Սեմինարիա
Գործք Առաքելոց 27–28


Գործք Առաքելոց 27–28

Հետևեք մարգարեին

dark ocean storm with lighting and waves at night

Երուսաղեմում և Կեսարիայում հալածվելուց, անարգվելուց և կեղծ մեղադրանքով բանտարկվելուց հետո Պողոս Առաքյալը խնդրեց, որ իր գործը քննվի Կեսարի կողմից` Հռոմում: Դեպի Հռոմ տանող ճանապարհին Պողոսը և նրա ընկերակիցները հանդիպեցին հուժկու փոթորիկների, նավաբեկության և այլ փորձությունների: Այդ հանգամանքներում Պողոսը ոգեշնչված խորհուրդ տվեց և նախազգուշացումներ արեց՝ իր ընկերակիցներին փրկելու համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ զգալ մարգարեի խորհրդին հետևելու կարևորությունը:

Հետևել մարգարեին

Կարդացեք մարգարեական խորհրդին կամ նախազգուշացմանը վերաբերող հետևյալ հայտարարությունները Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից (2011):

«Ամեն օր սեր ցույց տվեք ձեր ընտանիքի անդամների հանդեպ» (էջ 14):

«Կրթությունը կարևոր մաս է կազմում Երկնային Հոր ծրագրում, որն օգնում է մեզ ավելի շատ նմանվել Իրեն: … Ձեր ստացած կրթությունը արժեքավոր կլինի ձեզ համար մահկանացու կյանքի ընթացքում և գալիք աշխարհում» (էջ 9):

«Մի հաճախեք, դիտեք կամ մասնակցեք որևէ միջոցառման, որը գռեհիկ է, անբարոյական, բռնացող կամ պոռնոգրաֆիկ» (էջ 11):

Եթե ձեր ընկերները ձեզ կոչ են անում սխալ քայլեր կատարել, պաշտպանեք ճիշտը, անգամ եթե մենակ եք այդ հարցում (էջ 16):

  • Ինչպիսի՞ մոտեցումներ են մարդիկ ցուցաբերել մարգարեների խորհրդին հետևելու հարցում:

  • Ինչո՞ւ որոշ երիտասարդներ նախընտրում են ուշադրություն չդարձնել մարգարեների խորհրդին:

  • Որո՞նք են մարգարեների խորհրդին չհետևելու հետևանքները:

Մտածեք, թե դուք ինչպես եք արձագանքում մարգարեի խորհրդին: Գործք Առաքելոց 27 գլուխն ուսումնասիրելիս ոգեշնչում փնտրեք Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի ստանաք այն տպավորությունները, որոնք ձեզ կօգնեն ամրապնդել Տիրոջ մարգարեի խորհրդին հետևելու ձեր պատրաստակամությունը:

Պողոսի մարգարեական խորհուրդը

Երբ Պողոսը վերադառնում էր Հռոմ՝ Կեսարի առաջ իր գործը բողոքարկելու համար, նա խորհուրդ տվեց և նախազգուշացումներ արեց՝ իր ընկերակիցներին փրկելու համար:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.

Կատարեք հետևյալ վարժությունը՝ կարդալով յուրաքանչյուր վանդակի վերևում ներկայացված տեղեկությունը: Այնուհետև կարդացեք համապատասխան հատվածները Գործք Առաքելոց 27 -ից: Ամփոփեք յուրաքանչյուր վանդակի կենտրոնում ներկայացված պատմությունը՝ կա՛մ հասարակ պատկեր նկարելով, կա՛մ գրելով Պողոսի խոսքերի և գործողությունների ամփոփումը: Պողոսի խորհրդի մեջ անպայման ներառեք մարդկանց արձագանքը:

Պողոսի ճամփորդությունը Հռոմ

Հռոմեացի զինվորները Պողոսին և այլ բանտարկյալներին նավ նստեցրին: Նրանց ճամփորդությունը դանդաղ էր, դժվար և վտանգավոր, քանի որ ուշ աշուն էր, երբ հուժկու փոթորիկները հաճախակի էին տեղի ունենում:

Կարդացեք Գործք Առաքելոց 27.9-13

Ահավոր փոթորիկի ժամանակ նավաստիները փորձեցին վերանորոգել նավը և թեթևացնել բեռը:

Կարդացեք Գործք Առաքելոց 27.20-26

14 օրվա սաստիկ փոթորիկից հետո նրանք փորձեցին ափին մոտենալ: Նավաստիները գցեցին խարիսխը և պատրաստվում էին լքել նավը, քանի որ կարծում էին, որ այն ժայռերին կբախվի:

Կարդացեք Գործք Առաքելոց 27.30-36-ը

Նրանք էլ ավելի թեթևացրին նավը և փորձեցին ափին մոտենալ:

Կարդացեք Գործք Առաքելոց 27.41-44-ը ։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքեիք Պողոսի ուսմունքներին, եթե նավի վրա լինեիք: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ ճշմարտություններ եք սովորում ձեր ուսումնասիրած նյութից:

  • Ի՞նչ գիտեք մարգարեների մասին, որը ձեզ վստահություն է ներշնչում նրանց խորհրդի և ուսմունքների հանդեպ:

Տերն ուսուցանել է, որ մարգարեի միջոցով մենք կլսենք Նրա ձայնը (տես Վարդապետություն և Ուխտեր 1.37-38), և որ Նրա զգուշացումները հաճախ կգան Նրա ընտրյալ մարգարեների միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 1․1-4): Այսօր մենք աջակցում ենք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին՝ որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Մի պահ մտածեք, թե Տերն ինչու է աջակցում մեզ մարգարեների միջոցով, և դա ինչ է ցուցադրում մեր հանդեպ Նրա զգացմունքների մասին:

  • Ի՞նչ եք սովորում Տիրոջ մասին՝ մարգարեների միջոցով տված Նրա խորհրդից և զգուշացումներից:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք կամ ձեր ծանոթները, երբ դուք կամ նրանք ստիպված էին ընտրել՝ հետևել, թե արհամարհել մարգարեի խորհուրդը:

Մի քանի րոպե տրամադրեք մարգարեների միջոցով Տիրոջ կողմից վերջերս տված խորհուրդը կամ զգուշացումները գտնելու և ուսումնասիրելու համար: Կարող եք ուսումնասիրել վերջին գերագույն համաժողովի ելույթները, Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրը կամ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը: Դուք կարող եք ներառել դասի սկզբում ներկայացված մարգարեների հայտարարությունները:

Color Handouts Icon 2. Գրեք ձեր գտածի կարճ ամփոփումը և պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Տիրոջ մարգարեի այս խորհուրդն ինչպե՞ս է ապացուցում Տիրոջ հոգատարությունը և գթությունը ձեր հանդեպ:

  • Եթե դուք հետևել եք այս խորհրդին ձեր կյանքում, Երկնային Հայրն ինչպե՞ս է օրհնել ձեզ ձեր հնազանդության համար:

  • Եթե դուք երբևէ անտեսել եք կամ չեք հնազանդվել այդ խորհրդին, սիրող Փրկիչն ինչո՞ւ պետք է ձեզ հրավիրի սկսել հետևել այդ խորհրդին: Դա ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կյանքը:

Ձեր կյանքում հետևեք մարգարեական խորհրդին

  • Ի՞նչ պատճառներով եք երախտապարտ մարգարեական խորհրդի և զգուշացուների համար ձեր կյանքում:

Ոգեշնչում փնտրեք Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի կարողանաք ճանաչել, թե Տերն ինչպես է ձեզ ցուցադրում Իր գոհունակությունը Իր մարգարեներին հնազանդվելու համար, և Նա ինչպես կարող է ձեզ կոչ անել ավելի լավը դառնալ: Գրեք ձեր մտքերն ու տպավորությունները և խոստացեք հետևել դրանց: Օգտակար կլինի կիսվել ձեր տպավորություններով ընտանիքի անդամի կամ Եկեղեցու վստահելի ղեկավարի հետ և հրավիրել նրանց օգնել ձեզ հետևել այդ հուշումներին:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Մարգարեների խորհրդին հետևելն ինչպե՞ս է ազդում ինձ վրա

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է հետևյալը.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Մարգարեական խորհուրդը չընդունելու ընտրությունը փոխում է հենց այն հողը, որի վրա մենք կանգնած ենք: Այն դառնում է ավելի վտանգավոր։ Մարգարեական խորհրդին չհետևելը թուլացնում է հետագայում ոգեշնչված խորհուրդ ընդունելու զորությունը։ Լավագույն ժամանակը, երբ Տերը որոշեց օգնել Նոյին կառուցել տապանը, այն ժամանակ էր, երբ նա առաջին անգամ խնդրեց Տիրոջը։ Դրանից հետո յուրաքանչյուր խնդրանք, յուրաքանչյուր ձախողում կթուլացներ Հոգին զգալու նրա կարողությունը։ Եվ այսպիսով, ամեն անգամ նրա խնդրանքն ավելի հիմար կթվար, մինչև անձրևները սկսվեին։ Իսկ հետո ուշ կլիներ։

Ամեն անգամ, երբ ես կյանքում իմ ընտրությամբ հետաձգել եմ ոգեշնչված խորհրդին հետևելը կամ որոշել եմ, որ ես բացառություն եմ կազմում, հայտնաբերել եմ, որ ինքս ինձ դրել եմ վտանգավոր ուղու վրա։ Ամեն անգամ, երբ ես լսել եմ մարգարեների խորհրդին, զգացել եմ հաստատումն աղոթքի մեջ և հետևել դրան, ես պարզել եմ, որ շարժվում եմ դեպի ապահովություն:

(Հենրի Բ. Այրինգ, «Խորհուրդի մեջ ապահովություն գտնելիս», Ensign, մայիս 1997, 25)

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Քանի որ Տերը բարի է, Նա կանչում է ծառաներ` մարդկանց վտանգի մասին նախազգուշացնելու համար: Նախազգուշացնող այս կանչը ավելի խիստ ու կարևոր է դառնում այն փաստի պատճառով, որ ամենակարևոր նախազգուշացումները այն վտանգների համար են, որոնք մարդիկ դեռ իրական չեն համարում:

(Henry B. Eyring, “A Voice of Warning,” Ensign, Nov. 1998, 32)

Գործք Առաքելոց 27․9 Ի՞նչ է նշանակում, որ «այսօր ծոմն արդեն անցյալում է»

«Ծոմը» հավանաբար վերաբերում էր հրեաների սուրբ օրվան, որը կոչվում էր Քավության օր, որով նշվում էր այն ժամանակաշրջանի սկիզբը, որի ընթացքում հիմնականում վտանգավոր էր համարվում ճամփորդել Միջերկրական ծովում սաստիկ փոթորիկների պատճառով։ Քավության Օրը սովորաբար սկսվում էր սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին:

Գործք Առաքելոց 27․28 Որքա՞ն է «ծովային սաժենը»:

Ծովային սաժենը մեկ ձեռքի ամենաերկար մատից մինչև մյուս ձեռքի ամենաերկար մատն ընկած հեռավորությունն է, երբ երկու ձեռքերը կողք են պարզած: Ծովային սաժենը հավասար էր չորս արմունկի: