Գնահատեք ձեր գիտելիքները 4
Մատթեոս 14-20, Մարկոս 6-10, Ղուկաս 10, 12, 14-18, Հովհաննես 5-11
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, ձեր գիտելիքները, ինչպես նաև ձեր անհատական աճը՝ Նոր Կտակարանի ուսումնասիրման ընթացքում:
Եկեք Հիսուս Քրիստոսի մոտ և դարձեք Նրա աշակերտը
Մի պահ խորհեք, թե ինչպես եք աճում որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, և ինչ եք անում, որպեսզի ավելի շատ մոտենաք Նրան՝ Նոր Կտակարանն ուսումնասիրելիս: Դա անելու եղանակներից են՝ ստանալ և հետևել անձնական հայտնությանը և բացատրել Հիսուս Քրիստոսի դերերն ու տիտղոսները, ինչպես նաև այս կյանքում խաղաղություն փնտրել Հիսուս Քրիստոսի միջոցով: Փորձեք իմանալ ձեր Երկնային Հորից, թե ինչպես եք դուք այս ձևով աճում և զարգանում, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք դուք պետք է շարունակեք կատարել կամ շտկել՝ ձեր աշակերտությունը խորացնելու համար:
Մեծացրեք հայտնություն ստանալու ձեր կարողությունը:
Մի քանի րոպե լսեք ձեզ շրջապատող ձայները:
-
Ո՞ր ձայները դուք կարող եք լսել, միայն եթե շատ ուշադիր եք լսում:
-
Ի՞նչ կարող եք անել, երբ լսում եք որևէ ծանոթ բան և ցանկանում եք իմանալ, թե ինչ է դա:
-
Այս գործողությունն ինչո՞վ է նման Սուրբ Հոգուց հայտնություն ստանալուն:
Սեմինարիայի կարևոր նպատակներից է օգնել ձեզ մեծացնել Սուրբ Հոգուց անձնական հայտնություն ստանալու ձեր կարողությունը:
Մորմոնի Գրքում Նեփին նկարագրել է Սուրբ Հոգուն որպես «մեղմ հանդարտ ձայն», որը մենք ավելի շատ զգում ենք, քան լսում ( 1 Նեփի 17.45): Մենք կարող են բարելավել սրտով Սուրբ Հոգուն լսելու կամ զգալու մեր կարողությունը այնպես, ինչպես մենք դա անում ենք ցածր ձայն լսելու համար: Աստծուն հոգեպես մոտենալը, մտքով մեղմ լինելը, մտքերի վրա կենտրոնանալը և կողմնակի աղմուկը չնկատելը՝ այս բոլորն արդյունավետ միջոցներ են, որոնք կօգնեն ձեզ մեծացնել Սուրբ Հոգու շշնջոցը ճանաչելու ձեր կարողությունը:
Մի պահ մտածեք, թե երբ եք անձնական հայտնություն ստացել Սուրբ Հոգուց: Կարող եք վերանայել ձեր սուրբ գրություններում կամ օրագրում կատարած նշումները: Կարող եք նաև խնդրել Երկնային Հորը, որ նա ձեզ օգնի ճանաչել կամ հիշել անցյալում ստացած անձնական հայտնությունը: Ապա գրանցեք այն մտքերն ու զգացմունքները, որոնք կառաջանան ձեր մտքում և սրտում:
-
Ե՞րբ եք վերջերս անձնական հայտնություն ստացել: Ինչպե՞ս եք իմացել, որ այդ փորձառություններն Աստծուց էին:
-
Ի՞նչ եք սովորել Նոր Կտակարանի ձեր ուսումնասիրությունից, որը կարող է օգնել ձեզ ճանաչել Սուրբ Հոգուն:
-
Ինչպիսի՞ գաղափարներով կարող եք կիսվել որևէ մեկի հետ, ով փորձում է ճանաչել Սուրբ Հոգուն:
Սուրբ Հոգու կարևորագույն դերերից մեկն է վկայել Հոր և Որդու մասին (տես Մատթեոս 16.17 , Հովհաննես 15.26 , 3 Նեփի 11.32):
-
Ի՞նչ եք հասկացել կամ զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին Սուրբ Հոգու օգնությամբ:
-
Սուրբ Հոգու պարգևը և անձնական հայտնության հնարավորությունն ինչպե՞ս են վկայում ձեր հանդեպ Աստծու սիրո մասին:
Բացատրեք Հիսուս Քրիստոսի դերերն ու տիտղոսները
-
Փրկիչն ինչպե՞ս է օգտագործել հացն ու ոչխարը՝ Իր մասին ուսուցանելիս:
Կարող եք հիշել Փրկիչի փոխաբերությունները, օրինակ՝ «Ես եմ կյանքի հացը» (տես Հովհաննես 6.35, 41, 48 51), «Ես եմ բարի հովիվը» ( Հովհաննես 10.11) և «Ես եմ յարութիւնը եւ կեանքը» ( Հովհաննես 11.25):
-
Այդ տիտղոսներն ի՞նչ են ձեզ սովորեցնում Տիրոջ բնավորության և ձեր կյանքում Նրա դերի մասին:
-
Նրա բնավորությունը և դերերը հասկանալն ինչպե՞ս է ձեզ օգնում Նրան ավելի շատ սիրել:
Նոր Կտակարանն ուսումնասիրելիս դուք օրագրում հավանաբար կազմել եք Հիսուս Քրիստոսի դերերի և տիտղոսների մի ցուցակ: Եթե դուք ունեք այդպիսի մի ցուցակ, վերանայեք այն: Ավելացրեք պակասող տիտղոսները կամ դերերը: Եթե դուք չեք ստեղծել այդպիսի ցուցակ, կարող եք անել դա հիմա՝ թվարկելով ցանկացած դերեր կամ տիտղոսներ, որոնք կգան ձեր միտքը: Եթե ոչինչ չեք կարող մտածել, կարող եք վերանայել « Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը » (ChurchofJesusChrist.org) կա՛մ «Հիսուս Քրիստոս» Սուրբ գրքերի ուղեցույցում, կա՛մ Թեմաների ուղեցույցում :
1. Ընտրեք հետևյալ վարժություններից մեկը, կատարեք այն ձեր օրագրում և ներկայացրեք ուսուցչին կամ առաջարկեք ձեր սեփական վարժությունը:
-
Շնորհակալական բացիկ գրեք Փրկիչին՝ կենտրոնանալով Նրա դերերից կամ տիտղոսներից մեկի կամ մի քանիսի վրա: Նշեք փորձառություններ, երբ դուք ճանաչել եք այդ դերը ձեր կյանքում, և երախտագիտություն հայտնեք դրա համար:
-
Ստեղծեք մի տեսողական նյութ, որը կբացատրի Փրկիչի դերերը կամ տիտղոսները: Ներառեք համապատասխան հղումներ և բացատրեք, թե այդ դերերը կամ տիտղոսները ինչու են իմաստալի ձեզ համար: Կարող եք այդ նյութով կիսվել սոցիալական ցանցերում:
-
Կարճ ելույթ կամ փոքր դաս պատրաստեք՝ ներկայացնելով Փրկիչի այն դերերը կամ տիտղոսները, որոնց մասին դուք կկարողանաիք ուսուցանել սեմինարիայի հոգևոր հավաքի ժամանակ, որպես տնային դաս կամ եկեղեցական դասարանում: Նշեք, թե այդ դերը կամ տիտղոսն ինչ է նշանակում, և Նա ինչպես է իրագործել այն ձեր կյանքում:
Զգացեք Քրիստոսում խաղաղություն գտնելու աճող ցանկություն
Եթե դուք ուսումնասիրում եք Նոր Կտակարանը, հավանաբար հնարավորություններ եք ունեցել սովորել և մտածել Հիսուս Քրիստոսից եկող խաղաղության մասին: Օրինակ՝ դուք կարող եք հիշել Փրկիչի առաջարկը՝ «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ» (տես Մատթեոս 11.28-30), կամ ինչպես էր Հիսուսը քայլում ջրի վրայով, և Նա ինչպես օգնեց Պետրոսին, երբ վերջինս սկսեց խորտակվել (տես Մատթեոս 14.26-33): Դուք հավանաբար հնարավորություն եք ունեցել ձեր օրագրում նկարել մի պատկեր, երբ ուսումնասիրում էիք Մարկոս 4.35-41 հատվածները, որոնք ներկայացնում են, թե Հիսուս Քրիստոսն ինչպես հանդարտեցրեց Գալիլեայի ծովում բարձրացած փոթորիկը: Եթե ձեր օրագրում ունեք նշումներ այդ դասերի վերաբերյալ, կարող եք կրկնել դրանք:
Խորհեք և պատասխանեք հետևյալ հարցերին ձեր օրագրում, որպեսզի կարողանաք հետևել ձեր հոգևոր առաջընթացին:
-
Ինչպե՞ս է փոխվել Քրիստոսում խաղաղություն գտնելու ձեր ցանկությունը Նրա կյանքի և ծառայության ուսումնասիրության ընթացքում:
-
Արդյոք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում դուք զգացե՞լ եք Քրիստոսում խաղաղության աճ կամ նվազում: Եթե այո, ապա, ձեր կարծիքով, ի՞նչն է նպաստել այդ փոփոխությանը:
-
Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ է խաղաղության աղբյուր համարվում:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ է ցանկանում ձեզ տալ Իր խաղաղությունը: