«Տեսլական», Ներածական ուղեցույց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաների և երիտասարդների համար (2019)
«Տեսլական», Ներածական ուղեցույց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաների և երիտասարդների համար
Տեսլական
Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատն ամրացնելու համար, օգնելու ձեզ և ձեր ընտանիքին առաջ ընթանալ ուխտի արահետով, երբ դուք հանդիպեք կյանքի դժվարություններին։
Փնտրեք հայտնություն
Դուք ինքներդ, հենց հիմա՝ ձեր տարիքում, կարող եք սովորել, թե ինչպես ստանալ անձնական հայտնություն։ Եվ ուրիշ ոչ մի բան ավելի մեծ փոփոխություն առաջ չի բերի ձեր կյանքում, քան դա։
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն, “Hope of Israel,” worldwide youth devotional, June 3, 2018, supplement to the New Era and Ensign, 2, ChurchofJesusChrist.org
Գործադրեք ձեր ազատ կամքը
Ցանկությունները թելադրում են մեր առաջնահերթությունները, առաջնահերթությունները ձևավորում են մեր ընտրությունները, իսկ ընտրությունները որոշում են մեր գործողությունները։ Ցանկությունները, որոնց վրա մենք հիմնվում ենք, որոշում են, թե ինչպես ենք մենք փոխվում, ինչ ենք ձեռք բերում և ինչ ենք դառնում:
Նախագահ Դալլին Հ․ Օուքս, «Ցանկություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 42:
Ձևավորեք փոխհարաբերություններ
Բոլորս ունենք լավ ընկերների կարիք, որ սիրեն մեզ, լսեն, ցույց տան ուղին և վկայեն մեզ ճշմարտության մասին, որպեսզի մենք կարողանանք պահպանել Սուրբ Հոգու ընկերակցությունը։ Դուք պետք է լինեք այդպիսի հավատարիմ ընկեր։
Նախագահ Հենրի Բ. Այրինգ, “True Friends,” Ensign, May 2002, 29