Music
Պարտականությունները


Նկար
կինը խմբավարում է երգչախումբը

Իմ կոչումը որպես ծխի երգչախմբի ղեկավար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:

Երաժշտության նպատակը եկեղեցում

Հոգևոր երաժշտությունը մեծացնում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը: Այն հրավիրում է Հոգուն և ուսուցանում է վարդապետություն: Այն նաև ստեղծում է ակնածանքի զգացում, միավորում է անդամներին և հնարավորություն է տալիս երկրպագել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Տերը հայտարարել է․ «Քանզի իմ հոգին հրճվում է սրտաբուխ երգով» (Վարդապետություն և Ուխտեր 25․12): (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 19.1։)

Ծխի երգչախմբի ղեկավար

Ծխի երգչախմբի ղեկավարն օգնում է ծխի անդամներին սուրբ երաժշտության միջոցով մեծացնել հավատքն ու երկրպագությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Նրանց խորհրդով են ընտրվում ծխի երգչախմբի երգերը, ղեկավարում են երգչախմբի փորձերը և խմբավարում են երգչախումբը Եկեղեցական ժողովներում (տես 19.4.3.3

Ծխի երգչախումբ

Եկեղեցու երգչախմբերը փառաբանում են Աստծուն, միավորում և շենացնում են Եկեղեցու անդամներին և ուրախություն են պարգևում մասնակիցներին և հավաքվածներին։ Երգչախմբերին խրախուսվում է օգտագործել Եկեղեցու օրհներգերը, որոնք հրավիրում են Հոգին և օգնում երգչախմբի մասնակիցներին և հավաքվածներին սովորել ավետարանը (տես Օրհներգեր,381–83)։ Եկեղեցու երգչախումբը կարող է նաև երգել այլ հոգևոր երաժշտության ընտրանիներ։ Բոլոր երաժշտական ընտրանիները պետք է ուսուցանեն ավետարանը զորությամբ և հստակությամբ։ (Տես 19.3։)

Ուղեցույցներ և քաղաքականություն

Երգչախմբի փորձերը սովորաբար չեն գերազանցում մեկ ժամը։ Լրացուցիչ քաղաքականության և ուղեցույցների համար, ինչպիսիք են երաժշտության ձեռքբերումը, փորձերի համար հավաքատների գործիքների օգտագործումը կամ համայնքային երգչախմբերը, տե՛ս 19.7 բաժինը Ընդհանուր Ձեռնարկում։

Տպել