Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 1


Վարդապետության սերտման կրկնություն 1

Գտեք և հիշեք. Ղուկաս 2.10–12-ից մինչև Ղուկաս 24.36–39-ը

Seminary class.

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հիշել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետութան սերտման սուրբ գրությունների հատվածների համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ գտնել և մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 11 հատվածների համար:

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Great power can come from memorizing scriptures. To memorize a scripture is to forge a new friendship. It is like discovering a new individual who can help in time of need, give inspiration and comfort, and be a source of motivation for needed change.

(Richard G. Scott, “The Power of Scripture,” Ensign or Liahona, Nov. 2011, 6)

  • Ինչու է կարևոր իմանալ սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների համար:

Կարող եք հիշել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի (1928–2015)՝ սուրբ գրությունները մտապահելու կարևորության մասին այս հայտարարությունը.

Որպեսզի կարողանաք սովորել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 11 հատվածների համար, կարող եք կրկնօրինակել հետևյալ աղյուսակը ձեր օրագրում կամ ներբեռնել վարդապետության սերտման հավելվածը ձեր բջջային հեռախոսի վրա և օգտվել դրա գործառույթներից:

Սուրբ գրությունների հղումները

Սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Ղուկաս 2.10–12

«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Հովհաննես 3.5

«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:

Հովհաննես 3․16

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

Մատթեոս 5.14–16

«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

Մատթեոս 11.28–30

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Մատթեոս 16.15–19

Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

Հովհաննես 7.17

«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։

Մատթեոս 22.36–39

«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Ղուկաս 22.19–20

Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Հովհաննես 17.3

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։

Ղուկաս 24.36–39

«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»:

Կախված դասարանի անդամների թվից՝ յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք վարդապետության սերտման սուրբ գրությունների 11 հատվածներից 1-ը կամ մի քանիսը: Անհրաժեշտության դեպքում նույն հատվածները կարող են առաջադրվել մի քանի ուսանողների:

Առաջարկեք ուսանողներին դասարանով քայլել և աշխատել զուգընկերների հետ՝ վարդապետության սերտման սուրբ գրությունների բոլոր 11 հատվածները և հիմնական արտահայտությունները գտնելու և նշելու համար: Հորդորեք ուսանողներին փոխել զուգընկերներին ամեն երկու րոպեն մեկ:

Խնդրեք ուսանողներին միմյանց հետ շփվելիս անել հետևյալը (օգտակար կլինի այս հրահանգները գրել գրատախտակին):

  1. Հարցեր տվեք՝ միմյանց ավելի լավ ճանաչելու համար (օրինակ՝ «Ո՞րն է քո սիրելի զբաղմունքը» կամ «Ո՞րն է ձեր ամենասիրելի վայրերից մեկը»):

  2. Օգնեք միմյանց գտնել առաջադրված վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը: Կարող եք նշել հատվածը և հիմնական արտահայտությունը ձեր օրագրում:

  3. Կիսվեք, թե ինչու է հիմնական արտահայտության ճշմարտությունը կարևոր:

  4. Փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը:

Ընտրեք Հանձնել ստուգարք:

Համեմատեք ձախ կողմի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածը աջ կողմի սուրբ գրությունների հիմնական արտահայտության հետ:

Ընտրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների առնվազն երեք հատվածներ և արեք հետևյալը.

  • Անգիր գրեք հղումները և հիմնական արտահայտությունները:

  • Կիսվեք, թե ձեր կարծիքով, ինչու են այս հատվածները կարևոր:

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում փորձեք հիշել հղումները և հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման առնվազն երեք լրացուցիչ հատվածների համար: Փնտրեք, թե այս հատվածների իմացությունն ինչպես կարող է օրհնել ձեր և ձեր ծանոթների կյանքը: