Երեխաների միություն
Պարտականությունները


Նկար
կինը ուսուցանում է երեխաներին

Իմ կոչումը որպես Երեխաների միության նախագահ

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:

Երեխաների միության նպատակը

Երեխաների միությունն օգնում է երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը, սովորել Նրա երջանկության ծրագրի մասին, ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և զգալ, ճանաչել ու գործել Սուրբ Հոգու ազդեցությամբ: Երեխաների միությունը նաև ժամանակ է՝ պատրաստվելու, կապելու և պահելու սուրբ ուխտերը, երբ երեխաները մասնակցում են Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 12.2.1.2։)

Նախագահ և նախագահություն

Երեխաների միության նախագահությունն օգնում է ծնողներին պատրաստել երեխաներին մուտք գործելու և առաջադիմելու ուխտի արահետում: Սա նրանց ամենակարևոր պարտականություններից մեկն է։ Նախագահը ծառայում է որպես ծխի խորհրդի անդամ: Նա և նրա խորհրդականները պարբերաբար հանդիպում են միասին, նաև ժողովներ են ունենում եպիսկոպոսի կամ նրա նշանակված խորհրդականի հետ: Նախագահությունը վերահսկում է Երեխաների միության ժողովները, սպասավորում է առանձին երեխաների, ուսուցիչների և ղեկավարների, ինչպես նաև Երեխաների միության վարչական կարիքները: (Sես 12.3.2։)

Դասերը և երգեցողության ժամը

Երեխաներին ուսուցանելը սուրբ արտոնություն է: Երեխաների միության ղեկավարները սիրում և ուսուցանում են երեխաներին Փրկչի ձևով: Երեխաների միության դասարանները կազմակերպվում են ըստ տարիքի և առկա ուսուցիչների թվի (տես 12.1.3): Երգեցողության ժամն օգնում է երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը և սովորել Նրա երջանկության ծրագրի մասին (տես 12.1.4):

Ժողովներ և խորհուրդներ

Երեխաների միության նախագահը ներկայացնում է երեխաների կարիքները՝ ծխի ղեկավարների հետ հանդիպելիս և խորհրդակցելիս: Սա ներառում է ընթացիկ հանդիպումներ եպիսկոպոսի կամ նշանակված խորհրդականի, ծխի խորհրդի, նախագահության և քարտուղարի, ծնողների և այլոց հետ: (Sես 12.3.2։)

Ուսուցիչներ և ղեկավարներ

Աստծո զավակներին ուսուցանելը սուրբ արտոնություն է: Երեխաների միության նախագահությունը աջակցություն է ցուցաբերում Երեխաների միության ուսուցիչներին և ղեկավարներին՝ դասերի, մսուրի և երգեցողության ժամին (տես 12.3.5): Երեխաների միության նախագահությունը խորհուրդ է տալիս եպիսկոպոսության տղամարդկանց և կանանց ծառայել Երեխաների միության և մսուրի կոչումներում:

Երեխաների միության միջոցառումներ

Երեխաների միության միջոցառումների ղեկավարները ծրագրում են զվարճալի և գրավիչ միջոցառումներ, որոնք օգնում են իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը: Ծառայությունները և միջոցառումները պետք է կերտեն վկայությունները, ամրացնեն ընտանիքները և հնարավորություններ ընձեռեն օրհնելու ուրիշներին: Երեխաների միության միջոցառումները հիմնականում անցկացվում են ամիսը երկու անգամ՝ 8–11 տարեկան երեխաների համար: (Sես 12.3.6։)

Ուղեցույցներ և քաղաքականություն

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաների, անվտանգության պահանջների, Երեխաների և երիտասարդության ծրագրի և այլոց վերաբերյալ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են հետևյալ բաժնում՝ 12.5 Ընդհանուր ձեռնարկում:

Տպել