Սուրբ գրություններ
Ինչո՞ւ ուսումնասիրել սուրբ գրությունները


«Ինչո՞ւ ուսումնասիրել սուրբ գրությունները» Սուրբ գրությունների ուսումնասիրության գաղափարներ (2021)

«Ինչո՞ւ ուսումնասիրել սուրբ գրությունները» Սուրբ գրությունների ուսումնասիրության գաղափարներ

Christ institutes the sacrament among the Nephites [Քրիստոսը հաստատում է հաղորդությունը նեփիացիների մեջ], հեղինակ՝ Էնդրյու Բոսլի

Ինչո՞ւ ուսումնասիրել սուրբ գրությունները

Ջանասիրաբար ուսումնասիրելով սուրբ գրությունները, մենք ավելի ենք մոտենում Հիսուս Քրիստոսին և ավելի լավ հասկանում Նրա ավետարանը և քավող զոհաբերությունը: Մարգարե Նեփին այսպիսի հորդոր է հղել մեզ․

«Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):

սուրբ գրություններ կարդացող ընտանիքը

Սուրբ գրությունների ուսմունքները կօգնեն մեզ վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Մեր վերջին օրերի մարգարեները մեզ խնդրել են կանոնավոր կերպով ուսումնասիրել սուրբ գրությունները և՛ անհատապես և՛, հնարավորության դեպքում, ընտանիքներով: Նրանք մեզ հրավիրել են դաս քաղել սուրբ գրքերում հիշատակվող մարդկանց փորձառություններից և սուրբգրային պատմություններն ու ուսմունքները կիրառել մեր կյանքում, ինչպես խորհուրդ է տալիս Նեփին 1 Նեփի 19․23 հատվածում։ Թե՛ հին, թե՛ ժամանակակից մարգարեները մեզ հրավիրում են ուսումնասիրել սուրբ գրությունները և «սնվել Քրիստոսի խոսքերով» (2 Նեփի 32․3

սուրբ գրություններ կարդացող մարդը

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը նույնպես ուսուցանել է սուրբ գրություններով «սնվելու» կարևոր ճշմարտության մասին։

«Սնվելն ավելին է, քան համտեսելը։ Սնվել նշանակում է վայելել: Մենք վայելում ենք սուրբ գրությունները, երբ ուսումնասիրում ենք դրանք հիանալի հայտնագործությունների և հավատարիմ հնազանդության հոգով: Երբ մենք սնվում ենք Քրիստոսի խոսքերով, դրանք փորագրվում են «սրտի մարմնեղեն տախտակների վրա» [Բ Կորնթացիս 3.3]: Դրանք դառնում են մեր էության անբաժանելի մասը» (“Living by Scriptural Guidance,” Ensign, Nov. 2000, 17)։

Երբ մենք հետևողականորեն կատարում ենք սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրություն, մենք և մեր ընտանիքները կարող ենք առաջնորդվել, պաշտպանվել և ամրապնդվել մեր օրերի բազմաթիվ մարտահրավերների դեմ: