Սեմինարիա
Մատթեոս 4․1-11, Մաս 1


Մատթեոս 4․1-11, Մաս 1

Հիսուսը դիմակայեց սատանայի գայթակղություններին

Christ standing on a rocky ledge as He rebukes Satan who appears below Him. The painting depicts the event wherein Satan tried to tempt Christ after Christ’s forty day fast in the wilderness. Christ is commanding Satan to depart from His presence.

Իր մկրտությունից հետո Փրկիչը գնաց անապատ «Աստծո հետ լինելու համար» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ Մատթեոս 4.1, ծանոթագրություն բ]): Սատանան գայթակղում էր նրան, բայց նա դիմակայեց գայթակղություններին: Այս դասում դուք կարող եք բացահայտել սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ հետևել Փրկիչի օրինակին և դիմակայել սատանայի գայթակղություններին:

Մենք բոլորս էլ գայթակղություններ ենք ունենում

Ձեր օրագրում կամ առանձին թղթի վրա նկարեք ձեր տարիքի մի մարդու: Մարդու կողքին գրեք երկու կամ երեք գայթակղություն, որոնք նա կարող է ունենալ:

  • Այդ մարդն ինչո՞ւ կարող է ենթարկվել այդ գայթակղություններին:

  • Ինչպե՞ս կարող է նրա կյանքն ավելի լավը դառնալ, եթե նա կարողանա դիմակայել այդ գայթակղություններին:

  • Ի՞նչ օրհնություններ եք զգացել, երբ դիմակայել եք գայթակղություններին:

Երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, մտածեք, թե ինչ գայթակղությունների եք հանդիպում: Ձգտեք ոգեշնչում ստանալ Սուրբ Հոգուց, երբ փնտրում եք, թե ինչ կարող եք սովորել այս կամ ապագա գայթակղություներին դիմադրելու Փրկիչի օրինակից:

Հիսուս Քրիստոսն ունեցել է գայթակղություններ և դիմադրել է դրանց

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ Փրկիչը բախվել է ամեն տեսակի գայթակղությունների «սակայն ուշք չի դարձրել դրանց» ( Վարդապետություն և Ուխտեր 20.22 , տես նաև Մոսիա 15.5 , Ալմա 7.11):

Փորձառություններից մեկը եկավ մկրտությունից հետո, երբ Հիսուսը գնաց անապատ՝ Աստծո հետ լինելու համար (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ ]): Հիսուսը 40 օր Աստծո հետ էր խոսում, երբ սանատան եկավ Նրան գայթակղելու (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ ]): Փրկիչի կյանքի այս իրադարձությունն ուսումնասիրելիս մենք կարող ենք սովորել Նրա օրինակից, թե ինչպես կարելի է դիմակայել գայթակղություններին:

Այս պատմության համար Ջոզեֆ Սմիթը փոփոխություններ և պարզաբանումներ է կատարել, որոնք կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները: (Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մասին տեղեկություններ կարող եք գտնել «Սուրբ գրություններն ուսումնասիրելիս» դասում):

Հետևյալ վարժության ժամանակ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգտագործելիս ուշադիր եղեք, թե ինչպես է այն ամրապնդում սուրբ գրությունների ձեր ընկալումը: Ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց ստացած տպավորություններին և գրանցեք բոլոր ստացած հուշումները:

Ուշադիր կարդացեք Մատթեոս 4.1-11-ը , այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում տրված փոփոխությունները: Բացահայտեք այս հայտարարությունն ավարտելու եղանակները. __________________կարող է օգնել դիմակայել գայթակղություններին:

Օգնության համար կարող եք օգտագործել հետևյալ աղյուսակը:

Սատանան ինչո՞վ գայթակղեց Հիսուսին։

Հիսուսն ինչպե՞ս պատասխանեց գայթակղությանը։

Մատթեոս 4․1-4

Մատթեոս 4․5-7

Մատթեոս 4․8-11

Writing on a piece of paper with a pen or pencil. 1: Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին: Ավելացրեք Սուրբ Հոգուց ստացած ցանկացած հուշում կամ տպավորություն:

  • Ի՞նչ սկզբունքներ բացահայտեցիք Փրկիչի օրինակից:

  • Այդ սկզբունքներն ինչպես կարող են օգնել ձեզ հասնել Փրկիչի զորությանը, որպեսզի այն օգնի ձեզ և ուրիշներին դիմադրել գայթակղությանը:

  • Ջոզեֆ Սմիթի Թարգմանության օգտագործումն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ բարելավել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը և ավելի լավ ճանաչել Փրկիչին:

Նորից վերադարձեք դասի սկզբում ստեղծած նկարին և կրկնեք այն սկզբունքները, որոնք դուք բացահայտեցիք Մատթեոս 4.1-11-ում նկարագրված Փրկիչի օրինակից:

Writing on a piece of paper with a pen or pencil. 2:

  • Ըստ ձեզ, ո՞ր սկզբունքը կարող է առավել օգտակար լինել ձեր կողմից նկարված մարդու համար: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսից, որով կարող եք կիսվել այդ մարդու հետ: Ինչպե՞ս կարող է դա օգնել նրանց։

Փրկիչը կարող է օգնել մեզ դիմադրել մեր գայթակղություններին

Մտածեք այն գայթակղությունների մասին, որոնց դուք դիմակայում եք: Երբեմն մենք կարող են մեզ մեղավոր կամ մեղսագործ զգալ ուղղակի գայթակղված զգալու պատճառով: Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ գայթակղությունն ինքնին մեղք չէ, այլ գայթակղությունից դրդված գործելն է մեղք: Քանի որ Փրկիչը նույնպես գայթակղվեց, սակայն մնաց անմեղ, մենք գիտենք, որ Նա կարող է օգնել մեզ մեր գայթակղություններին դիմակայելու գործում (տես Եբրայեցիս 2.18 , 4.15-16):Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսը հիշեցրել է մեզ․

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Նրանց համար, ովքեր անկախ պատճառից գայթակղության մեջ են ընկնում և շարունակաբար մտածում կամ կատարում են անարդար գործողություններ, ես հավաստիացնում եմ ձեզ, որ կա հետդարձի ճանապարհ, որ հույս կա Քրիստոսում:

(Ուլիսես Սոարես, «Վերցրեք ձեր խաչը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 84)

Writing on a piece of paper with a pen or pencil. 3:

  • Այդ դասում Փրկիչի մասին ձեր սովորած հասկացություններից ո՞րն է առավել օգտակար: Ինչո՞վ է այն օգտակար ձեզ համար։

  • Առանց ձեր հատուկ գայթակղությունները նկարագրելու, ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ապավինեք Փրկիչի օգնությանը՝ գայթակղությանը դիմադրելու գործում:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1–2, 5–6, 8–9, 11: Ինչ փոփոխություններ է կատարել Ջոզեֆ Սմիթը Մատթեոս 4.1-11 հատվածների իր ոգեշնչված թարգմանության մեջ

[Շեղագրով նշված բառերը ցույց են տալիս Ջոզեֆ Սմիթի կողմից կատարված ոգեշնչված փոփոխությունները]:

1Այն ժամանակ Հիսուսը Հոգու կողմից տարվեց անապատ, որ լինի Աստծո հետ:

2 Եվ երբ նա քառասուն օր ու գիշեր պահք պահեց և խոսեց Աստծո հետ նա քաղցահար էր և սատանայի կողմից գայթակղությունների մատնված:

5 Այն ժամանակ Հիսուսը տարվեց սուրբ քաղաք, և Հոգին կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա:

6 Ապա դևը եկավ նրա մոտ և ասաց. Եթե դու Աստծո Որդին ես, ապա ցած գցիր քեզ. որովհետև գրված է՝ Իր հրեշտակներին կհրամայի քեզ համար. և իրենց ձեռքերի վրա կբարձրացնեն քեզ, որ չլինի թե ոտքդ քարին դիպչի:

