Իմ կոչումը որպես սարկավագների քվորումի նախագահ
Պարտականությունները
Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:
Ահարոնյան քահանայության նպատակը
Ահարոնյան քահանայության քվորումներն օգնում են երիտասարդ տղամարդկանց կապել և պահել սուրբ ուխտերը և խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը: Քվորումի նպատակն է օգնել քահանայություն կրողներին աշխատել միասին՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: (Sես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 10.1, Ավետարանի գրադարան։)
Սարկավագների քվորում
Երիտասարդ տղամարդիկ միանում են սարկավագների քվորումին այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 12 տարեկան։ Այդ ժամանակ նրանք իրավասու են նաև ձեռնադրվելու սարկավագներ, եթե պատրաստված են և արժանավոր: Պարտականությունները ներառում են հաղորդության բաժանումը և «բոլոր նյութական գործերը սպասավորելու» հարցում եպիսկոպոսին օգնելը (Վարդապետություն և Ուխտեր 107․68)։ (Տես 10.1.3.1։)
Նախագահ
Սարկավագների քվորումի նախագահի պարտականությունները ներառում են՝ առաջնորդել քվորումի ջանքերը՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման գործին, ծանոթանալ քվորումի յուրաքանչյուր անդամի հետ և ծառայել նրանց, ներառելով նրանց, ովքեր չեն հաճախում քվորումի ժողովներին, ամրացնել նոր և վերադարձող անդամներին, ուսուցանել քվորումի անդամներին իրենց քահանայական պարտականությունները, պլանավորել և անցկացնել քվորումի ժողովները (տես 10.4.2)։ Նրա խորհրդականներն աջակցում են նրան՝ իր պարտականությունները կատարելիս։ Քվորումի նախագահությունը պետք է կանոնավորապես ժողովներ անցկացնի (տես 10.4.3)։
Երիտասարդների խորհուրդ
Սարկավագների քվորումի նախագահը ծխի երիտասարդների խորհրդի անդամ է։ Այս խորհրդի նպատակն է օգնել երիտասարդներին ուրիշներին բերել Հիսուս Քրիստոսի մոտ և օգնել իրականացնել փրկության և վեհացման աշխատանքը։ Եպիսկոպոսը նախագահում է ծխի երիտասարդների խորհուրդը։ (Sես 10.4.4։)
Ծառայություններ և միջոցառումներ
Եպիսկոպոսությունը և երիտասարդների քվորումի ղեկավարները խորհրդականների աջակցությամբ ծրագրում են ծառայությունը և միջոցառումները։ Դրանք պետք է օգնեն իրագործել փրկության և վեհացման աշխատանքը։ Դրանք պետք է հավասարաչափ ընդգրկեն աճի չորս ոլորտները՝ հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր։ (Տես 10.2.1.3։)
Ուղեցույցներ և քաղաքականություն
Լրացուցիչ ուղեցույցները և քաղաքականությունը, ներառյալ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցելը, Երեխաների և Երիտասարդների խորհրդանիշները ստանալը և ծոմապահության նվիրատվությունների հավաքումը գտնվում են 10.8 բաժինում՝ Ընդհանուր Ձեռնարկում։