Երեկո Բարձրագույն Իշխանության հետ
Ուսուցիչներ. Ուսուցանել Փրկչի ձևով


Ուսուցիչներ. Ուսուցանել Փրկչի ձևով

«Ուսուցանել Փրկչի ձևով» երեց Ուխդորֆի հետ

12 հունիս 2022 թ․, կիրակի

Չադ Սթրենգ. Հայր լինելու իմ ամենակարևոր պարտականություններից մեկն է` ուսուցանել իմ դեռահաս երեխաներին, որ ճանաչեն սուրբ գրությունների այն ճշմարտություններն ու վարդապետությունը, որոնք անձամբ վերաբերում են իրենց կյանքին և իրենց հանգամանքներին: Ես մի կարևոր դաս քաղեցի, որ պետք է ճանաչեմ Հոգուն և նրանց կարիքները, բայց, որ ավելի կարևոր է, օգնեմ նրանց բացահայտել սուրբ գրությունների հանդեպ սերը և հասկանալ, որ վարդապետությունը կարող է կիրառվել իրենց կյանքում։

Ռոբերտա Լուզ Պավանելո [Ենթագրեր]. Ես սեմինարիայի ուսուցիչ եմ Բրազիլիայում: Երբ սկսեցի ուսուցանել սեմինարիայում, իսկապես ցանկանում էի լավ ուսուցիչ լինել, և ցանկանում էի, որ իմ ուսանողները սովորեն այն ամենը, ինչ ես ուսուցանում էի: Այդ պատճառով մտածում էի ուսուցման տարբեր եղանակների՝ դասախոսությունների, տեսանյութերի և խաղերի մասին: Օրերից մի օր ուսանողներից մեկն իր բացման աղոթքում խնդրեց, որ կարողանա զգալ Հոգին դասի ընթացքում: Եվ ես գիտեմ, որ սա այնքան ակնհայտ է, այդպես չէ՞: Մենք դա անընդհատ լսում ենք, բայց այդ պահին տվյալ աղոթքը փոխեց իմ սիրտը, և ես մտածեցի. «Դա այն է, ինչ ուսանողներին պետք է։ Նրանք այստեղ են Հոգին զգալու համար»:

Թայլեր Հարիս. Ես Երեխաների միության ուսուցիչ եմ: Իմ դասարանը մեծ է։ Դասարանում կան հատուկ կարիքներով երեխաներ, և, բարեբախտաբար, Երեխաների միության նախագահը հրաշալի ուսուցում անցկացրեց, որտեղ ուսուցանեց, որ ամեն երեխա նույն կերպ չի սովորում, և որոշ երեխաներ շարժունակ են և պետք է որևէ առարկա բռնեն կամ ինչ-որ բան անեն: Որոշ մարդիկ իսկապես պետք է սովորեն տեսողական եղանակով։ Այսպիսով, դասարանի երեք եղբայրներով մենք իսկապես փորձում ենք աղոթել դրա մասին և մտածել, թե ինչպես կարող ենք օգնել մեր երեխաներին, որ միմյանց հրելիս և պարզապես պատուհանից դուրս նայելիս նրանք կարողանան սովորել Փրկչի մասին և մասնակցեն դասին։ Եվ մենք հրաշալի փորձառություն ձեռք բերեցինք այս երեխաների հետ և իսկապես կարողանում էինք նրանց ընդգրկել դասին։

Կայոն Կոնստանտինո [Ենթագրեր]․ Ես Բրազիլիայից եմ և ինստիտուտի ուսուցիչ եմ: Համավարակի ժամանակ մենք ստիպված էինք մի օր ինստիտուտի դասն առցանց անցկացնել: Ես հրավիրեցի բոլորին, սակայն միայն մեկ ուսանող հայտնվեց: Այդ ուսանողը շատ հարցեր ուներ, քանի որ նա նոր անդամ էր: Եվ այդ օրը, լսելով Հոգու շշուկները, ես կարողացա օգնել և պատասխանել նրա բազմաթիվ հարցերին: Ես շատ ուրախ եմ, քանի որ այսօր նա պատրաստվում է ծառայել միսիայում:

Սինա Խոզա. Վերջերս ինձ հանձնարարեցին ելույթ ունենալ իմ կյանքի մի շատ ծանր՝ վշտի ժամանակաշրջանի մասին։ Այդ ելույթին պատրաստվելիս ես կենտրոնացա Փրկչի օրինակի վրա։ Ես վերհիշեցի վշտի բազմաթիվ պահեր, որոնց միջով անցել էր Փրկիչը, և թե ինչպես էր Նա առնչվել դրանց: Կենտրոնանալով Փրկչի վրա և թե ինչպես է Նա հաղթահարել այդ անձնական պահերը, ես հասկացա, որ իմ վիշտն իսկապես իմ կատարելագործման համար էր: Եվ ես հասկացա, որ այդ ամենը սիրառատ Երկնային Հոր մի մասն է, ով սիրում է մեզ և սիրում է կատարելապես, անկախ նրանից, թե ինչի միջով ենք մենք անցնում:

Լորի Նյուբոլդ․ Ուսուցման ժամանակ ես խնդրեցի, որ ուսանողներն ավելի շատ օրինակներ բերեն։ Դա օգնում էր, երբ վարդապետությունը քննարկելուց հետո երիտասարդ կանանց խնդրում էի զուգահեռներ անցկացնել։ Օրինակ՝ մի երիտասարդ կնոջ հարցրի․ «Հաղորդության արարողության մեջ որտե՞ղ ես տեսնում Փրկչին»: Իսկ երբ սկսեցինք խոսել հաղորդության թեմայից, նրա միտքը փայլատակեց և ասաց․ երբ նայում ենք հաղորդության սեղանին, մենք նայում ենք Նրա մարմնին։ Եվ չնայած նա 17 տարեկան էր, երբեք հաղորդության ժամանակ զուգահեռներ չէր տարել Փրկչի հետ։ Նման կերպ նախապատրաստվելով՝ անձամբ ես սկսեցի ավելի շատ տեսնել Փրկչին, ինչը բնական դարձավ ինձ համար։

Պանդու Պրասետյո. Միսիայում ծառայելիս սովորեցի, թե ինչպես պետք է միշտ պատրաստ լինեմ լսելու Հոգու հոգևոր հուշումները։ Երբ ես փորձեցի լսել Հոգու ձայնը, այն օգնեց ինձ հասկանալ իմ ունկնդիրներին և օգնեց ուսուցանել նրանց Հոգու միջոցով:

Տանյա Մ Դիազ Դե Ռեյսիո [Ենթագրեր]․

Երբ ես՝ որպես սպասավորող քույր, աղոթում եմ ինձ հանձնարարված քույրերի համար, ում պետք է սպասավորեմ, ավելի մեծ սեր եմ զգում նրանց հանդեպ: Զգում եմ նաև Փրկչի սերը բոլորի հանդեպ։

Ալեքս Մունոզ [Ենթագրեր]․ Մենք միշտ ձգտում ենք կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա և նկատել եմ, որ երբ փորձում ենք ուսանողներին կենտրոնացնել Նրա վրա, Նրա խորհրդանիշների, այսինքն այն նախատիպերի վրա, որոնք ներկայացնում են Նրան սուրբ գրքերում, դա ստիպում է ուսանողներին փնտրել Հիսուս Քրիստոսին սուրբ գրություններում և փոխում է նրանց կյանքը:

