Երեխաների միություն
Պարտականությունները


Նկար
մի խումբ կանայք և երեխաներ

Իմ կոչումը որպես մսուրային դասարանի ղեկավար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:

Երեխաների միության նպատակը

Երեխաների միությունն օգնում է երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը, սովորել Նրա երջանկության ծրագրի մասին, ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և զգալ, ճանաչել և գործել համաձայն Սուրբ Հոգու ազդեցության։ Երեխաների միությունը նաև ժամանակ է՝ պատրաստվելու, կապելու և պահելու սուրբ ուխտերը, երբ երեխաները մասնակցում են Աստծո փրկության և վեհացման աշխատանքին։ (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 12.1։)

Մսուրային խմբի ղեկավար

Աստծո զավակներին ուսուցանելը սուրբ արտոնություն է։ Մսուրային դասարանն օգնում է 18 ամսականից մինչև 3 տարեկան երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը և սովորել Նրա երջանկության ծրագրի մասին: Մսուրային դասարանի ղեկավարները սիրում, ուսուցանում և սպասավորում են երեխաներին։ Նրանք նաև ապահովում են նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը (տես 12.1.5

Կիրակնօրյա դաս

Մսուրային դասարանի ղեկավարներն ուսուցանում են Նայե՛ք ձեր փոքրիկներին ձեռնարկից։ Նրանք հետևում են սկզբունքներին, որոնք տրված են Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում, ինչպես նաև բաժին 17, Ընդհանուր ձեռնարկ։ Երբ Եկեղեցու միջավայրում չափահասներն ուսուցանում են երեխաներին, պատասխանատու չափահաս անդամներից առնվազն երկու հոգի պետք է ներկա լինեն (տես 12.3.5

Ուղեցույցներ և քաղաքականություն

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երեխաների և երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաների, անվտանգության պահանջների, Երեխաների և Երիտասարդների ծրագրի և այլոց վերաբերյալ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են 12.5 բաժնում․ Ընդհանուր ձեռնարկ։

Տպել