«Ինչո՞ւ է այս կայքն օգտագործում «Նույն սեռի հանդեպ հակվածություն» եզրը»։ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ մասին (2020)
«Ինչո՞ւ է այս կայքն օգտագործում «Նույն սեռի հանդեպ հակվածություն» եզրը»։ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ մասին
Ինչո՞ւ է այս կայքն օգտագործում «Նույն սեռի հանդեպ հակվածություն» եզրը:
«Նույն սեռի հանդեպ հակվածությունը» վերաբերում է նույն սեռի անձի հանդեպ առկա հուզական, ֆիզիկական, ռոմանտիկ կամ սեռական հրապուրանքին: Նույն սեռի հանդեպ հակվածություն ունեցող մարդիկ ընտրություն ունեն՝ սեռական կողմնորոշման պիտակ վերցնել, կամ իրենց այդպիսին չհամարել: Երկու դեպքում էլ նույն սեռի հանդեպ հակվածությունը տեխնիկական եզր է, որն առանց պիտակավորելու նկարագրում է տվյալ փորձությունը: Սույն վեբ կայքն օգտագործում է այդ եզրը, որպեսզի ընդգրկի այն մարդկանց, ովքեր անհարմար են զգում պիտակ կրել, չանտեսելով նույնասեռական տղամարդկանց և կանանց, ինչպես նաև երկսեռական անհատների գոյությունը:
Ամենատարածված պիտակներն են լեսբուհիները (կանանց հանդեպ հրապուրանք զգող կանայք), գեյերը (տղամարդկանց հանդեպ հրապուրանք զգող տղամարդիկ) և բիսեքսուալները (տղամարդը և կինը հրապուրանք է զգում երկու սեռերի հանդեպ): Որոշ կանայք իրենց նկարագրելու համար կարող են օգտագործել նաև գեյ եզրույթը: Մարդիկ կարող են օգտագործել այլ պիտակներ, իսկ ոմանք, ովքեր նույն սեռի հանդեպ հակվածություն են ունենում, նախընտրում են չօգտագործել պիտակ իրենց նկարագրելու համար: Այն, թե ինչպես են մարդիկ ընտրում նույնականացնել իրենց, ժամանակի ընթացքում կարող է փոխվել: