Կիրակնօրյա դպրոց
Պարտականությունները


Նկար
մի խումբ մարդիկ ժպտում են

Իմ կոչումը որպես Կիրակնօրյա դպրոցի քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:

Կիրակնօրյա դպրոցի նպատակը

Կիրակնօրյա դպրոցն օգնում է իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը: Այդ աշխատանքն իրականացվում է՝ օգնելով Աստծո երեխաներին սովորել և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով (տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում 13.1

Նախագահություն և քարտուղար

Կիրակնօրյա դպրոցի նախագահը պատասխանատու է տանը և եկեղեցում ավետարանի ուսումնասիրության և ուսուցման վերահսկման համար: Նրա խորհրդականներն օգնում են նրան։ Քարտուղարը կարող է օգնել նախագահությանը հետևել հանձնարարություններին և հաճախումներին (տես 13.2.2.2):

Կիրակնօրյա դասերը

Կիրակնօրյա դպրոցի դասերը տեղի են ունենում ամսվա առաջին և երրորդ կիրակի օրերին: Դասերի քանակը տարբեր է՝ կախված յուրաքանչյուր ծխի կարիքներից (տես 13.3): Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն օգտագործում են սուրբ գրությունները, Եկ, հետևիր ինձ գրքի պլանավորված դասերը և ժամանակակից մարգարեների խոսքերը՝ որպես ուսուցման իրենց հիմնական աղբյուրները:

Տնակենտրոն ուսումնասիրություն

Ծնողները պատասխանատու են իրենց երեխաներին ավետարանը ուսուցանելու համար (տես 13.5)։ Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու ղեկավարները անդամներին խրախուսում են ոգեշնչում փնտրել, թե ինչպես ուսումնասիրել և ուսուցանել ավետարանը իրենց տներում (տես 17.2

Ուսուցիչների խորհրդի ժողովներ

Քարտուղարը կարող է օգնել Կիրակնօրյա դպրոցի նախագահին եռամսյակային կտրվածքով կազմակերպել և իրականացնել ուսուցիչների խորհրդի ժողովներ և ուսուցիչների խորհրդի ժողովներ ծնողների համար:

Ուղեցույցներ և քաղաքականություն

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Կիրակնօրյա դպրոցի լրացուցիչ ուղեցույցները ներկայացված են 13.7 բաժնում (Ընդհանուր ձեռնարկի):

Տպել