Երեխաների միություն
Պարտականությունները


Նկար
կինը ուսուցանում է երեխաներին

Իմ կոչումը որպես Երեխաների միության քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:

Երեխաների միության նպատակը

Երեխաների միությունն օգնում է երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը, սովորել Նրա երջանկության ծրագրի մասին, ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, զգալ, ճանաչել ու գործել Սուրբ Հոգու ազդեցությամբ: Երեխաների միությունը նաև ժամանակ է՝ պատրաստվելու, կապելու և պահելու սուրբ ուխտերը, երբ երեխաները մասնակցում են Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 12.1։)

Քարտուղար

Երեխաների միության քարտուղարն աջակցում է նախագահությանը վարչական կարիքների դեպքում: Քարտուղարը տեղեկացնում է նախագահությանը նոր երեխաների և այցելուների, մկրտության իրավունք ունեցող երեխաների և դասարանի առաջխաղացման մասին: Նա օգնում է կատարել Երեխաների միության կիրակնօրյա ժողովի հանձնարարությունները, պատրաստում է օրակարգեր և մասնակցում ժողովներին: Քարտուղարը նաև սերտորեն համագործակցում է Երեխաների միության և մսուրի ուսուցիչների ու ղեկավարների հետ՝ երեխաներին վերաբերող հարցերում: (Sես 12.3.3։)

Երեխաների միության դասերը և երգեցողության ժամը

Երեխաներին ուսուցանելը սուրբ արտոնություն է: Երեխաների միության ղեկավարները սիրում և ուսուցանում են երեխաներին Փրկչի ձևով: Երեխաների միության դասարանները կազմակերպվում են ըստ տարիքի և առկա ուսուցիչների թվի (տես 12.1.3): Երգեցողության ժամն օգնում է երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը և սովորել Նրա երջանկության ծրագրի մասին (տես 12.1.4):

Երեխանեի միության միջոցառումներ

Երեխաների միության միջոցառումների ղեկավարները ծրագրում են զվարճալի և գրավիչ միջոցառումներ, որոնք օգնում են իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը: Ծառայությունները և միջոցառումները պետք է կերտեն վկայությունները, ամրացնեն ընտանիքները և հնարավորություններ ընձեռեն օրհնելու ուրիշներին: Երեխաների միության միջոցառումները հիմնականում անցկացվում են ամիսը երկու անգամ՝ 8-11 տարեկան երեխաների համար: (Sես 12.3.6։)

Ուղեցույցներ և քաղաքականություն

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երեխաների և երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաների, անվտանգության պահանջների, Երեխաների և երիտասարդության ծրագրի և այլոց վերաբերյալ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են 12.5 բաժնում Ընդհանուր ձեռնարկում:

Տպել