Կիրակնօրյա դպրոց
Պարտականությունները


Նկար
մի խումբ մարդիկ ժպտում են

Իմ կոչումը որպես Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության խորհրդական

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:

Կիրակնօրյա դպրոցի նպատակը

Կիրակնօրյա դպրոցն օգնում է իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը: Այդ աշխատանքն իրականացվում է՝ օգնելով Աստծո երեխաներին սովորել և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով (տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում 13.1, Ավետարանի գրադարան)։

Կիրակնօրյա դպրոցի նախագահություն

Նախագահը պատասխանատու է ծխի խորհրդում ծառայելու, տանը և եկեղեցում ավետարանի ուսումնասիրության և ուսուցման, ինչպես նաև դասերը կազմակերպելու համար: Նրա խորհրդականներն օգնում են նրան։ Կիրակնօրյա դպրոցի նախագահը նաև աջակցում, խրախուսում և ուսուցանում է ուսուցիչներին դառնալ ավելի արդյունավետ՝ հետևելով սուրբ գրությունների սկզբունքներին և ուսուցանելով Փրկչի ձևով (տես 13.2.2.2):

Կիրակնօրյա դասերը

Կիրակնօրյա դպրոցի դասերը տեղի են ունենում ամսվա առաջին և երրորդ կիրակի օրերին: Դասերի քանակը տարբեր է՝ կախված յուրաքանչյուր ծխի կարիքներից (տես 13.3): Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն օգտագործում են սուրբ գրությունները, Եկ, հետևիր ինձ գրքի պլանավորված դասերը և ժամանակակից մարգարեների խոսքերը՝ որպես ուսուցման իրենց հիմնական աղբյուրները:

Տնակենտրոն ուսումնասիրություն

Ծնողները պատասխանատու են իրենց երեխաներին ավետարանը ուսուցանելու համար (տես 13.5)։ Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու ղեկավարները անդամներին խրախուսում են ոգեշնչում փնտրել, թե ինչպես ուսումնասիրել և ուսուցանել ավետարանը իրենց տներում (տես 17.2

Ուսուցիչների խորհրդի ժողովներ

Խորհրդականներն օգնում են Կիրակնօրյա դպրոցի նախագահին կազմակերպել և իրականացնել ուսուցիչների խորհրդի ժողովները: Ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ ուսուցիչները միասին խորհրդակցում են քրիստոսանման ուսուցման սկզբունքների մասին: Նրանք նաև խորհրդակցում են, թե ինչպես բարելավել ավետարանի ուսումնառությունն ու ուսուցումը: Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը օգտագործվում է որպես աղբյուր (տես 17.4)։ Այս ժողովներն անցկացվում են եռամսյակը մեկ՝ կիրակի օրվա դասաժամերին և սովորաբար ղեկավարվում են Կիրակնօրյա դպրոցի նախագահի կողմից (տես 13.4):

Ուսուցիչների խորհրդի ժողովներ ծնողների համար

Խորհրդականներն օգնում են Կիրակնօրյա դպրոցի նախագահին կազմակերպել և իրականացնել ուսուցիչների խորհրդի ժողովները ծնողների համար: Այս ժողովը տեղի է ունենում նույն ձևաչափով և հաճախականությամբ, ինչ ուսուցիչների խորհրդի ժողովները, սակայն այս դեպքում ծնողները հրավիրվում են ներկա գտնվելու: Նպատակն է օգնել ծնողներին դառնալ ավելի լավ ուսուցիչներ իրենց տներում: Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը օգտագործվում է որպես աղբյուր (տես 17.4

Ուղեցույցներ և քաղաքականություն

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Կիրակնօրյա դպրոցի լրացուցիչ ուղեցույցները ներկայացված են 13.7 բաժնում (Ընդհանուր ձեռնարկի):

Տպել