Թանկագին Մարգարիտ տիտղոսաթերթ Նախաբան«Թանկագին Մարգարիտը» Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու դավանանքի և վարդապետության բազմաթիվ նշանակալից կետերին առնչվող նյութերի ընտրանի է: Այդ նյութերը թողարկվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից և նրա ժամանակ հրատարակվել են Եկեղեցու պարբերականներում: Մովսես Մովսես 1Աստված իրեն հայտնի է դարձնում Մովսեսին – Մովսեսը կերպարանափոխվում է – Սատանան հակադրվում է նրան – Մովսեսը տեսնում է բնակեցված բազում աշխարհներ – Անթիվ աշխարհներ են ստեղծվել Որդու կողմից – Աստծո գործն ու փառքն է՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը: Մովսես 2Աստված ստեղծում է երկինքներն ու երկիրը – Ստեղծվում են կյանքի բոլոր տեսակները – Աստված արարում է մարդուն և նրան իշխանություն է տալիս բոլոր մյուսների վրա: Մովսես 3Աստված արարեց բոլոր բաները հոգեղեն, նախքան դրանք բնականորեն երկրի վրա էին – Նա արարեց մարդուն, առաջին մարմինը երկրի վրա – Կինը լավ օգնական է մարդու համար: Մովսես 4Թե ինչպես Սատանան դարձավ դև – Նա փորձում է Եվային – Ադամը և Եվան ընկնում են, և մահը մուտք է գործում աշխարհ: Մովսես 5Ադամը և Եվան երեխաներ են ծնում – Ադամը զոհ է մատուցում և ծառայում է Աստծուն – Ծնվում են Կայենը և Աբելը – Կայենն ապստամբում է, Սատանային ավելի շատ է սիրում, քան Աստծուն, և դառնում է Կորուստ – Սպանություն ու ամբարշտություն է տարածվում – Ավետարանը քարոզվում է սկզբից ի վեր: Մովսես 6Ադամի սերունդը հիշատակի գիրք է պահում – Նրա արդար սերունդն ապաշխարություն է քարոզում – Աստված իրեն հայտնի է դարձնում Ենովքին – Ենովքը քարոզում է ավետարանը – Փրկության ծրագիրը հայտնի էր դարձվել Ադամին – Նա մկրտվել էր և ընդունել քահանայությունը: Մովսես 7Ենովքն ուսուցանում է, առաջնորդում է ժողովրդին և սարեր է տեղափոխում – Հաստատվում է Սիոն քաղաքը – Ենովքը կանխատեսում է Մարդու Որդու գալուստը, նրա քավիչ զոհաբերությունը, և Սրբերի հարությունը – Նա կանխատեսում է Վերականգնումը, Հավաքումը, Երկրորդ Գալուստը և Սիոնի վերադարձը: Մովսես 8Մաթուսաղան մարգարեանում է – Նոյը և նրա որդիները քարոզում են ավետարանը – Մեծ ամբարշտություն է տիրում – Ապաշխարության կոչին ուշք չի դարձվում – Աստված հրամանագրում է բոլոր մարմինների կործանումը ջրհեղեղով: Աբրահամ Աբրահամ 1Աբրահամը փնտրում է հայրապետական կարգի օրհնությունները – Քաղդեայում նրան հետապնդում են կեղծ քահանաները: Եհովան փրկում է նրան – Բացատրվում են Եգիպտոսի սկզբնաղբյուրներն ու նրա կառավարությունը: Աբրահամ 2Աբրահամը թողնում է Ուրը, որ գնա Քանան – Եհովան հայտնվում է նրան Խառանում – Ավետարանի բոլոր օրհնությունները խոստացվում են նրա սերնդին, և նրա սերնդի միջոցով՝ բոլորին – Նա գնում է Քանան և այնտեղից՝ Եգիպտոս: Աբրահամ 3Աբրահամն իմանում է արևի, լուսնի, և աստղերի մասին Ուրիմի ու Թումիմի միջոցով – Տերը նրան հայտնում է ոգիների հավերժական բնույթը – Նա սովորում է նախաերկրային կյանքի, նախակարգման, Ստեղծման, Քավչի ընտրության, և մարդու երկրորդ վիճակի մասին: Աբրահամ 4Աստվածները ծրագրում են երկրի ստեղծումը և դրա վրայի ողջ կյանքը – Ներկայացվում է ստեղծման վեցօրյա նրանց ծրագիրը: Աբրահամ 5Աստվածներն ավարտում են բոլոր բաների ստեղծման իրենց ծրագրումը – Նրանք իրագործում են Ստեղծումը՝ համաձայն իրենց ծրագրերի – Ադամն անուն է տալիս բոլոր կենդանի արարածներին: Վերատպում 1 Վերատպում 2 Վերատպում 3 Ջոզեֆ Սմիթ–ՄատթեոսՀիսուսը կանխավ պատմում է Երուսաղեմի մոտալուտ կործանումը – Նա խոսում է նաև Մարդու Որդու երկրորդ գալստյան և ամբարիշտների կործանման մասին: Ջոզեֆ Սմիթ–ՊատմությունՋոզեֆ Սմիթը պատմում է իր նախնիների, ընտանիքի անդամների և նրանց վաղ բնակավայրերի մասին – Կրոնի շուրջ անսովոր հուզումներ էին առաջացել արևմտյան Նյու Յորքում – Նա որոշում է իմաստություն փնտրել, ինչպես թելադրում է Հակոբոսը – Հայրը և Որդին հայտնվում են, և Ջոզեֆը կանչվում է իր մարգարեական ծառայությանը: (Հատվածներ 1–20): Հավատո ՀանգանակըՄենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն: