Սուրբ գրությունների ուսումնասիրություն
Լսեք Տիրոջ ձայնը սուրբ գրությունների միջոցով
Հիսուսն ուսուցանել է, որ սուրբ գրքերը վկայում են Իր մասին (տես Հովհաննես 5.39): Այս դասը կարող է օգնել ձեզ գալ Քրիստոսի մոտ և ավելի լավ ճանաչել Նրան Աստծո խոսքն ուսումնասիրելու միջոցով, ինչպես նաև զարգացնել սուրբ գրություններն ուսումնասիրելու ձեր հմտությունները և դնել սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակներ:
Ինչո՞ւ պետք է ուսումնասիրել սուրբ գրությունները
Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկն ասում է. «Ես ժամանակ չունեմ ուսումնասիրել սուրբ գրությունները այն ամենի հետ, ինչ ես անում եմ հիմա: Ես նույնիսկ չեմ հասկանում դրանք»:
-
Ի՞նչ կասեիք ձեր ընկերոջը:
-
Ուրիշ ի՞նչ պատճառներ կարող են ստիպել մարդկանց հրաժարվել սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունից:
Օգտվեք սուրբ գրությունների ուսումնասիրման գնահատումից: Ձեր պատասխաններին կանդրադառնաք դասի վերջում:
Սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատում
Անկեղծ պատասխանեք հետևյալ հարցերից յուրաքանչյուրին՝ օգտվելով հետևյալ սանդղակից.
(a) Երբեք (b) Հազվադեպ (c) Երբեմն (d) Հաճախ (e) Միշտ
____ Ես ամեն օր ուսումնասիրում եմ սուրբ գրությունները։
____ Ես հասկանում եմ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության համար ժամանակ հատկացնելու կարևորությունը:
____ Ես տեղյակ եմ և կիրառում եմ սուրբ գրությունների ուսումնասիրման հմտությունները, որոնք օգնում են ինձ հասկանալ սուրբ գրությունների ճշմարտությունները:
___ Ուսումնասիրության ժամանակ մտքումս առաջանում են գաղափարներ, որոնք անցյալում չեմ ունեցել:
___ Ես գրանցում եմ ուսումնասիրության ժամանակ ստացած տպավորություններն ու գաղափարները:
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
-
Ինչպիսի՞ առաջընթաց ունեք սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ: Դուք ի՞նչը կարող եք ավելի լավ կատարել:
Կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե մենք ինչ կարող ենք սովորել այն մասին, թե ինչու արժե ժամանակ ու ջանք ծախսել սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրության վրա:
Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները,Նրան լսելումեր ջանքերը պետք է ավելի կանխամտածված լինեն: Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով և Նրա ճշմարտություններով։ …
…Ո՞ւմկարող ենք դիմել Նրան լսելու համար:
Կարող ենք դիմել սուրբ գրություններին։ Նրանք մեզ սովորեցնում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, Նրա Քավության մեծության և մեր Հոր երջանկության ու փրկագնման մեծ ծրագրի մասին: Աստծո խոսքի մեջ ամենօրյա ընկղմումը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար, հատկապես՝ ահագնացող ցնցումների այս օրերին: Երբ ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց, մեր կարծիքով, երբեք չէինք բախվի։ …
Ի՞նչ կլինի, երբ դուք ավելի գիտակցված լսեք, ականջ դնեք և ուշք դարձնեք այն ամենին, ինչ Փրկիչն ասել է և այժմ ասում է Իր մարգարեների միջոցով: Ես խոստանում եմ, որ դուք ավելի մեծ ուժ կստանաք՝ պայքարելու գայթակղության, դժվարության և թուլության դեմ: Ես խոստանում եմ հրաշքներ՝ ձեր ամուսնության, ընտանեկան հարաբերությունների և ամենօրյա աշխատանքի մեջ: Եվ ես խոստանում եմ, որ ուրախություն զգալու ձեր կարողությունը կմեծանա, նույնիսկ, եթե ձեր կյանքում խառնաշփոթն ավելանա:
Ռասսել Մ. Նելսոն, «Լսի՛ր Նրան» Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 89, 90
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.
1.
-
Այս ելույթից ի՞նչ սովորեցիք այն մասին, թե Փրկիչն ինչպես կարող է օրհնել ձեզ, երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները:
-
Ի՞նչ օրհնություններ եք ստացել սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունից:
-
Ի՞նչն է օգնել կամ կարող է օգնել ձեզ հետևողականորեն ժամանակ տրամադրել սուրբ գրությունների ուսումնասիրությանը:
Ինչպե՞ս կարող եմ արդյունավետ օգտագործել ծանոթագրությունները
Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի ոգևորիչ դարձնելու եղանակներից մեկը ծանոթագրությունների օգտագործումն է: Ծանոթագրությունները գտնվում են տպագիր սուրբ գրությունների էջի ներքևում, իսկ էլեկտրոնային սուրբ գրություններում հայտնվում են հատվածների որոշ բառերի մոտ գտնվող փոքր տառերին սեղմելիս: Այդ նշումները պարունակում են այլ հատվածների կամ հավելյալ գործիքների հղումներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ուսուցանվող նյութը:
Դուք հաճախ կտեսնեք Ձոզեֆ Սմիթի Թարգմանության նշումները Նոր Կտակարանի ծանոթագրություններում: Ձոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ձոզեֆ Սմիթի կողմից կատարված Աստվածաշնչի ոգեշնչված վերանայումն է կամ թարգմանությունը: Այն վերականգնում է Աստվածաշնչի կորսված ճշմարտությունները և հստակեցնում է աստվածաշնչյան ուսմունքները: Ոգեշնչման ներքո մարգարեն ուղղել է Աստվածաշնչի ավելի քան 3400 հատվածներ, որոնցից շատերը կարող եք գտնել Աստվածաշնչի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունների ծանոթագրություններում, մինչդեռ ավելի երկար հատվածները գտնվում են Աստվածաշնչի հավելվածում:
Ղուկաս 2-ը նկարագրում է, թե Հովսեփն ու Մարիամը ինչպես գտան 12-ամյա Հիսուսին տաճարում՝ Նրան երեք օր փնտրելուց հետո (տես Ղուկաս 2.40-45): Ղուկասի 2.46 հատվածը մի օրինակ է, որտեղ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հստակեցնում է, թե ինչ է ուսուցանվում այդ հատվածում: Այն նաև օգնում համապատասխանեցնել հատվածի իմաստը հատված 47 -ում ուսուցանվող գաղափարների հետ:
Ուսումնասիրեք Ղուկաս 2.46 հատվածն առանց ծանոթագրությունների և փնտրեք, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին:
Կրկին սւսումնասիրեք հատվածը, այս անգամ օգտվելով ծանոթագրություններից, այդ թվում «ՀՈՒՆ»-ով սկսվող նշումները: «ՀՈՒՆ» նշանակում է «Հունարեն»: Այդ լեզվով են գրվել Նոր Կտակարանի բնագրերի մեծ մասը: Այս ծանոթագրությունն օգնում է մեզ հասկանալ հունարեն տեքստի մեկ այլ հնարավոր իմաստը:
Answer the following question in your study journal:
2.
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության այս գործիքներն ինչպե՞ս են օգնել պարզաբանել Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածում ներկայացված ուսմունքը:
Նպատակներ, որոնք կօգնեն ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին
Սեմինարիայի հիմնական նպատակներից մեկն է՝ օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին և դառնալ Նրա աշակերտը: Սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրումը Հիսուս Քրիստոսի նվիրյալ աշակերտ դառնալու լավագույն միջոցներից մեկն է: Դա նաև սեմինարիայի համար միավորներ ստանալու պահանջներից մեկն է: Եթե հարցեր ունեք, կարող եք խնդրել ձեր ուսուցչին տեղեկացնել ձեզ, թե որոնք են սուրբ գրությունների ուսումնասիրման պահանջները:
Գուցե դժվար լինի ժամանակ գտնել սուրբ գրություններն անհատապես ուսումնասիրելու համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հետևյալ խորհուրդն է տալիս․
Մեր կյանքի տենդային ընթացքի պատճառով սուրբ գրությունների իմաստալի ուսումնասիրության համար ժամանակ գտնելու մեր բարի մտադրությունները կամ պարզապես «հույսերը» բավարար չեն: Իմ փորձը հուշում է, որ երբ մենք ամեն օր հատուկ և ծրագրված ժամանակ ու տեղ ենք հատկացնում սուրբ գրությունների ուսումնասիրությանը, դա շատ ավելի արդյունավետ է դարձնում մեր աշխատանքը:
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Քանզի մենք դրանք ունենք մեր աչքերի առաջ», New Era, ապրիլ 2006, 6)
Մտածեք այն մասին, թե ինչ եք սովորել և զգացել այսօր: Կարող եք նաև կրկնել ձեր պատասխանները սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատմանը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշեք սուրբ գրությունների ուսումնասիրության որևէ նպատակ: Կարող եք այն դարձնել հոգևոր նպատակ Երեխաների և երիտասարդների ծրագրի համար կամ ստեղծել որևէ առանձին նպատակ: Նպատակ դնելիս մտածեք հետևյալ հարցերի մասին.
