Սուրբ գրություններ
Եթեր 5


Գլուխ 5

Երեք վկաները և ինքը՝ գիրքը, կկանգնեն որպես վկայություն Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:

1 Եվ այժմ ես՝ Մորոնիս, գրել եմ այն խոսքերը, որոնք ինձ պատվիրված են, ըստ իմ հիշողության. և ես պատմել եմ ձեզ այն բաները, որոնք կնքել եմ. հետևաբար, ձեռք մի տվեք դրանց՝ թարգմանելու նպատակով. քանզի այդ բանն արգելված է ձեզ, բացի շուտով դա լինի Աստծո իմաստությամբ:

2 Եվ ահա, գուցե դուք արտոնվեք, որ կարողանաք ցույց տալ թիթեղները նրանց, ովքեր կաջակցեն առաջ բերել այս գործը.

3 Եվ երեք վկաների դրանք ցույց կտրվեն Աստծո զորությամբ. ուստի, նրանք կիմանան, անկասկած, որ այս բաները ճշմարիտ են:

4 Եվ երեք վկաների բերանով այս բաները պիտի հաստատվեն. և երեքի վկայությունը և այս գիրքը, որով ցույց պիտի տրվի Աստծո զորությունը և նաև նրա խոսքը, որի մասին Հայրը և Որդին և Սուրբ Հոգին վկայում են, և վերջին օրն այս բոլորը կկանգնեն որպես վկայություն ընդդեմ աշխարհի:

5 Եվ եթե այնպես լինի, որ նրանք ապաշխարեն և գան դեպի Հայրը՝ Հիսուսի անունով, նրանք կընդունվեն Աստծո արքայության մեջ:

6 Եվ այժմ, արդյոք ես ունեմ իշխանություն այս բաների համար, թե՝ ոչ, ինքներդ դատեք. քանզի դուք կիմանաք, որ ես ունեմ իշխանություն, երբ դուք տեսնեք ինձ, և մենք պիտի կանգնենք Աստծո առջև, վերջին օրը: Ամեն: