Ահարոնյան քահանայության քվորումներ
Պարտականությունները


մի խումբ երիտասարդ տղամարդիկ

Իմ կոչումը` որպես քահանաների քվորումի օգնական

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:

Ահարոնյան քահանայության նպատակը

Ահարոնյան քահանայության քվորումներն օգնում են երիտասարդ տղամարդկանց կապել և պահել սուրբ ուխտերը և խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը: Քվորումի նպատակն է օգնել քահանայություն կրողներին աշխատել միասին՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: (Sես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 10.1, Ավետարանի գրադարան։)

Քահանաների քվորում

Երիտասարդ տղամարդիկ միանում են քահանաների քվորումին այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 16 տարեկան։ Այդ ժամանակ նրանք իրավասու են նաև ձեռնադրվելու քահանաներ, եթե պատրաստված են և արժանավոր: Քահանաներն ունեն նույն պարտականությունները, ինչ սարկավագները և ուսուցիչները: Նրանք նաև պատրաստում են հաղորդությունը և ծառայում որպես սպասավորող եղբայրներ: Լրացուցիչ պարտականությունները նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 20.53–59, 84․111 հատվածներում։ (Տես 10.1.3.2։)

Օգնական

Քահանաների քվորումի օգնականները աջակցում են քվորումի նախագահին՝ եպիսկոպոսին, իր պարտականություններում։ Սա ներառում է՝ առաջնորդել քվորումի ջանքերը՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին, ծանոթանալ և ծառայել քվորումի յուրաքանչյուր անդամին, ներառյալ նրանց, ովքեր չեն հաճախում քվորումի ժողովներին, ամրացնել նոր և վերադարձող անդամներին, ուսուցանել քվորումի անդամներին քահանայության իրենց պարտականությունները, ծրագրել և անցկացնել քվորումի ժողովները (տես 10.4.2։) Քվորումի նախագահությունը պետք է կանոնավոր կերպով հանդիպի (տես 10.4.3

Ծառայություններ և միջոցառումներ

Եպիսկոպոսության և երիտասարդների քվորումի ղեկավարները խորհրդականների աջակցությամբ ծրագրում են ծառայություններ և միջոցառումներ։ Դրանք պետք է օգնեն իրագործելու փրկության և վեհացման աշխատանքը։ Դրանք պետք է հավասարաչափ ընդգրկեն աճի չորս ոլորտները՝ հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր։ (Տես 10.2.1.3։)

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցները և քաղաքականությունը, ներառյալ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցելը, Երեխաների և երիտասարդների խորհրդանիշները ստանալը և ծոմի նվիրատվությունների հավաքումը գտնվում են 10.8 բաժնում՝ տես Ընդհանուր ձեռնարկ։