Երիտասարդ կանայք
Պարտականությունները


Նկար
երիտասարդ կանայք ժպտում են

Իմ կոչումը որպես Երիտասարդ կանանց քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:

Երիտասարդ կանանց կազմակերպության նպատակը

Երիտասարդ կանանց կազմակերպությունն օգնում է Աստծո սիրելի դուստրերին պատրաստվել վերադառնալու Նրա ներկայություն: Այն օգնում է երիտասարդ կանանց կապել և պահել սուրբ ուխտերը և խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը: Իրենց դասարաններում երիտասարդ կանայք ծառայում են մյուսներին, կատարում ուխտի պարտականությունները, կերտում միասնություն և սովորում ու ապրում են ըստ վարդապետության: (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 11.1.1:)

Քարտուղար

Երիտասարդ Կանանց քարտուղարն օգնում է նախագահին օրակարգեր պատրաստելիս, նշումներ կատարելիս և նախագահության ժողովների հանձնարարություններին հետևելիս: Նա նաև հրահանգում է դասարանի քարտուղարներին, օգնում է նրանց կատարել հաճախումների գրանցումները և աջակցում է Երիտասարդ կանանց նախագահությանը բյուջեի և ծախսերի համար հաշվետվության պատրաստման գործում (տես 11.3.3):

Կիրակնօրյա դասեր

Եպիսկոպոսությունները և Երիտասարդ կանանց չափահաս ղեկավարները աղոթքով որոշում են, թե ինչպես կազմակերպել դասերը՝ ըստ տարիքի: Նրանք քննարկում են երիտասարդ կանանց առաջնորդության հնարավորությունները: Յուրաքանչյուր դասարան, անկախ մեծությունից, պետք է ունենա նախագահ և, հնարավորության դեպքում, մեկ կամ երկու խորհրդական և քարտուղար (տես 11.1.3):

Ծառայություններ և միջոցառումներ

Դասարանների նախագահությունները, որոնց աջակցում են չափահաս ղեկավարները, ծրագրում են ծառայություն և միջոցառումներ, որոնք կերտում են վկայություններ, ամրացնում ընտանիքները, նպաստում են դասարանի միասնությանը և հնարավորություններ են տալիս օրհնելու ուրիշներին (տես 11.2.1.3): Ծառայությունը և միջոցառումները երիտասարդներին հավաքելու, ավետարանով ապրելու և Տիրոջ հզոր աշխատանքին մասնակցելու ուրախությունը կիսելու հնարավորություններ են:

Ուղեցույցներ և քաղաքականություն

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն Երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց, երիտասարդների խորհրդանիշների և այլնի վերաբերյալ ուղեցույցներն ու քաղաքականությունը ներկայացված են 11.6 բաժնում Ընդհանուր ձեռնարկում:

Տպել