8 Եվ դարձյալ, Հիսուսը Հոգում էր, և այն բարձրացրեց նրան չափազանց բարձր մի սար, և նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը:

9 Եվ դևը կրկին եկավ նրա մոտ և ասաց. Այս բոլորը ես կտամ քեզ, եթե ընկնես ու երկրպագես ինձ:

11 Եվ արդ, Հիսուսը գիտեր, որ Հովհաննեսը բանտ էր գցվել, և նա հրեշտակներ ուղարկեց, և ահա, նրանք եկան և ծառայում էին նրան:

Իմ մտքերի հետ զգույշ լինելն ինչո՞ւ է կարևոր գայթակղությանը դիմակայելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսը բացատրել է, թե մենք ինչպես կարող ենք հետևել Փրկիչի օրինակին՝ գայթակղությանը դիմակայելու գործում: Դիտեք «Փնտրեք Քրիստոսին յուրաքանչյուր մտքում» տեսանյութը 10:56-12:37-ը (որը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում) կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

14:47

Նայեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում:

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Պատրաստվելով իրականացնել իր աստվածային առաքելությունը երկրի վրա՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ցույց տվեց, թե որքան կարևոր է անընդհատ դիմակայել այն ամենին, ինչը կարող է խանգարել մեզ իրականացնել մեր հավերժական նպատակը: Թշնամու կողմից մի քանի անհաջող գրոհներից հետո, որոնք փորձեցին շեղել Փրկիչին Իր առաքելությունից, Նա կտրականապես հեռացրեց սատանային՝ ասելով. «Դէն գնա, սատանայ. … Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան»:

Պատկերացնո՞ւմ եք, իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, թե ինչ կլիներ, եթե մենք Փրկիչից ուժ և խիզախություն քաղեինք և անառողջ մտքերին ասեինք՝ «Ոչ» և «Դէն գնա» առաջին իսկ վայրկյանին, երբ դրանք հայտնվեին մեր մտքում: Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը մեր սրտերի ցանկությունների վրա: Արդյունքում ստացված գործողությունները մեզ ինչպե՞ս մոտ կպահեին Փրկչին և թույլ կտային Սուրբ Հոգու շարունակական ազդեցությունը մեր կյանքում: Ես գիտեմ, որ Հիսուսի օրինակին հետևելով՝ մենք կխուսափենք բազմաթիվ ողբերգություններից և անցանկալի վարքից, որոնք կարող են հարուցել ընտանեկան խնդիրներ և տարաձայնություններ, բացասական հույզեր և հակումներ, անարդարություններ ու չարաշահումներ, ստրկություն՝ կործանարար կախվածություններից, և ցանկացած այլ բան, ինչը դեմ կլինի Տիրոջ պատվիրաններին:

(Ուլիսես Սոարես, «Փնտրեք Քրիստոսին յուրաքանչյուր մտքում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 84-85)

Ես ինչո՞ւ պետք է ցանկանամ դիմակայել գայթակղությանը

Դիտեք «Մնացեք շրջանակներում» տեսանյութը (5:10), որ գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում, և կգտնեք այս հարցի պատասխանները:

5:10

Stay within the Lines

Ինչպե՞ս կարող են սուրբ գրություններն օգնել ինձ հաղթահարել գայթակղությունները

Երեց Քելլի Ռ․ Ջոնսոնը Յոթանասունից բացատրել է.

Պատրաստվելու միջոցով Փրկիչը աճեց զորությամբ և կարողացավ դիմակայել սատանայի բոլոր գայթակղություններին: Երբ հետևում ենք Փրկիչի օրինակին և պատրաստվում՝ ուսումնասիրելով Աստծո խոսքը և խորացնելով մեր հավատքը, մենք նույնպես կարող ենք ապավինել Աստծո զորությանը՝ գայթակղություններին դիմակայելու համար:

(Քելլի Ռ․ Ջոնսոն, «Հարատև զորություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 113)