2016 թվականի հոգևոր հավաքներ
Դառնալ այն անձնավորությունը, որը դուք ծնված եք լինելու


Դառնալ այն անձնավորությունը, որը դուք ծնված եք լինելու

Երեկո Ռասսել  Մ. Նելսոնի հետ

Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար • 10 hունվարի  , 2016 • Բրիգամ Յանգի Համալսարան – Հավայան կղզիներ

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք այնքան երջանիկ ենք ձեզ հետ լինելու այս կիրակի օրը: Մենք սիրում ենք ձեզ: Եվ մենք հավատում ենք ձեզ: Մինչ կառաջարկեմ մի քանի միտք, աղոթում եմ, որ դուք օգտագործեք ձեր ազատ կամքը՝ հրավիրելու Սուրբ Հոգին, որպեսզի Նա ուսուցանի ձեզ: 1

Նախևառաջ, շնորհավոր Նոր Տարի: Սա ամբողջովին նոր տարի է: Արդյոք ընդունե՞լ եք նոր տարվա որոշումներ: Իսկ արդեն հասցրե՞լ եք խախտել եք դրանք: Կկամենայի՞ք արդյոք, որ սա լիներ ամենալավագույն տարին ձեր կյանքում: Այն տարին, երբ ամենից լավ կհետևեք այն որոշումներին, որոնք ամենակարևորն են ձեզ համար: Ես կկամենայի խոսել ձեզ հետ մի բանի մասին, որը, համոզված եմ, կարող է օգնել: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է դա։

Մտածեք այն կնոջ մասին, ով 12 տարի պայքարել էր անբուժելի հիվանդության դեմ: Նա մեկնեց ձեռքը` դիպչելու Փրկիչի հանդերձի ծայրին: Սա նրա միակ հնարավորությունն էր բժշկվելու: 2

Մտածեք այն մարդու մասին, ով Բեթհեզդա ավազանի մոտ էր, ով 38 տարի տառապում էր հիվանդությունից և այդպես էլ երբեք առաջինը չէր մտել այդ բժշկող ջրերը։3

Մտածեք Փրկիչի աշակերտների մասին, ովքեր իրենց փոքրիկ ձկնորսական նավին բախվող վտանգավոր ալիքների միջից աղաղակեցին Փրկիչին. «Հոգդ չէ՞ որ կորչում ենք»։4

Ի՞նչ ընդհանուր բան ունեին այս մարդիկ:

Նրանք հուսալքված էին: Անհամբեր, որ Փրկիչը բժշկեր իրենց, օգներ իրենց, մաքրեր իրենց, առաջնորդեր իրենց, պաշտպաներ իրենց և փրկեր իրենց: Նրանք անհամբեր էին, որ Հիսուս Քրիստոսն օգներ իրենց անել այն բաները, որոնք իրենք երբեք չէին կարող ինքնուրույն անել: Նրանք անհամբեր էին ունենալու Փրկիչի ուժն ու զորությունն իրենց կյանքում: Ձեզ ծանո՞թ է այդ զգացումը: Հավատացնում եմ ձեզ, որ ինձ ծանոթ է:

Գուցե դուք հուսալքվել եք մի հանձնարարություն կատարելիս, որովհետև վերջնաժամկետն արագ մոտենում է կամ արդեն անցել է: Գուցե դուք հուսալքվել եք, որ չեք գտնում ինչ որ մեկին, ով իսկապես կհասկանա ձեզ, որպեսզի ճշմարտապես սիրի ձեզ: Միգուցե դուք շատ եք ուզում ընդունվել համալսարան կամ գտնել աշխատանք, կամ ապրելու վայր, անհամբեր՝ նոր ընկերներ ունենալու և գտնելու ձեր հավերժական զուգընկերոջը:

Ուրեմն, ահա և բարի լուրը. հուսահատությունը, փաստորեն, կարող է լինել մեծ խթանիչ ուժ:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը անշուշտ մեծ հուսահատություն ապրեց Լիբերթի բանտում: Նա աղերսեց Տիրոջը. «Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու» 5 և «Որքա՞ն երկար, Ո՜վ Տեր»: Այդ ուժեղ հոգևոր հուսահատության արդյունքում Մարգարեն ստացավ այդ տնտեսության ամենավսեմ հայտնություններից մի քանիսը:

Երբ հուսալքված ենք նրա համար, որ երկնքի կողմից չեք առաջնորդվում, մենք ավելի տքնաջան ենք աշխատում, քան երբևէ, երկնքի հետ ներդաշնակություն գտնելու համար: Երբ հուսալքված ենք նրա համար, որ ֆիզիկապես առողջ չենք, մենք սնվում ենք և մարզվում համապատասխանաբար: Ոչ մի արդարացում: Երբ հուսալքված ենք նրա համար, որ շատ փող չունենք, ջանասիրաբար հետևում ենք Տիրոջ ֆինանսական օրենքին, որն իհարկե տասանորդն է:

Մտածեք տասանորդին Նախագահ Ջորջ  Ք. Քենոնի մոտեցման մասին, երբ նա մի չքավոր երիտասարդ էր: Երբ նրա եպիսկոպոսը դիտողություն արեց նրա տասանորդի մեծ գումարի վերաբերյալ, որը վճարում էր աղքատ երիտասարդ Ջորջը, Ջորջն ասաց. «Օհ, Եպիսկոպոս, ես չեմ վճարում տասանորդ նրանից, ինչ վաստակում եմ: Ես վճարում եմ տասանորդ նրանից, ինչ ես կամենում եմ վաստակել»: Եվ հենց հաջորդ տարի Ջորջը վաստակեց փողի այն ճշգրիտ գումարը, որի համար տասանորդ էր վճարել նախորդ տարի:6

Երբ մենք անհամբեր ենք՝ դառնալու այն մարդիկ, որ ծնվել ենք լինելու, մեր տեսադաշտը փոխվում է: Մենք արթնանում ենք հոգևոր թմրածությունից, որն այնպես խելացիորեն սպասավորում է հակառակորդը, և հանկարծ մենք տեսնում ենք որոշ բաներ մեր, ուրիշների և մեր կյանքի մեջ, որոնք մենք նախկինում երբևէ չէինք տեսել: Աշխարհիկ «ուրախությունը» և «զվարճությունը» սկսում է թվալ գրեթե անհեթեթ, նույնիսկ, հոգեպես վտանգավոր: Մենք սկսում ենք տեսնել հակառակորդի ծուղակներն ու թակարդները, թե իրականում դրանք ինչու համար են. գայթակղություններ՝ ստիպելու մեզ մոռանալ մեր ճշմարիտ ինքնությունը և մեր նպատակակետը:

Մենք սկսում ենք մեր ժամանակն անցկացնել տարբեր ձևով: Ժամանակը Facebook-ում կիսով չափ այնքան գրավիչ չէ, որքան ժամանակը տաճարում: Մենք ինքներս զգում ենք այն խորը ճշմարտությունը, որն ուսուցանվել է մի իմաստուն տաճարի նախագահի կողմից. «Երբ մենք տաճար ենք մտնում, մենք թողնում ենք շինծու աշխարհը»:7 Մենք շատ ավելի հետաքրքրվում ենք այն հավերժական ճշմարտություններով, որոնք Տերը կսովորեցնի մեզ Իր սուրբ տանը, քան սոցիալական կայքերի ամենավերջին սենսացիոն մեկնաբանություններով, որոնք կարող են լինել աշխույժ և ուղեղն անզգայացնող:

ԲՅՀ-ի համատեղ ուսուցման մի փայլուն ուսանող ինձ ասաց, որ հայտնագործել էր փոխադարձ կապ իր վստահության և լավ լինելու և այն ժամանակի միջև, որն անց էր կացնում սոցիալական կայքերում: Նա կրճատեց իր ժամանակը Facebook-ում և ասաց. «Ես զգում եմ, որ ավելի լավ երևակայություն ունեմ և ավելի հստակ միտք որոշ թեմաների շուրջ խորհելու և ուրիշների հետ խորիմաստ զրույցներ վարելու համար: Այժմ ես ավելի ուժեղ եմ զգում Հոգին իմ կյանքում, որը գրեթե հենց այն լավագույն բանն է, որն ես կարող էի խնդրել»։

Երբ մենք հուսալքված ենք, որ չենք գտնում մեր ճշմարիտ ինքնությունը, մենք տեխնոլոգիաները արդար ձևով ենք օգտագործում: Եթե դուք չգիտեք, թե ինչպես անեք դա, ես հորդորում եմ գնալ LDS.org և սովորել:

Երբ մենք հուսալքված ենք, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները չենք, որոնց համար մենք ծնվել ենք լինելու, մենք հանկարծ գտնում ենք քաջություն և վճռականություն՝ վերացնելու մեր կյանքից ցանկացած բան և ամեն բան, ինչն անսուրբ է և անմաքուր: Մեր առաջնորդների խորհրդին հետևելու մեր պատրաստակամությունը փոխվում է: Մենքորոնում ենք խորհուրդ և ձգտում ենք հետևել դրան: Խոնարհությունը մի կողմ է հրում հպարտությունն ու գոռոզությունը: Սուրբ գրությունները դառնում են մեր «սկզբնաղբյուրները» պատասխանների համար, իսկ հարմարավետության համար, մենք, հավանական է, գիտակցենք, որ հաճախ ենք որոնում կատարում համացանցում:

Կկամենայի՞ք մի փորձարկում կատարել 30 օրվա ընթացքում:

Ամեն օր ծնկի իջեք և շնորհակալություն հայտնեք ձեր Երկնային Հորը սուրբ գրքերի համար: Տվեք Նրան այն մեկ հարցը, որի պատասխանի համար դուք ամենաշատ կարիքն ունեք այդ օրը: Աղերսեք Սուրբ Հոգին ձեզ հետ ունենալու համար, երբ կարդաք: Ապա բացեք ձեր սուրբ գրությունները, ցանկացած տեղում, կարդացեք մինչև դուք կգտնեք պատասխանը:8 Փորձեք դա 30 օր և տեսեք, թե ինչ է տեղի ունենում:

Երբ մենք հուսալքված ենք, որ չենք աճել և դարձել այն մարդիկ, որ Աստված է կամենում, որ մենք լինենք, գուցե հասկանանք, որ մի ավելորդ բեռ մեզ ետ է պահում: Այդ բեռը կարող է լինել հոգևոր ցավը, որը միշտ ուղեկցում է վատ ընտրություններին և չապաշխարած մեղքին: Ճշմարտությունը կայանում է նրանում, որ չապաշխարած մեղքը նման է մագնիսի՝ դեպի իրեն ձգելով ավելի շատ մեղք: Այսպիով, եթե դուք կարիք ունեք ապաշխարելու, սկսեք այժմ: Երբ մենք թագավոր Լամոնիի հոր նման կամենում ենք հրաժարվել բոլորմեր մեղքերից 9 (նույնիսկ մեր սիրելի մեղքերից), ապա հետաձգումը մի կողմ է հեռանում, սրտնեղությունը փախչում է, և մենք փաստորեն պատրաստակամ ենք, նույնիսկ ձգտում ենք, գնալ, ուզում ենք վազել մեր եպիսկոպոսի մոտ՝ օգնության համար, որի կարիքը մենք ունենք՝ իսկապես ապաշխարելու համար:

Այսպիսով, կան շատ քիչ երաշխիքներ այս կյանքում, սակայն ահա՛ մեկը՝ կա  100 տոկոսանոց երաշխիք, որ եթե մենք իսկապես ապաշխարենք, Փրկիչը կմաքրի և կբժշկի մեզ հիմնավորապես, ամբողջովին և լիարժեք:

Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնն ուսուցանել է. «[Փրկիչի] Քավության զորությունը կարող է ջնջել մեր մեղքի ազդեցությունները: Երբ մենք ապաշխարում ենք, Նրա քավող շնորհն արդարացնում է և մաքրագործում մեզ (տես 3 Նեփի 27.16–20): Դա այնպես է, կարծես թե մենք անձնատուր չենք եղել, կարծես թե մենք չենք ենթարկվել գայթակղությանը»:10

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես խոստանում եմ ձեզ, որ սա ճշմարիտ է: Եվ լինի դա մեծ չապաշխարած մեղք կամ որևէ թուլություն, որոնք մեզ պահում են հեռու, մեզանից յուրաքանչյուրը Փրկիչի օգնության կարիքն ունի՝ դառնալու այն մարդը, որի համար ծնվել է: Պարզապես դա անհնարին է անել՝ առանց Նրա ուժի և զորության:

