Երեխաների միություն
Պարտականությունները


Նկար
կինը ուսուցանում է երեխաներին

Իմ կոչումը որպես Երեխաների միության նախագահության խորհրդական

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:

Երեխաների միության նպատակը

Երեխաների միությունն օգնում է երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը, սովորել Նրա երջանկության ծրագրի մասին, ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և զգալ, ճանաչել և գործել համաձայն Սուրբ Հոգու ազդեցության։ Երեխաների միությունը նաև ժամանակ է՝ պատրաստվելու, կապելու և պահելու սուրբ ուխտերը, երբ երեխաները մասնակցում են Աստծո փրկության և վեհացման աշխատանքին։ (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 12.1։)

Խորհրդականներ

Երեխաների միության նախագահությունն օգնում է ծնողներին պատրաստել երեխաներին մուտք գործելու և առաջադիմելու ուխտի արահետով: Սա նրանց ամենակարևոր պարտականություններից մեկն է։ Նախագահությունը վերահսկում է Երեխաների միության ժողովները, սպասավորում է առանձին երեխաների, ուսուցիչների և ղեկավարների, ինչպես նաև Երեխաների միության վարչական կարիքները։ (Sես 12.3.2։)

Դասերը և երգեցողության ժամը

Երեխաներին ուսուցանելը սուրբ արտոնություն է։ Երեխաների միության ղեկավարները սիրում և ուսուցանում են երեխաներին Փրկչի ձևով։ Երեխաների միության դասարանները կազմակերպվում են ըստ տարիքի և առկա ուսուցիչների թվի (տես 12.1.3)։ Երգեցողության ժամն օգնում է երեխաներին զգալ Երկնային Հոր սերը և սովորել Նրա երջանկության ծրագրի մասին (տես 12.1.4

Ժողովներ և խորհուրդներ

Նախագահը և նրա խորհրդականները պարբերաբար հանդիպում են։ Նրանք նաև ժողովներ են ունենում եպիսկոպոսի կամ նրա նշանակած խորհրդականի հետ։ (Sես 12.3.2։)

Ուսուցիչներ և ղեկավարներ

Աստծո զավակներին ուսուցանելը սուրբ արտոնություն է։ Երեխաների միության նախագահությունը աջակցություն է ցուցաբերում Երեխաների միության ուսուցիչներին և ղեկավարներին դասերի, մսուրային դասարանի և երգեցողության ժամին (տես 12.3.5)։ Երեխաների միության նախագահությունը եպիսկոպոսությանն առաջարկում է տղամարդկանց և կանանց անուններ՝ ծառայելու Երեխաների միության և մսուրային դասարանի կոչումներում։

Երեխանեի միության միջոցառում

Երեխանեի միության միջոցառումների ղեկավարները ծրագրում են զվարճալի և գրավիչ միջոցառումներ, որոնք օգնում են իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը։ Ծառայությունները և միջոցառումները պետք է ամրապնդեն վկայությունները, ամրացնեն ընտանիքները և հնարավորություններ ընձեռեն օրհնելու ուրիշներին։ Երեխաների միության միջոցառումները սովորաբար անցկացվում են ամիսը երկու անգամ՝ 8-11 տարեկան երեխաների համար։ (Sես 12.3.6։)

Ուղեցույցներ և քաղաքականություն

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երեխաների և երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաների, անվտանգության պահանջների, Երեխաների և Երիտասարդների ծրագրի և այլոց վերաբերյալ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են 12.5 բաժնում․ Ընդհանուր ձեռնարկ։

Տպել