Նախորդ հրատարակություններ
Առաջին Նախագահության նամակ


Հարգելի Եղբայրներ և Քույրեր,

Տերը հայտարարել է. «Եվ իմ նպատակն է՝ ապահովել իմ սրբերին» (ՎևՈւ 104.15): Այս հայտնությունը խոստում է Տիրոջ կողմից, որ Նա կտա նյութական օրհնություններ և կբացի ինքնապահովման դռները, ինչը հնարավորություն է մեզ համար՝ ապահովելու մեր և մեր ընտանիքի անդամների կենսական կարիքները:

Այս գրքույկը մշակվել է օգնելու Եկեղեցու անդամներին սովորել և գործնականում կիրառել հավատքի, կրթության, ջանասեր աշխատանքի և Տիրոջն ապավինելու սկզբունքները: Այս սկզբունքներն ընդունելը և դրանցով ապրելը հնարավորություն կտան ձեզ ստանալ Տիրոջ խոստացած նյութական օրհնությունները:

Մենք հրավիրում ենք ձեզ ջանասիրաբար ուսումնասիրել և կիրառել այս սկզբունքները և ուսուցանել դրանք ձեր ընտանիքի անդամներին: Եթե դա անեք, ձեր կյանքը կօրհնվի: Դուք կիմանաք՝ ինչպես գործել ավելի ինքնապահով դառնալու ձեր ուղիով շարժվելիս: Դուք կօրհնվեք ավելի մեծ հույսով, խաղաղությամբ և առաջընթացով:

Խնդրում ենք, համոզված եղեք, որ դուք մեր Երկնային Հոր զավակներն եք: Նա սիրում է ձեզ և երբեք ձեզ չի թողնի: Նա ճանաչում է ձեզ և պատրաստ է տալու ձեզ ինքնապահովման հոգևոր և նյութական օրհնությունները:

Հարգանքներով,

Առաջին Նախագահություն

Հրատարակվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից
Սոլթ Լեյք Սիթի, Յուտա

Տպել