Երեցների քվորում
Պարտականությունները


Նկար
մի խումբ տղամարդիկ նստած են միասին

Իմ կոչումը որպես երեցների քվորումի նախագահ

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:

Երեցների քվորումի նպատակը

Մելքիսեդեկյան Քահանայությունն օգնում է Աստծո զավակներին պատրաստվել վերադառնալու Նրա ներկայություն։ Երեցների քվորումի անդամները միասին աշխատում են՝ օգնելու իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը։ Նրանք ծառայում են ուրիշներին, կատարում քահանայության պարտականությունները, կառուցում միասնություն և սովորում վարդապետությունը և ապրում դրանով (տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 8.1

Երեցների Քվորումի Նախագահ

Երեցների քվորումի նախագահը ուսուցանում է քվորումի անդամներին իրենց քահանայության պարտականությունները: Նրա պարտականությունները ներառում են նաև ծխի խորհրդում ծառայությունը, աշխատանքների կազմակերպումը Սփոփող միության նախագահության հետ, և սպասավորության, միջոցառումների, հաշվետվությունների, գրանցումների և ֆինանսների վերահսկողությունը: Նրա խորհրդականները և քարտուղարը օգնում են նրան (տես 8.3.3.2

Նախագահություն

Երեցների քվորումի նախագահությունը և քարտուղարը պարբերաբար հանդիպում են: Նախագահության մեծագույն առաջնահերթություններից մեկն է օգնել, որ ապագա երեցները պատրաստվեն ստանալու Մելքիսեդեկյան քահանայությունը (տես 8.4

Երեցների քվորում և Սփոփող միություն

Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները համակարգում են սպասավորության հանձնարարությունները և օգնում առաջնորդել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքն ու ջանքերը՝ հրավիրելով բոլորին ստանալ ավետարանի օրհնությունները: Նրանք նաև առանցքային դեր ունեն, երբ ծխի անդամներին ուսուցանում են սպասավորության սկզբունքները, սպասավորության հարցազրույցները, ուսուցանում են ապրել ծոմի օրենքով, դառնալ ինքնապահով և բարձրացնել անձնական և ընտանեկան պատրաստվածությունը (տես 22.6.2):

Կիրակնօրյա ժողովներ

Երեցների քվորումը ժողով է հրավիրում երկրորդ և չորրորդ կիրակիներին՝ նպատակ ունենալով մեծացնել հավատքը, կառուցել միասնություն և ամրացնել ընտանիքներն ու տները։ Ելնելով անդամների կարիքներից՝ քննարկման նպատակով երեցների քվորումի նախագահությունը աղոթքով ընտրում է ուղերձներ ամենավերջին գերագույն համաժողովից (տես 8.2.1.2

Ծառայություններ և միջոցառումներ

Երեցների քվորումի նախագահությունները կարող են ծրագրել միջոցառումներ՝ ամրացնելու քվորումի անդամներին և նրանց միասին ծառայելու հնարավորություններ տալու համար (տես 8.2.1.3

Լրացուցիչ կոչումներ

Եպիսկոպոսը և Երեցների քվորումի նախագահը քննարկում են լրացուցիչ կոչումների անհրաժեշտությունը (տես 8.3.5

Տպել