Ահարոնյան քահանայության քվորումներ
Պարտականությունները


մի խումբ երիտասարդ տղամարդիկ

Իմ կոչումը որպես սարկավագների քվորումի խորհրդական

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:

Ահարոնյան քահանայության նպատակը

Ահարոնյան քահանայության քվորումներն օգնում են երիտասարդ տղամարդկանց կապել և պահել սուրբ ուխտերը և խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը: Քվորումի նպատակն է օգնել քահանայություն կրողներին աշխատել միասին՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: (Sես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 10.1, Ավետարանի գրադարան։)

Սարկավագների քվորում

Երիտասարդ տղամարդիկ միանում են սարկավագների քվորումին այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 12 տարեկան։ Այդ ժամանակ նրանք իրավասու են նաև ձեռնադրվելու սարկավագներ, եթե պատրաստված են և արժանավոր: Պարտականությունները ներառում են հաղորդության բաժանումը և եպիսկոպոսին՝ «բոլոր նյութական գործերը սպասավորելու» հարցում օգնելը (Վարդապետություն և Ուխտեր 107․68)։ (Տես 10.1.3.1։)

Խորհրդական

Սարկավագների քվորումի խորհրդականները աջակցում են նախագահին իր պարտականություններում, մինչ նա առաջնորդում է քվորումի ջանքերը՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման գործին, ծանոթանում և ծառայում է քվորումի յուրաքանչյուր անդամին, ներառյալ նրանց, ովքեր չեն հաճախում քվորումի ժողովներին, ամրացնում է նոր և վերադարձող անդամներին, սովորեցնում է քվորումի անդամներին իրենց քահանայության պարտականությունները և ծրագրում և անցկացնում է քվորումի ժողովները (տե՛ս 10.4.2): Քվորումի նախագահությունը պետք է կանոնավոր կերպով հանդիպի (տես 10.4.3

Ծառայություններ և միջոցառումներ

Եպիսկոպոսությունը և երիտասարդների քվորումի ղեկավարները խորհրդականների աջակցությամբ ծրագրում են ծառայությունները և միջոցառումները։ Դրանք պետք է օգնեն իրագործելու փրկության և վեհացման աշխատանքը։ Դրանք պետք է հավասարաչափ ընդգրկեն անձնական աճի չորս ոլորտները՝ հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր։ (Տես 10.2.1.3։)

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցները և քաղաքականությունը, ներառյալ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցելը, Երեխաների և երիտասարդների խորհրդանիշների ստացումը և ծոմապահության նվիրատվությունների հավաքումը գտնվում են 10.8 բաժնում՝ տես Ընդհանուր Ձեռնարկ։