Իմ կոչումը որպես Երիտասարդ կանանց նախագահության խորհրդական
Պարտականությունները
Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:
Երիտասարդ կանանց կազմակերպության նպատակը
Երիտասարդ կանանց կազմակերպությունն օգնում է Աստծո սիրելի դուստրերին պատրաստվել վերադառնալու Նրա ներկայություն: Այն օգնում է երիտասարդ կանանց կապել և պահել սուրբ ուխտերը և խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը: Իրենց դասարաններում երիտասարդ կանայք ծառայում են մյուսներին, կատարում ուխտի պարտականությունները, կերտում միասնություն և սովորում ու ապրում են ըստ վարդապետության: (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 11.1.1:)
Խորհրդականները
Խորհրդականները սպասավորում են երիտասարդ կանանց, երբ նրանք դառնում են Հիսուս Քրիստոսի աշակերտները ողջ կյանքի ընթացքում: Նրանք դասարանների նախագահություններին ուսուցանում են իրենց պարտականությունների մասին և աջակցություն են ցուցաբերում (տես 11.3.2): Խորհրդականները նաև աջակցում են նախագահին գրանցումներով, հաշվետվություններով և ֆինանսներով:
Երիտասարդների առաջնորդություն
Երիտասարդ կանանց նախագահությունն աջակցում է երիտասարդ առաջնորդներին: Դասարանների նախագահները ծառայում են ծխի երիտասարդների խորհրդում: Դասարանների նախագահությունները առաջնորդում և սպասավորում են երիտասարդ կանանց, երբ նրանք ավելի են մոտենում Փրկչին և մասնակցում Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: Մեծահասակ ղեկավարների աջակցությամբ նրանք պլանավորում են ծառայողական ծրագրեր, միջոցառումներ և կիրակնօրյա ժողովներ (տես 11.3.4.2):
Կիրակնօրյա դասերը
Եպիսկոպոսությունները և Երիտասարդ կանանց չափահաս ղեկավարները աղոթքով որոշում են, թե ինչպես կազմակերպել դասերը՝ ըստ տարիքի: Նրանք քննարկում են երիտասարդ կանանց առաջնորդության հնարավորությունները: Յուրաքանչյուր դասարան, անկախ մեծությունից, պետք է ունենա նախագահ և, հնարավորության դեպքում, մեկ կամ երկու խորհրդական և քարտուղար (տես 11.1.3):
Ծառայություն և միջոցառումներ
Դասարանների նախագահությունները, որոնց աջակցում են չափահաս ղեկավարները, պլանավորում են ծառայություն և միջոցառումներ, որոնք կերտում են վկայություններ, ամրացնում ընտանիքները, նպաստում դասարանի միասնությանը և հնարավորություններ են տալիս օրհնելու ուրիշներին (տես 11.2.1.3): Ծառայությունը և միջոցառումները երիտասարդներին հավաքելու, ավետարանով ապրելու և Տիրոջ հզոր աշխատանքին մասնակցելու ուրախությունը կիսելու հնարավորություն են:
Ուղեցույցներ և քաղաքականություն
Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց, երիտասարդական խորհրդանիշների և այլնի վերաբերյալ ուղեցույցներ և քաղաքականություն կարելի է գտնել 11.6 բաժնում Ընդհանուր ձեռնարկում: