Սփոփող միություն
Պարտականությունները


Նկար
զրուցող կանանց խումբ

Իմ կոչումը որպես ցցի Սփոփող միության քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:

Սփոփող միության նպատակը

Սփոփող միությունը Աստծո կողմից հաստատված կազմակերպություն է Եկեղեցու բոլոր չափահաս կանանց համար: Սփոփող միությունն օգնում է Աստծո զավակներին պատրաստվել վերադառնալու Իր ներկայություն: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Սփոփող միության նպատակն է «փրկել հոգիները և թեթևացնել տառապանքը»՝ ապահովելով Փրկչի սփոփանքը (տես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 9.1

Ցցի Սփոփող Միության քարտուղար

Ցցի Սփոփող միության նախագահի ղեկավարության ներքո քարտուղարը պատասխանատու է նախագահության ժողովների օրակարգեր պատրաստելու, նախագահության ժողովներին նշումներ կատարելու և հանձնարարականներին հետևելու, այլ գրառումներ պահելու և նախագահության հարցումների ժամանակ հաշվետվություններ պատրաստելու համար, ինչպես նաև օգնելու նախագահությանը նախապատրաստել իրենց կազմակերպության տարեկան բյուջեն, հաշվառել ծախսերը և հանձնարարելու դեպքում տրամադրել ուսուցում ծխի կազմակերպությունների քարտուղարների համար (տես 6.7.3):

Ժողովներ և խորհուրդներ

Ցցի Սփոփող Միության քարտուղարը հաճախում է նախագահության ժողովներին և ծառայում է նախագահության հետ ցցի չափահաս ղեկավարների հանձնախմբում (տես 6.7.1.1):

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են բաժին 9.6 Ընդհանուր ձեռնարկում:

Տպել