«Ինքնուրույն սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը», Ուսուցիչների կատարելագործման հմտություններ (2022)
«Ինքնուրույն սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը», Ուսուցիչների կատարելագործման հմտություններ (2022)
Ուսուցանեք վարդապետությունը
Ինքնուրույն սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը։
Հմտություն. Կազմեք բաց, ուսումնասիրության դրդող հարցեր, որոնք կօգնեն սովորողներին ինքնուրույն բացահայտել ավետարանի վարդապետության սկզբունքները և չեն պահանջի ուսանողներից կոնկրետ պատասխան:
Սահմանել
Բաց, ուսումնասիրության դրդող հարցերը հրավիրում են ուսանողներին ինքնուրույն բացահայտել և հասկանալ սուրբ գրությունների ճշմարտությունները և չեն առաջնորդում նրանց կանխորոշված կամ կոնկրետ պատասխան տալ: Այս մոտեցման շնորհիվ ուսանողի կողմից սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի կիրառելի կդառնա և թույլ կտա Տիրոջն անձամբ ուսուցանել և ոգեշնչել նրանց: Այս հարցերը 1) հրավիրում են ուսանողներին մտածել, թե ինչն է նշանակալից անձամբ իրենց համար, 2) վերացնում են անհրաժեշտությունը, որ ուսանողը փնտրի որոշակի գաղափարներ ուսուցչի մտքում 3) թույլ են տալիս ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են բացահայտված և հասկանալի ճշմարտությունները կիրառվել իրենց անձնական կյանքում: Այս հարցերը կարող են օգտագործվել, երբ հրավիրում ենք ուսանողներին փնտրել հատվածներ՝ բացահայտելու ճշմարտությունները և ձգտելու ավելի լավ հասկանալ իրենց բացահայտած ճշմարտությունները:
Մոդել
Ահա մի քանի օրինակներ, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին ինքնուրույն բացահայտել և հասկանալ ճշմարտությունները՝ բաց, ուսումնասիրության դրդող հարցերի միջոցով․
-
Փոխանակ ասեք․ «Գտեք այն հատվածը, որտեղ Տերը մեզ ուսուցանում է հնազանդության կարևորությունը», դուք կարող եք հարցնել. «Ո՞ր սկզբունքն է առանձնանում ձեզ համար այս հատվածներում»:
-
Փոխանակ ասեք․ «Այս հատվածներում Հիսուսն ընդգծում է, որ մենք պետք է հավատք ունենանք Իր հանդեպ», դուք կարող եք հարցնել. «Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածներում Հիսուսի ուսմունքների և օրինակի մասին»։
-
Փոխանակ ասեք․ «Նկատեցի՞ք արդյոք, թե այս հատվածում ինչպես է Տերը հիշեցնում մեզ միշտ աղոթել», դուք կարող եք հարցնել. «Աղոթքի վերաբերյալ ի՞նչ ուղերձ է Տերը փորձում օգնել ձեզ հասկանալ այս հատվածից»:
Սեղմեք այստեղ՝ այս մոդելի տեսանյութը տեսնելու համար:
Կիրառել
Օգտագործեք հետևյալ կիրառություններից մեկը կամ մի քանիսը, որպեսզի բարելավեք ձեր կարողությունը` օգնելով ուսանողներին բացահայտել և հասկանալ ճշմարտությունները իրենց համար.
-
Կարդացեք Մորոնի 10.32–33: Վարժվեք՝ բացահայտելով մեկից ավելի սկզբունք, որպեսզի տեսնեքր, թե ինչպես կարող են ուսանողները բացահայտել տարբեր սկզբունքներ այս հատվածներից: Գրեք մեկ հարց, որը թույլ կտա ուսանողներին բացահայտել բազմաթիվ սկզբունքներ:
-
Մտածեք սուրբ գրությունների մի հատվածի մասին, որը նախատեսում եք ուսումնասիրել ուսանողների հետ առաջիկա դասի ժամանակ: Փոխանակ ծրագրելու, որ ուսանողները կարդան այս հատվածները և փնտրեն որոշակի սկզբունք, որը դուք արդեն բացահայտել եք, փորձեք գրել երկու-երեք բաց ուսումնասիրության դրդող հարցեր՝ օգնելով նրանց բացահայտել իրենց համար որևէ սկզբունքը:
-
Կարդացեք առաջիկա դասի ծրագիրը: Ընտրեք մի սկզբունք, որն ուսանողները կարող են բացահայտել ուսումնասիրվող հատվածներից: Վարժվեք՝ գրելով երկու կամ երեք պարզ հարցեր, որոնք կօգնեն նրանց ավելի լավ հասկանալ այս սկզբունքը այնպես, որ չի առաջնորդի նրանց կանխորոշված կամ կոնկրետ պատասխան տալ:
Քննարկել կամ խորհել
Խորհեք, թե ինչ եք սովորել այդ փորձառությունից: Միգուցե դուք կարող եք գրանցել այս մտքերից մի քանիսը ուսումնական օրագրում: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ի՞նչ եմ ես նախկինում արել՝ օգնելու համար ուսանողներին սովորել բաց, ուսումնասիրության դրդող հարցերի միջոցով:
-
Ի՞նչ եմ ես սովորել այս փորձառությունից, որը կօգնի բարելավել բաց, ուսումնասիրության դրդող հարցեր տալու իմ ունակությունը:
-
Ի՞նչ պետք է անել, որ շարունակեմ կատարելագործվել:
Իրականացնել
Այս շաբաթվա դասը պատրաստելիս, կազմեք բաց, ուսումնասիրության դրդող երկուսից երեք հարցեր, որոնք կօգնեն սովորողներին ինքնուրույն բացահայտել ավետարանի վարդապետության սկզբունքները և չեն պահանջի ուսանողներից կոնկրետ պատասխան: Գրի առեք դրանք և փորձեք յուրաքանչյուր հարցը տալ ընտանիքի անդամի, գործընկերոջ կամ ինքներդ ձեզ: Գտեք մեկին, ում պետք է հարցնեք դասարանում և օգտագործեք այն ձեր դասի ժամանակ:
Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
-
Չադ Հ․ Վեբ «Մենք այսքան հեռուն չենք հասել, որ մնանք միայն այստեղ», (Ս&Ի ամենամյա ուսուցման հեռարձակում, հունիս 9, 2020), broadcasts.ChurchofJesusChrist.org
-
Բաժիններ 2.1–2.3, Unit 2: Teach the One, Inservice Leaders’ Resources (learner-focused teaching)
-
«Օգնեք սովորողներին գտնել սուրբ գրային ճշմարտություններ» «Ուսուցանեք վարդապետությունը», Ուսուցանել Փրկիչի ձևով (2016), 21