Սփոփող միություն
Պարտականությունները


Նկար
մի խումբ մարդիկ ժպտում են

Իմ կոչումը՝ որպես Սփոփող միության նախագահ

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:

Սփոփող միության նպատակը

Սփոփող միությունը Աստծո կողմից հաստատված կազմակերպություն է Եկեղեցու բոլոր չափահաս կանանց համար: Սփոփող միությունն օգնում է Աստծո զավակներին պատրաստվել վերադառնալու Իր ներկայություն: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Սփոփող միության նպատակն է «փրկել հոգիները և թեթևացնել տառապանքը»՝ պարգևելով Փրկչի սփոփանքը (տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 9.1

Սփոփող միության նախագահ

Սփոփող միության նախագահը ջանքեր է գործադրում՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: Նա ծառայում է որպես ծխի խորհրդի անդամ և, եպիսկոպոսի առաջնորդությամբ, խորհրդակցում է ծխի չափահաս անդամների հետ: Նա նաև վերահսկում է Սփոփող միության գրառումները, հաշվետվությունները և ֆինանսները (տես 9.3.2.2):

Նախագահություն

Նախագահը և նրա խորհրդականները վերահսկում են սպասավորող քույրերին, կիրակնօրյա ուսուցումը և միջոցառումները: Նրանք քույրերին ուսուցանում են իրենց ուխտի պարտականությունները, նախապատրաստում են երիտասարդ կանանց՝ հաճախելու Սփոփող միություն և համակարգում են ջանքերը՝ ուժեղացնելու չափահաս երիտասարդ քույրերին (տես 9.4): Սփոփող միության նախագահությունը և քարտուղարը պարբերաբար հանդիպում են (տես 9.3.2.3):

Ղեկավարություն և խորհուրդներ

Սփոփող միության ղեկավարները ծրագրում են կիրակնօրյա ժողովները, միջոցառումները, սպասավորումը, ծառայությունը և այլ փոխգործակցություններ՝ Աստծո փրկության և վեհացման գործում կանանց փորձառություններն ապահովելու համար: Սփոփող միության անդամները և երեցների քվորումը աշխատում են միասնաբար (տես 9.2):

Սփոփող միության և Երեցների քվորում

Սփոփող միության և երեցների քվորումի նախագահությունները համակարգում են սպասավորության հանձնարարությունները և օգնում առաջնորդել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքն ու ջանքերը՝ հրավիրելով բոլորին ստանալ ավետարանի օրհնությունները: Նրանք նաև առանցքային դեր ունեն, երբ ծխի անդամներին ուսուցանում են կարիքավորներին ծառայելու սկզբունքները, ուսուցանում են ապրել ծոմի օրենքով, դառնալ ինքնապահով և բարձրացնել անձնական և ընտանեկան պատրաստվածությունը (տես 22.6.2):

Կիրակնօրյա ժողովներ

Սփոփող միությունը հանդիպում է երկրորդ և չորրորդ կիրակիներին՝ նպատակ ունենալով մեծացնել հավատքն առ Հիսուս Քրիստոս, կառուցել միասնություն և ամրացնել ընտանիքներն ու տները: Ժողովները սկսվում են աղոթքով և ներառում են՝ միասին խորհրդակցելու ժամանակ և ավետարանի ուսուցում ու քննարկում՝ հիմնված վերջին համաժողովի ելույթների վրա (տես 9.2.1.2):

Ծառայություններ և միջոցառումներ

Սփոփող միության նախագահությունները կարող են ծրագրել միջոցառումներ, որպեսզի ամրապնդեն քույրերի հավատքն առ Հիսուս Քրիստոսը, մեծացնեն ուխտեր կապելու և պահելու նրանց ցանկությունը, և նրանց ընձեռեն միասին ծառայելու հնարավորություններ։ Նախագահը վերահսկում է այս միջոցառումները և կարող է խնդրել խորհրդականից կամ մեկ այլ քրոջից, որ նրանք վերահսկեն դրանց ծրագրումը և իրականացումը (տես 9.2.1.3):

Լրացուցիչ կոչումներ

Եպիսկոպոսը և Սփոփող միության նախագահը քննարկում են լրացուցիչ կոչումների անհրաժեշտությունը: Դրանք ներառում են ուսուցիչներ, ծառայության համակարգողներ, միջոցառումների համակարգողներ, օգնականներ և անձնախմբի անդամներ, քարտուղարների օգնականներ և սպասավորող քարտուղարներ: Ըստ անհրաժեշտության, նախագահությունը կարող է քույրերին հանձնարարել օգնել Սփոփող միության ջանքերին այլ եղանակներով (տես 9.3.4):

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են բաժին 9.6 Ընդհանուր ձեռնարկում:

Տպել