-
Ի՞նչ գիտեք կամ ի՞նչ եք մտածում սուրբ գրությունների մասին: Սուրբ գրությունների մասին ձեր գիտելիքներն ու համոզմունքները ինչպե՞ս են մեծացնում դրանք ուսումնասիրելու ձեր ցանկությունը:
-
Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել սուրբ գրություններն ուսումնասիրելիս: Ինչպե՞ս կարող եք հաղթահարել դրանք:
-
Որքա՞ն եք ուսումնասիրելու։ Որտե՞ղ և ե՞րբ եք դա անելու։
3. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակը և դրան հասնելու ձեր ծրագիրը:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ի՞նչ օրհնություններ ենք ստանում սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունքում
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վկայել է այն օրհնությունների մասին, որոնք կարող ենք ստանալ են սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունքում:
Ինչպես կարող եմ արդյունավետ ուսումնասիրել սուրբ գրությունները
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը կիսվել է հետևյալ մտքերով.
«Երբ ես ասում եմ «ուսումնասիրել», նկատի ունեմ ավելին, քան ընթերցելը։ Երբեմն լավ է սուրբ գրություններ կարդալ որոշակի ժամանակահատվածում՝ ընդհանուր գաղափար ձեռք բերելով դրա ուղերձի վերաբերյալ, բայց դարձի համար դուք պետք է ավելի շատ հոգ տանեք այն ժամանակի համար, որ անցկացնում եք սուրբ գրությունների հետ, քան այն քանակության համար, որ դուք կարդում եք այդ ընթացքում: Ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք երբեմն կարդում մի քանի հատված, ապա դադար առնում և խորհում դրանց մասին, այնուհետև կրկին ուշադիր կարդում հատվածները, մտածում դրանց նշանակության մասին՝ աղոթելով հասկացողության համար, հարցեր տալով ձեր մտքում, սպասելով հոգևոր հուշումներին և գրի առնելով այն տպավորություններն ու մտքերը, որոնք ստանում եք, որպեսզի հիշեք և ավելին սովորեք: Այսպես ուսումնասիրելով՝ դուք գուցե շատ գլուխներ կամ հատվածներ չհասցնեք կարդալ կես ժամում, բայց դուք ձեր սրտում տեղ կտաք Աստծո խոսքին և Նա կխոսի ձեզ հետ։
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Երբ դու դարձի ես գալիս»,EnsignկամԼիահոնա, մայիսի 2004, 11)
Սուրբ գրություններն ավելի արդյունավետ ուսումնասիրությանն օգնող գործիքներից և նյութերից են.
-
«Սուրբ գրությունների ուսումնասիրության եղանակները» և ներածական նյութեր Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում:
-
Ինստիտուտի Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար, որն ընգրկում է օգտակար նկարներ, մեկնաբանություններ և բացատրություններ:
Ձեր Gospel Library հավելվածի «Օժանդակ նյութեր» բաժնում կամ Աստվածաշնչի հավելվածում կարող եք գտնել հետևյալ գործիքները.
-
Սուրբ գրքերի ուղեցույց , Աստվածաշնչի բառարան և Թեմատիկ ուղեցույց , որոնք կարող են օգնել ձեզ ուսումնասիրել ըստ թեմայի կամ խաչաձև հղումների, ինչպես նաև սահմանումների կամ համատեքստային բացատրությունների միջոցով:
-
Աստվածաշնչի քարտեզներ , որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների պատմությունների աշխարհագրական համատեքստը:
-
Աստվածաշնչի լուսանկարներ գործիքը, որը պարունակում է Սուրբ երկրի վայրերի նկարները, ինչը կարող է ձեզ օգնել ավելի լավ պատկերացնել Աստվածաշնչի պատմությունները:
-
Ավետարանների ներդաշնակությունը , որն իրենից ներկայացնում է Ավետարանի պատմությունների ցուցակ և օգնում է ավելի լավ հասկանալ այդ իրադարձութոյւնները: