Սփոփող միություն
Պարտականությունները


Նկար
մի խումբ մարդիկ ժպտում են

Իմ կոչումը՝ որպես Սփոփող միության քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:

Սփոփող միության նպատակը

Սփոփող միությունը Աստծո կողմից հաստատված կազմակերպություն է Եկեղեցու բոլոր չափահաս կանանց համար: Սփոփող միությունն օգնում է Աստծո զավակներին պատրաստվել վերադառնալու Իր ներկայություն: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Սփոփող միության նպատակն է «փրկել հոգիները և թեթևացնել տառապանքը»՝ ապահովելով Փրկչի սփոփանքը (տես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 9.1

Քարտուղար

Սփոփող միության նախագահությունը և քարտուղարը պարբերաբար հանդիպում են: Քարտուղարի պարտականությունները կարող են ներառել՝ ժողովների օրակարգերի նախապատրաստում և գրանցումների կատարում, հանձնարարությունների վերահսկում, սպասավորման հարցազրույցների ժամանակացույցի պլանավորում, զեկույցների ներկայացում, օգնություն տարեկան բյուջեի պատրաստման հարցում, ծախսերի հետագծում (տես 9.3.3): Քարտուղարների օգնականները և սպասավորող քարտուղարը կարող են կանչվել քարտուղարին օգնելու համար (տես 9.3.4):

Ղեկավարություն և խորհուրդներ

Սփոփող միության ղեկավարները ծրագրում են կիրակնօրյա ժողովները, միջոցառումները, սպասավորումը, ծառայությունը և այլ փոխգործակցություններ՝ Աստծո փրկության և վեհացման գործում կանանց փորձառություններն ապահովելու համար: Սփոփող միության անդամները և երեցների քվորումը աշխատում են միասնաբար (տես 9.2):

Կիրակնօրյա ժողովներ

Սփոփող միությունը ժողով է հրավիրում երկրորդ և չորրորդ կիրակիներին՝ նպատակ ունենալով մեծացնել հավատքն առ Հիսուս Քրիստոս, կառուցել միասնություն և ամրացնել ընտանիքներն ու տները: Ժողովները սկսվում են աղոթքով և ներառում են՝ միասին խորհրդակցելու ժամանակ և ավետարանի ուսուցում ու քննարկում՝ հիմնված վերջին համաժողովի ելույթների վրա (տես 9.2.1.2):

Ծառայություններ և միջոցառումներ

Սփոփող միության նախագահությունները կարող են պլանավորել միջոցառումներ՝ ամրապնդելու քույրերի հավատքն առ Հիսուս Քրիստոս, մեծացնելու ուխտեր կապելու և պահելու նրանց ցանկությունը և ընձեռելու նրանց միասին ծառայելու հնարավորություններ: Նախագահը վերահսկում է այս միջոցառումները և կարող է խնդրել խորհրդականից կամ մեկ այլ քրոջից, որ նրանք ղեկավարեն դրանց պլանավորումն ու և կատարումը (տես 9.2.1.3):

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են բաժին 9.6 Ընդհանուր ձեռնարկում:

Տպել