Բարեբախտաբար, Փրկիչը վճարել է Հոգու ամեն պարգևի համար, որի կարիքը մենք երբևէ կունենանք:11 Դա մեր գործն է աղոթքով հայտնաբերել, թե ինչ պարգևների կարիք ունենք: Մենք, հնարավոր է, ինքնակարգապահության կամ կայտառության պարգևի կարիքն ունենանք: Գուցե համբերության կամ բժշկվելու կամ ներելու պարգևի կարիքը: Գուցե մենք կարիք ունենք պարգևի, որը կօգնի մեր սեռական ցանկությունները ներդաշնակության մեջ պահել հավերժական օրենքների հետ: Հավանաբար մենք գիտակցենք, որ չենք կարող այլևս մեկ րոպե իսկ ապրել առանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ անսասան հավատքի պարգևի: Երբ մենք հուսալքված ենք Հոգու որևէ պարգևի համար, ահա այդ ժամանակ է, որ մենք ի վերջո կաղոթենք սրտի ողջ կորովով այդ պարգևի համար: 12 Եվ հիանալի լուրն այն է, որ յուրաքանչյուր հոգևոր պարգև, որը մենք ստանում ենք, տանում է մեզ ևս մեկ քայլ՝ դեպի մեր ճշմարիտ ինքնությունը:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, իրականությունն այն է, որ մի օր դուք և ես՝ յուրաքանչյուրս կունենանք դեմ-առ դեմ հարցազրույց Իր՝ Փրկիչի հետ: Երբ դա վերջապես իրական դառնա մեզ համար, մենք հոժար կլինենք անելու այն, ինչ որ պահանջվի նախապատրաստվելու համար:

Այսպիսով այժմ, մի հարց, եզրափակելիս. Ի՞նչ կպատահի, եթե դուք իմանաք, որ Փրկիչն արդեն վերադարձել է այս երկիր, որ Նա, որպես Իր Երկրորդ Գալստի մաս արդեն հանդիպել է Իր ճշմարիտ հետևորդներից մի քանիսի հետ մի քանի սքանչելի, մեծ հավաքույթներում13, որոնց մասին աշխարհը, ներառյալ CNN-ը և բլոգ-ոլորտը ոչինչ չգիտեն: Եթե պարզեք, որ Փրկիչն արդեն երկրի վրա է, ի՞նչ դուք անհամբեր կկամենայիք անել այսօր, և ի՞նչ կկամենայիք և պատրաստ կլինեիք անել վաղը:

Ես աղոթում եմ, որ այս տարի դուք ունենաք որոշ դժվար հուսահատության պահեր, որոնք ձեզ առաջ կմղեն արահետով՝ դարձնելով ձեզ այն տղամարդը կամ կինը, որը դուք ծնված եք լինելու: Ձեր ճշմարիտ ինքնությունը հիասքանչ է: Երբեք մի գոհացեք քչով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Երեց Ռիչարդ  Գ. Սքոթն ուսուցանել է. «Տերը չի ստիպի ձեզ սովորել: Դուք պետք է գործադրեք ձեր ազատ կամքը՝ թույլատրելու Հոգուն, որ ուսուցանի ձեզ» (21 Principles: Divine Truths to Help You Live by the Spirit [2013], 95–96):

  2. Տես Մատթեոս 9.20–22:

  3. Տես Հովհաննես 5.2–9:

  4. Մարկոս 4.38

  5. Վարդապետություն և Ուխտեր 121.1

  6. Sես George Q. Cannon, “The Doctrine of Tithing,” Deseret Evening News, Aug. 19, 1899, 11։

  7. Douglas L. Callister, quoted in Sheri Dew and Virginia H. Pearce, The Beginning of Better Days: Divine Instruction to Women from the Prophet Joseph Smith (2012), 65.

  8. Sես Wendy Watson Nelson, Change Your Questions, Change Your Life (2010), 139։

  9. Տես Ալմա 22.18:

  10. D. Todd Christofferson, “That They May Be One in Us,” Ensign or Liahona, Nov. 2002, 71.

  11. Տես 1 Կորնթացիս 12–14, Մորոնի 10, Վարդապետություն և Ուխտեր 46։ Երեց Բրյուս  Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է, որ սուրբ գրքերում թվարկված պարգևները միայն ենթադրություններ են, դրանք միայն սկիզբն են հասանելի հոգևոր պարգևների (տես Mormon Doctrine, 2nd ed. [1966], 314–15):

  12. Տես Ալմա 22.15–18:

  13. Sես Bruce R. McConkie, The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man (1982), 575։

Տպել