Music
Պարտականությունները


Նկար
Կինը խմբավարում է երգչախումբը

Իմ կոչումը որպես ծխի երաժշտության համակարգող

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:

Երաժշտության նպատակը եկեղեցում

Հոգևոր երաժշտությունը մեծացնում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը: Այն հրավիրում է Հոգուն և ուսուցանում է վարդապետություն: Այն նաև ստեղծում է ակնածանքի զգացում, միավորում է անդամներին և հնարավորություն է տալիս երկրպագել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Տերը հայտարարել է. «Քանզի իմ հոգին հրճվում է սրտաբուխ երգով» (Վարդապետություն և Ուխտեր 25․12): (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 19.1։)

Ծխի երաժշտության համակարգող

Ծխի երաժշտական համակարգողներն օգնում են ծխի անդամներին մեծացնել հավատքը երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և երկրպագել սուրբ երաժշտության միջոցով: Նրանք ծառայում են եպիսկոպսի ղեկավարությամբ: Ծխի երաժշտության համակարգողներն աղբյուր են հանդիսանում եպիսկոպոսի և ծխի այլ ղեկավարների համար երաժշտական հարցերի վերաբերյալ: Երաժշտության համակարգողները կարող են ներկա գտնվել ծխի խորհրդի ժողովներին, ինչպես խնդրում է եպիսկոպոսը: (Sես 19.4.2։)

Եկեղեցու ժողովների երաժշտությունը

«Ոգեշնչող երաժշտությունը մեր եկեղեցական ժողովների կարևոր մասն է» (Hymns, First Presidency Preface)։ Երաժշտության ընտրությունը պետք է ուսուցանի ավետարանը զորությամբ և հստակությամբ (տես 19.3.1

Երաժշտությունը հաղորդության ժողովներում

Հաղորդության ժողովի երաժշտությունը ներառում է՝ երգել օրհներգեր ժողովը բացելու և փակելու համար, ինչպես նաև հաղորդությունը սպասավորորելուց առաջ: Հաղորդության ժողովը կարող է ներառել նաև մեկ կամ մի քանի լրացուցիչ օրհներգեր կամ երաժշտական մատուցումներ: Օրհներգերը կամ այլ սուրբ երաժշտության ընտրված երգերը կարող են օգտագործվել նախերգանքի և ամփոփիչ երաժշտության, երգչախմբային երաժշտություն և մեներգի կամ փոքր խմբի մատուցումների համար: (Sես 19.3.2։)

Ուսուցում և նյութեր

Ծխի երաժշտության համակարգողները խորհուրդ են տալիս և կողմնորոշում անդամներին ծխի երաժշտական կոչումներում ծառայելու համար: Նրանք առաջարկում են աջակցություն և հրահանգներ և անհրաժեշտության դեպքում վերահսկում են երաժշտական ուսուցումը: (Տես 19.6։) Եթե ծխի ժողովների համար նվագող չկա, տե՛ս 19.4.3.2 բաժինը Ընդհանուր Ձեռնարկում, որպեսզի նվագարկեք ձայնագրված երգերը:

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ քաղաքականության և ուղեցույցների համար, ինչպիսիք են՝ երաժշտության ձեռքբերումը, պարապմունքների համար հավաքատների գործիքների օգտագործումը կամ համայնքային երգչախմբերը, տես 19.7 Ընդհանուր ձեռնարկ:

Տպել