեխաները չպետք է տրվեն այդ զգացմունքներին, բայց նրանք պետք է իմանան դրանց մասին։ Դա նշանակում է, որ նկատելով սեռական զգացմունքներ, չպետք է բացասաբար արձագանքել դրանց։ Հետազոտությունները ցույց են տվել, որ տեղեկացված լինելով, երեխաները կատարում են ավելի լավ ընտրություններ, որոնք համահունչ են իրենց արժեքներին և նպատակներին:

  • Փորձեք զերծ մնալ զզվանքի կամ բարկության զգացմունքներից, երբ երեխաները շոշափում են իրենց մարմինները, կամ երբ երիտասարդները խոստովանում են, որ ձեռնաշարժությամբ են զբաղվում։ Այն, թե ինչպես են ծնողներն արձագանքում նման պահվածքին, փոխում է երեխաների ու երիտասարդների մտածելակերպը իրենց և իրենց սեռականության մասին:

  • Ուսուցանեք ձեր երեխաներին, թե ի՞նչ չափանիշներ են ընկած հարաբերությունների և սեռականության հիմքում։ Երբ ուսուցանեք այս չափանիշներն ու պատճառները, և թե ինչու են դրանք արժեքավոր, հիշեք, որ կարևոր է դա անել առանց ամոթի կամ վախի զգացում առաջացնելու:1

Հղումներ

  1. Ցուցակի առավել կարևոր կետերը մեջբերվել և հարմարեցվել են Լաուրա Մ․ Փադիլա Վոքերի և Մեգ Օ․ Յանկովիչի հետևյալ ելույթից․ How, When, and Why: Talking to Your Children about Sexuality, Լիահոնա, օգոստոս 2020 թ․։