Սեմինարիա
Հայտնություն 2-3, Մաս 1


Հայտնություն 2-3, Մաս 1

«Ես գիտեմ քո գործերը»

PAINTING BY GREG Olson of Christ knocking on a door

Հիսուս Քրիստոսը գիտի յուրաքանչյուրիս: Նա լավ գիտի, թե մենք ինչ ենք անում, և Նա գիտի, թե ինչը կարող ենք ավելի լավ անել, որպեսզի ավելի նմանվենք Իրեն: Ասիայի յոթ եկեղեցիներից յուրաքանչյուրին ուղղված առանձին ուղերձներում Հովհաննեսն արձանագրել է Հիսուս Քրիստոսի ձայնը, որն ընդունում էր Սրբերի բարի գործերը և զգուշացնում նրանց այն բաների մասին, որոնք նրանք պետք է փոխեին: Այս դասը կարող է խրախուսել ձեզ լսել Փրկչի ձայնը, որն ընդունում է ձեր լավ գործերը և տալիս է ձեզ անհրաժեշտ ուղղումը:

Լսեք Փրկչի ձայնը

Jesus Christ depicted knocking on a door. Christ is portrayed wearing red and white robes. The painting illustrates the concept of Christ “knocking on the door,” as described in scripture. There is no doorknob depicted in the painting, symbolizing that the door must be opened from within.

Նայեք Հիսուս Քրիստոսի այս պատկերին և խորհեք հետևյալ հարցի շուրջ.

  • Ի՞նչ զգացումներ կունենայիք, եթե լսեիք ձեր տան դռան թակոցը և հասկանայիք, որ դա Փրկիչն է։ Ինչո՞ւ։

Լաոդիկիայի (որտեղ հաստատվել էր Ասիայի յոթ եկեղեցիներից մեկը, որոնց գրում էր Հովհաննեսը, տես Հայտնություն 1.11) Եկեղեցու անդամներին ուղղված իր ուղերձում Հովհաննեսը եզրափակեց իր ուղերձը Հիսուս Քրիստոսի հրավերով:

Կարդացեք Հայտնություն 3․20 -ը և բացահայտեք Փրկչի հրավերը:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

Ընտրեք Հանձնել ստուգարք:

Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, ո՞րն է Հայտնություն 3.20 հատվածի խորհրդանշական իմաստը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը թակում դուռը՝ ուղղակի ներս մտնելու փոխարեն:

  • Ինչպե՞ս կարող եք բացել դուռը Հիսուս Քրիստոսի համար, որպեսզի ավելի լավ լսեք Նրա ձայնը:

  • Ի՞նչ եք արել վերջերս Նրա ձայնը լսելու և դուռը բացելու համար:

Թեև Հովհաննեսը սուրհանդակն է, Հիսուսը յոթ եկեղեցիներին ուղղված ուղերձների ձայնն է: Հայտնություն 2–3 գլուխների ուղերձներն ուսումնասիրելիս լսեք Հիսուս Քրիստոսի՝ ձեզ ուղղված ձայնը: Մտածեք, թե ինչպես կարող եք բացել դուռը, որպեսզի Փրկիչը լինի ձեզ հետ և զորացնի ձեզ:Թեև յոթ ուղերձներից յուրաքանչյուրը եզակի է, կան նաև որոշ նմանություններ:

Փնտրեք և նշեք «Ես գիտեմ քո գործերը» կրկնվող արտահայտությունը Հայտնություն 2.2, 9, 13, 19 , 3.1, 8, 15 հատվածներում։ Այս հատվածներում Հովհաննեսը արձանագրում է Հիսուս Քրիստոսի ձայնը, որը նաև ներկայացնում է Երկնային Հոր կամքը:

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը «գիտեն [ձեր] գործերը»:

Հայտնություն 2–3-ում մենք կգտնենք հետևյալ ճշմարտությունը․ քանի որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն մեզանից յուրաքանչյուրին, Նրանք կարող են ընդունել մեր լավ գործերը և զգուշացնել մեզ անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Փնտրեք այս ճշմարտության ապացույցը, երբ ուսումնասիրեք յոթ եկեղեցիների խորհուրդը:

Յոթ եկեղեցիների խորհուրդը

Map of the Mediterranean.

Նայեք յոթ եկեղեցիների քարտեզին և ընտրեք առնվազն երկու եկեղեցի ուսումնասիրելու համար: Գտեք բարի գործերը, որոնք Հիսուս Քրիստոսը ընդունում է որոշ եկեղեցիներում և ուղղումը, որը Նա տալիս է յուրաքանչյուր եկեղեցուն:

  1. Եփեսոս. ( Հայտնություն 2.1–7), նիկոլայականները կրոնական խումբ էին, որոնք պնդում էին, որ կարող են սեռական բնույթի մեղք գործել և չպատժվել, քանի որ Աստծո շնորհը կփրկի իրենց:

  2. Զմյուռնիա ( Հայտնություն 2․8-11)

  3. Պերգամոս ( Հայտնություն 2․12–17)․ Բաղաամի վարդապետությունը վերաբերում է Աստծո պատվիրանները խախտելուն՝ աշխարհիկ ցանկությունները բավարարելու կամ մարդկային պատվախնդրությանը տուրք տալու համար (տես Բ Պետրոս 2.15)։ Նկատի առեք վերը նշված նիկոլայականների սահմանումը:

  4. Թյատիրա ( Հայտնություն 2․18–29)

  5. Սարդիս ( Հայտնություն 3․1-6)

  6. Ֆիլադելֆիա ( Հայտնություն 3.7–13): Այս ուղերձը ընդունում է միայն լավ գործերը:

  7. Լաոդիկիա ( Հայտնություն 3․14-22) Այս ուղերձը միայն ուղղում է անկատար գործերը: Նկատի առեք, որ լինել գաղջ նշանակում է լիովին հավատարիմ չլինել Հիսուս Քրիստոսի ավետարանին:

Ձեր ընտրած յուրաքանչյուր եկեղեցու համար պատասխանեք հետևյալ հարցերին.

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ձեր ընտրած յուրաքանչյուր եկեղեցու համար պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ լավ գործեր ընդունեց Հիսուս Քրիստոսը: Ինչպե՞ս եք դուք տեսել նմանատիպ լավ գործեր Եկեղեցու անդամների կողմից մեր օրերում:

  • Ի՞նչ ուղղում կամ խորհուրդ տվեց Հիսուսը ձեր ընտրած եկեղեցուն: Ինչո՞ւ է սա նաև լավ խորհուրդ Եկեղեցու համար այսօր:

  • Ինչո՞ւ միայն Հիսուս Քրիստոսը կարող է իմանալ, թե մենք որտեղ ենք առաջադիմում և ինչպես պետք է բարելավվենք:

Խորհուրդ ձեր սեփական կյանքի համար

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) խրախուսել է մեզ բացել դուռը և թույլ տալ Փրկչին մտնել մեր կյանք: Կարդացեք հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «Միսիս Փեթոն. պատմությունը շարունակվում է» տեսանյութը՝ 15․08-15:56, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:3

Mrs. Patton—the Story Continues

I am certain our Heavenly Father was mindful of her needs and wanted her to hear the comforting truths of the gospel.

Սեղմեք այստեղ՝ տեսանյութի տեքստը տեսնելու համար

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Իմ հոգու ողջ ուժով ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Նա լսում է խոնարհ սրտերի աղոթքները. Նա լսում է մեր օգնության կանչերը: … Նրա Որդին՝ մեր Փրկիչն ու Քավիչը, այսօր խոսում է մեզանից յուրաքանչյուրի հետ. «Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ»: ( Հայտնություն 3:20):

Արդյոք մենք կլսե՞նք այդ թակոցը։ Արդյոք մենք կլսե՞նք այդ ձայնը։ Արդյոք մենք կբացե՞նք այդ դուռը Տիրոջ առաջ, որպեսզի կարողանանք ստանալ այն օգնությունը, որը Նա այնքան պատրաստ է տրամադրել: Ես աղոթում եմ, որ մենք անենք դա։

