Երեցների քվորում
Պարտականությունները


Նկար
մի խումբ տղամարդիկ նստած են միասին

Իմ կոչումը որպես երեցների քվորումի քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:

Երեցների քվորումի նպատակը

Մելքիսեդեկյան Քահանայությունն օգնում է Աստծո զավակներին պատրաստվել վերադառնալու Նրա ներկայություն։ Երեցների քվորումի անդամները միասին աշխատում են՝ օգնելու իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը։ Նրանք ծառայում են ուրիշներին, կատարում քահանայության պարտականությունները, կառուցում միասնություն և սովորում վարդապետությունը և ապրում դրանով (տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 8.1

Երեցների Քվորումի Քարտուղար

Երեցների քվորումի նախագահությունը և քարտուղարը պարբերաբար հանդիպում են: Քարտուղարի պարտականությունները կարող են ներառել՝ ժողովների օրակարգերի նախապատրաստում, գրառումների կատարում, հանձնարարությունների վերահսկում, սպասավորման հարցազրույցների ժամանակացույցի պլանավորում, հաճախելիության զեկույցների պատրաստում և ներկայացում, օգնություն բյուջեի պատրաստման հարցում (տես 8.3.4

Կիրակնօրյա ժողովներ

Երեցների քվորումը ժողով է հրավիրում երկրորդ և չորրորդ կիրակիներին՝ նպատակ ունենալով մեծացնել հավատքը, կառուցել միասնություն և ամրացնել ընտանիքներն ու տները։ Ելնելով անդամների կարիքներից՝ քննարկման նպատակով երեցների քվորումի նախագահությունը աղոթքով ընտրում է ուղերձներ ամենավերջին գերագույն համաժողովից (տես 8.2.1.2

Ծառայություններ և միջոցառումներ

Երեցների քվորումի նախագահությունները կարող են ծրագրել միջոցառումներ՝ ամրացնելու քվորումի անդամներին և նրանց միասին ծառայելու հնարավորություններ տալու համար (տես 8.2.1.3

Տպել