Նուրիա Մունոզ. Մենք երկու մեծ աղջիկ ունենք, որոնք ակտիվ մասնակցում էին «Եկ, հետևիր ինձ» ծրագրի ուսումնասիրությանը, բայց մեր երրորդ աղջիկը մի տեսակ ամաչկոտ էր և շատ չէր մասնակցում: Շաբաթվա ընթացքում ես նկատեցի, որ նա նկարում էր այն ամենը, ինչ մենք քննարկում էինք, և ես մտածեցի, որ դա հիանալի առիթ է, որ օգնենք նրան նույնպես ներդրում ունենալ։ Ուստի, ես հրավիրեցի նրան մեզ հետ կիսվել այդ նկարներով, և ամեն շաբաթ նա նոր նկարներ էր նկարում մեր քննարկումների թեմաներով: Հետագայում՝ այդ նկարներին զուգահեռ, նա սկսեց կիսվել իր վկայությամբ և գրի առնել այն: Եվ դա հիանալի միջոց էր, որն օգնել էր նրան զգալ, որ իրեն գնահատում են, որ նա կարող է նպաստել մեր քննարկումներին և, միանշանակ, օգնեց բոլորիս ամրապնդել մեր վկայությունները:

Պաոլա Սեգաստում դե Օրելանա [Ենթագրեր]․ Փրկիչը սովորեցրել է մեզ սիրել մեր բոլոր ուսանողներին: Ուստի, ես սիրում եմ հետաքրքրվել նրանց մասնագիտություններով, Եկեղեցուց դուրս նրանց գործունեությամբ: Ես նաև սիրում եմ հետաքրքրվել նրանց ծննդյան օրերով, հիշում եմ բոլորի անունները և առանձնահատուկ հարգանքով եմ վերաբերվում նրանց։ Ես հոգ եմ տանում նրանց մասին՝ որպես Երկնային Հոր առանձնահատուկ զավակների։ Եթե նրանցից որևէ մեկը դասի չի գալիս, ես անձամբ կապ եմ հաստատում նրա հետ և միշտ տեղյակ եմ նրանցից յուրաքանչյուրից։

Վուդլի Լաֆորդ. Ես՝ որպես եպիսկոպոս, շատ եմ աշխատում երիտասարդների հետ և կարծում եմ, որ նրանց օգնելու լավագույն միջոցն է՝ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա: Եվ ես դա անում եմ՝ օգտագործելով անձնական զարգացման ծրագիրը, որը նախատեսված է բոլոր երիտասարդների համար: Ես ունեմ մի ուսանող, որը չէր հաճախում սեմինարիա, և ես մտածեցի, որ եթե օգնեմ նրան հասկանալ Հիսուսի նման դառնալու անհրաժեշտությունը, նա կփոխվի։ Այսպիսով, մենք կազմակերպեցինք անձնական զարգացման մի միջոցառում: Այդ միջոցառումից հետո նա կանոնավոր հաճախում է սեմինարիա։ Ես հասկացա, որ եթե մենք ցանկանում ենք, որ երիտասարդները աճեն հոգևորապես և ֆիզիկապես, մենք պետք է օգնենք նրանց կենտրոնանալ Հիսուսի նման դառնալու վրա:

Էդվին Ռամիրես Գուզման [Ենթագրեր]. Բարև Ձեզ: Ես Երեխաների միության ուսուցիչ եմ: Ես ուսուցանում եմ երեխաներին: Ես Գվատեմալայից եմ։ Նրանք բոլորը տարբեր են, և նրանցից ոմանք երբեմն շատ գերակտիվ են լինում:

Ես զգում եմ, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է ցանկանում յուրաքանչյուրին ուսուցանել իրեն հատուկ ձևով: Ես հիշում եմ, երբ երեխաներից մեկը մի ժամանակ հանգիստ չէր նստում։ Իրոք, նա եռանդով լեցուն փոքրիկ տղա էր, և ես նրան հրավիրեցի դասարանում լինել իմ օգնականը: Այսպիսով, ես օգտվեցի այդ եռանդից, որ կարողանամ ուսուցանել մյուս երեխաներին: Այդպիսով ես հասկացա, որ Հիսուս Քրիստոսը մեզանից յուրաքանչյուրի կողքին է. Նա մեզ ուսուցանում է որոշակի ձևերով, որպեսզի մենք կարողանանք սովորել: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը և մեր Երկնային Հայրը սիրում են բոլորիս: Եվ մենք կարող ենք դա զգալ, երբ կիսվենք Նրա ավետարանով:

Տպել