(Թոմաս Ս. Մոնսոն, «Միսիս Փեթոն. պատմությունը շարունակվում է», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 24)

Նորից նայեք նկարին, որտեղ Հիսուսը թակում է դուռը, և խորհեք ձեր սովորածի շուրջ:

  • Ի՞նչ եք կարծում, Փրկիչն ինչո՞ւ է ցանկանում, որ դուք իմանաք, որ առաջադիմում եք:

  • Ի՞նչը կարող է Փրկիչը խրախուսել ձեզ փոխել ձեր կյանքում

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ է Հայտնություն 2․4 -ում նշված որպես «նախկին սերը»

Եփեսոսի Սրբերը պատժվում էին Աստծուն սիրելու պատվիրանն անտեսելու համար (տես Մատթեոս 22.37–38

Հայտնություն 2․9 ։ Ինչպե՞ս կարող ենք աղքատության մեջ ապրել և, այնուամենայնիվ, հարուստ լինել

Փրկիչը ընդունում էր Զմյուռնիայի Սրբերի հավատքը և վստահեցնում նրանց հավերժական հարստության մասին, որ խոստացել էր նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները (տես նաև Հակոբոս 2․5 , Վարդապետություն և Ուխտեր 11․7

Հայտնություն 2․14 Ո՞վ էր Բաղաամը:

«Բաղաամը Հին Կտակարանի մարգարե էր, որի գործերը գրված են Թվոց 22–24 գլուխներում, 31․16 հատվածում։ Սկզբում նա, կարծես, հավատարիմ էր Տիրոջը և Նրա ժողովրդին և անընդհատ մերժում էր Իսրայելին անիծելու Բաղակի խնդրանքը։ Սակայն, ի վերջո, Բաղաամը տեղի տվեց Բաղակի բազմաթիվ խնդրանքներին և ուսուցանեց Բաղակին, թե ինչպես Իսրայելի բանակը թուլացնել սեռական մեղքի և կռապաշտության միջոցով (տես Թվոց 25․1–5 , 31․13–16)։ Ծրագիրն այն էր, որ մովաբացի կանայք պետք է գայթակղեին իսրայելացի տղամարդկանց և համոզեին նրանց զոհ մատուցել հեթանոս աստվածներին՝ այդպիսով հոգևորապես ոչնչացնելով նրանց» (New Testament Student Manual [2014], 534

Հայտնություն 3․14 Ինչո՞ւ են Հիսուսին կոչում «Ամեն»

«Ամեն» բառը եբրայերենից և հունարենից թարգմանաբար նշանակում է իսկապես, ստույգ, հավատարմորեն։ Հայտնություն 3․14 -ում Քրիստոսի հավատարմությունն ու ճշմարտացիությունը որպես մեծ «Ամեն» ներկայացված է՝ ի հակադրումն Լավոդիկիացիների գաղջ վերաբերմունքի (տես նաև Հայտնություն 3․15–16 ]» (Նոր Կտակարանի Ուսանողի Ձեռնարկ [2014], 536

Ինչպե՞ս կարող եմ հրավիրել Աստծուն ինձ հետ կիսել Իր հավանությունն ու ուղղումը

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը ուսուցանել է.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Մինչ դուք քննում եք ձեր կյանքը հաղորդության արարողության ընթացքում, հուսով եմ ձեր մտքերը կենտրոնանում են ոչ միայն այն ամենի վրա, ինչը դուք սխալ եք արել, այլև այն ամենի վրա, ինչը ճիշտ եք արել, պահեր, երբ դուք զգացել եք, որ Երկնային Հայրը և Փրկիչը գոհ են եղել ձեզանից։ Դուք նույնիսկ կարող եք ժամանակ տրամադրել և հաղորդության ժամին խնդրել Աստծուն, որ օգնի ձեզ տեսնել այդ բաները։ Եթե անեք դա, ես խոստանում եմ, որ դուք ինչ-որ բան կզգաք։ Դուք կզգաք, որ հույս ունեք։

(Հենրի Բ. Այրինգ, «Միշտ հիշում ենք Նրան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 5)