Երեխաների միություն
Պարտականությունները


Նկար
կինը ուսուցանում է երեխաներին

Իմ կոչումը՝ որպես ցցի Երեխաների միության քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:

Երեխաների միության նպատակը

Երեխաների միությունն օգնում է երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը, սովորել Նրա երջանկության ծրագրի մասին, ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և զգալ, ճանաչել և գործել համաձայն Սուրբ Հոգու ազդեցության։ Երեխաների միությունը նաև ժամանակ է՝ պատրաստվելու, կապելու և պահելու սուրբ ուխտերը, երբ երեխաները մասնակցում են Աստծո փրկության և վեհացման աշխատանքին։ (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 12.1։)

Ցցի Երեխաների միության քարտուղար

Ցցի Երեխաների միության քարտուղարը աջակցում է ցցի Երեխաների միության նախագահությանը: Երեխաների միության նախագահի ղեկավարության ներքո քարտուղարը պատասխանատու է նախագահության ժողովների օրակարգեր պատրաստելու, նախագահության ժողովներին նշումներ կատարելու և հանձնարարականներին հետևելու, այլ գրառումներ պահելու և նախագահության հարցումների ժամանակ հաշվետվություններ պատրաստելու համար, ինչպես նաև օգնելու նախագահությանը նախապատրաստել իրենց կազմակերպության տարեկան բյուջեն, հաշվառել ծախսերը և հանձնարարելու դեպքում տրամադրել ուսուցում ծխի կազմակերպությունների քարտուղարների համար (տես 6.7.3):

Ուղեցույցներ և քաղաքականություն

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երեխաների և երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաների, անվտանգության պահանջների, Երեխաների և Երիտասարդների ծրագրի և այլոց վերաբերյալ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են 12.5 բաժնում․ Ընդհանուր ձեռնարկ։

Տպել