Երիտասարդների երգեր
Կանեմ ամեն ինչ


1

Կանեմ ամեն ինչ

1. Լավ, թե վատ օրերին,

Փոթորկոտ ծովում,

Իմ Փրկիչն ինձ հետ է,

Մոտ է Նա ինձ։

Տանում է առաջ

Անհայտ ուղով։

Եվ երբ էլ ուժ չունեմ, բուժում է իմ հոգին,

Հուշում, թե ով եմ ես։

Ինձ հետ է Նա։

Եվ գիտեմ՝

[Chorus]

Կանեմ ամեն ինչ։

Եթե ծովը խորտակի,

Շնորհին Նրա կդիմեմ,

Նա ինձ կփրկի:

Կանեմ ամեն ինչ,

Երբ կողքիս է Փրկիչն իմ։

Վեր կբարձրանամ էլի,

Ուժ ես կգտնեմ։

Կանեմ ամեն ինչ Իր հետ։

Կանեմ ամեն ինչ Իր հետ։

2. Կանցնեմ անապատը՝

Անսահման, անծայր։

Երբ ծարավ ու քաղց զգամ

Եվ լսեմ ստեր,

Այդժամ կաղոթեմ ես,

Որ քամին կանգնի։

Երբ Փրկիչն է առջևում, ես գիտեմ՝

[Chorus]

Կանեմ ամեն ինչ։

Եթե ծովը խորտակի,

Շնորհին Նրա կդիմեմ,

Նա ինձ կփրկի:

Կանեմ ամեն ինչ,

Երբ կողքիս է Փրկիչն իմ։

Վեր կբարձրանամ էլի,

Ուժ ես կգտնեմ։

Կանեմ ամեն ինչ Իր հետ։

Կանեմ ամեն ինչ Իր հետ։

3. Եվ թե ես բանտի խցում լինեմ, ինձ կազատի։

Թե գերեզմանում լինեմ, քարը կգլորի։

Վախիս առաջ կանգնած, եթե Նրան հետևեմ,

Ուժ կգտնեմ,

[Chorus]

Որ անեմ ամեն ինչ։

Եթե ծովը խորտակի,

Շնորհին Նրա կդիմեմ,

Նա ինձ կփրկի:

Կանեմ ամեն ինչ,

Երբ կողքիս է Փրկիչն իմ։

Վեր կբարձրանամ էլի,

Ուժ ես կգտնեմ։

Կանեմ ամեն ինչ Իր հետ։

Կանեմ ամեն ինչ Իր հետ։

Կանեմ ամեն ինչ Իր հետ։

Խոսք և երաժշտություն` Նիկ Դեյի

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. 

Այս երգը կարող է բազմացվել միայն առանձին դեպքերում` ոչ առևտրային նպատակներով՝ եկեղեցում կամ տանը օգտագործելու համար:

Այս ծանուցումը պետք է ներառվի յուրաքանչյուր օրինակի մեջ:

Տպել