Իմ կոչումը որպես ուսուցիչների քվորումի նախագահ
Պարտականությունները
Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:
Ահարոնյան քահանայության նպատակը
Ահարոնյան քահանայության քվորումներն օգնում են երիտասարդ տղամարդկանց կապել և պահել սուրբ ուխտերը և խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը: Քվորումի նպատակն է օգնել քահանայություն կրողներին աշխատել միասին՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: (Sես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 10.1, Ավետարանի գրադարան։)
Ուսուցիչների քվորում
Երիտասարդ տղամարդիկ միանում են ուսուցիչների քվորումին այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 14 տարեկան։ Այդ ժամանակ նրանք իրավասու են նաև ձեռնադրվելու ուսուցիչներ, եթե պատրաստված են և արժանավոր: Ուսուցիչներն ունեն նույն պարտականությունները, ինչ սարկավագները: Նրանք նաև պատրաստում են հաղորդությունը և ծառայում որպես սպասավորող եղբայրներ: Լրացուցիչ պարտականությունները նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 20.53–59, 84․111 հատվածներում։ (Տես 10.1.3.2։)
Նախագահ
Ուսուցիչների քվորումի նախագահի պարտականություններն են՝ ղեկավարել քվորումի ջանքերը՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման գործին, ծանոթանալ և ծառայել քվորումի յուրաքանչյուր անդամի, այդ թվում նրանց, ովքեր չեն հաճախում քվորումի ժողովներին, ամրապնդել նոր և վերադարձող անդամներին, քվորումի անդամներին ուսուցանել իրենց քահանայական պարտականությունները, նաև պլանավորել և անցկացնել քվորումի ժողովներ (տես 10.4.2): Քվորումի նախագահությունը պետք է կանոնավորապես ժողովներ անցկացնի (տես 10.4.3):
Երիտասարդների խորհուրդ
Ուսուցիչների քվորումի նախագահը ծխի երիտասարդների խորհրդի անդամ է: Այս խորհրդի նպատակն է օգնել երիտասարդներին բերել ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ և օգնել իրականացնել փրկության և վեհացման աշխատանքը: Եպիսկոպոսը նախագահում է ծխի երիտասարդների խորհուրդը: (Sես 10.4.4։)
Ծառայություններ և միջոցառումներ
Եպիսկոպոսության և երիտասարդների քվորումի ղեկավարները խորհրդատուների աջակցությամբ ծրագրում են ծառայություն և միջոցառումներ: Դրանք պետք է օգնեն իրագործելու փրկության և վեհացման աշխատանքը։ Դրանք պետք է հավասարաչափ ընդգրկեն անձնական աճի չորս ոլորտները՝ հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր։ (Տես 10.2.1.3։)
Ուղեցույցներ և քաղաքականություն
Լրացուցիչ ուղեցույցներ և քաղաքականություն, ներառյալ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցելը, Երեխաների և երիտասարդների խորհրդանիշներ ստանալը և ծոմի նվիրատվություններ հավաքելը, գտնվում են 10.8 բաժնում Ընդհանուր ձեռնարկում: