Ամենամյա հեռարձակումներ
«Խոսիր Տեր, քո ծառան լսում է»


«Խոսիր Տեր, քո ծառան լսում է»

Ս&Ի 2024 թ․ հունվար ամսվա ամենամյա հեռարձակում

Ուրբաթ, 26 Հունվար, 2024 թ․

Ես անչափ շնորհակալ եմ ձեզ հետ լինելու և այս համաշխարհային ուսումնական հեռարձակմանը մասնակցելու համար: Եղբայր Վեբը ձեզ հետ կիսվեց մեր սեմինարիայի ուսումնական ծրագրի առաջիկա թարմացումներով, և ես շատ ոգևորված եմ: Սա պատմական զարգացում է, որը կբարելավի ողջ Եկեղեցու երիտասարդների նախապատրաստումը կյանքին: Հիսուս Քրիստոսի վրա հիմնված և սուրբ գրություններում խարսխված ամուր վկայությամբ՝ ես տեսնում եմ միսիայի համար ավելի լավ պատրաստված երիտասարդ տղամարդկանց և կանանց, որոնք ձգտում են հասնել իրենց տաճարային ուխտերին, էմոցիոնալ առումով ավելի դիմացկուն են, ավելի ինքնավստահ և ավելի լավ պատրաստված քոլեջի համար:

Դիմում եմ մեր սեմինարիայի ուսուցիչներին. դուք մեծ դեր ունեք մեր երիտասարդներին՝ իրենց ապագա կյանքին և իրենց կարիքներին նախապատրաստելու կարևոր գործում: Դրանք անհրաժեշտ են, որպեսզի նրանք դառնան Հիսուս Քրիստոսի աշակերտներ` այս գալիք իրարանցման օրերում: Հուսով եմ, որ դուք կտեսնեք այս դասերի հիմքում ընկած ոգեշնչումը և կճանաչեք այն դերը, որը դուք կխաղաք՝ ձեր երիտասարդներին իրենց ապագային նախապատրաստելու գործում: Աղոթեք գաղափարների և ոգեշնչման համար, որպեսզի տեսնեք նրանց ապագա ուղին: Փնտրեք և ձեռք բերեք համոզմունք, որպեսզի ոգեշնչեք նրանց պատրաստվել: Ինչ հրաշալի ժամանակ է սեմինարիայում դասավանդելու համար, և ինչպիսի հրաշալի պատասխանատվություն ենք մենք բոլորս կիսում:

Իմ դիտողություններն այժմ կենտրոնանալու են մեր ինստիտուտի հրահանգիչների վրա, սակայն սկզբունքները արդիական կհամարվեն բոլորիս համար, ովքեր ձգտում են լսել, ընդլայնել ու տարածել մեր մարգարեների խոսքերը: Հին Կտակարանում Հեղին խորհուրդ է տալիս ապագա Սամուել մարգարեին արձագանքել երկնքի կոչին՝ ասելով. «Խոսիր, Տեր, քո ծառան լսում է»:1 Այս օրինակը թույլ տվեց Սամուելին դառնալ Տիրոջ խոսնակը իր օրերում: Ապրող մարգարեի հրաշքի մի մասն այն է, որ մենք ունենք առաջնորդ, որին Տերը կարող է վստահել, որ կլսի Իրեն և կուսուցանի Իր խոսքը:

Անցյալ տարի ես կիսվեցի հինգ մարգարեական թեմաներով, որոնք մարգարեն և առաքյալները կարևորել են մեր չափահաս երիտասարդների համար:

  1. Ճանաչեք ձեր աստվածային ինքնությունը:

  2. Օգտվեք Հիսուս Քրիստոսի զորությունից և ձեր ուխտերից:

  3. Թույլ տվեք, որ Աստված տնօրինի և հետևեք Նրա մարգարեին:

  4. Սիրով ուսուցանեք ճշմարտությունը:

  5. Պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։

Թերևս թեմաներից ավելի կարևոր են այն հատուկ ուղերձները, որոնցից դրանք բխում են: Դրանք պատգամներ են, որոնք մարգարեաբար փոխանցվել են մեր օրերի չափահաս երիտասարդներին: Օրինակ՝ հիմնական ուղերձներից մեկը, որը մենք փորձել ենք ընդգծել, վերցված է նախագահ Նելսոնի «Ընտրություններ հավերժության համար» ելույթից՝ ուղղված չափահաս երիտասարդներին համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ: «Ճանաչեք ձեր աստվածային ինքնությունը» և «Պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար» թեմաները ուղղակիորեն բխում են այդ ուղերձից։2 Մենք խրախուսեցինք ձեզ ուսումնասիրել այդ մարգարեական շեշտադրումներից յուրաքանչյուրը: Մենք խնդրեցինք ձեզ ուսումնասիրել դրանք, ներառել դրանք ձեր ուսուցման և ուսումնական ծրագրի մեջ: Առավել կարևոր է, որ ընդգրկեք դրանք այն եղանակի մեջ, որով դուք պատասխանում եք հարցերին և այն եղանակի մեջ, որով սպասավորում եք ձեր ուսանողների կարիքները:

Ես երախտապարտ եմ, որ ձեզանից շատերն ընդունեցին այդ հրավերները և ուղիներ փնտրեցին՝ ընդլայնելու և տարածելու մեր մարգարեների և առաքյալների խոսքերը Եկեղեցու չափահաս երիտասարդներին: Սկզբնական փուլում կրոնի և ինստիտուտի դասախոսակազմին խնդրեցինք թարմացնել «Կենդանի մարգարեների ուսմունքները» դասընթացի ուսումնական ծրագրերը՝ ներառելով մեր չափահաս երիտասարդներին ուղղված մարգարեական վերջին շեշտադրումները: Բայց ձեզանից շատերը նաև հասկացել են, թե կենդանի մարգարեների խոսքերը ինչպես կարող են ամրացնել և ընդլայնել սուրբ գրությունների վրա հիմնված այլ դասընթացներ: Օրինակ՝ ԲՅՀ-ի մի հրահանգիչ ուղիներ է գտել կապելու «Ընտրություններ հավերժության համար» ելույթը և այլ մարգարեական ուղերձներ իր՝ Կրոն 275 «Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը» դասընթացում: Նա ասել է. «Մորմոնի Գրքի ուսմունքներն ամրապնդվում են այս ընթացիկ մարգարեական շեշտադրումներով և հակառակը: Ավետարանի սկզբունքները հասկանալու հարցում իսկապես արդյունքը տեսանելի է այս երկու աղբյուրները համատեղելիս»:

Ատլանտայի ինստիտուտի համակարգողներից մեկը պատմել է, թե ինչպես է կարողացել մարգարեական շեշտադրումները ներառել իր՝ Կրոն 250 «Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը» դասընթացում: Օրինակ՝ երկրորդ դասում՝ «Ամրապնդեք ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին», նա կարողացել է ներառել «Ճանաչեք ձեր աստվածային ինքնությունը» և «Պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար» թեմաները՝ Նախագահ Նելսոնի «Ընտրություններ հավերժության համար» ելույթից: Դաս 10-ում՝ «Հետևեք Հիսուս Քրիստոսի հնազանդության օրինակին», նա կենտրոնացավ «Թող Աստված տնօրինի» ելույթի վրա։3 Եվ Դաս 18-ում՝ «Ստանալ Փրկչի շնորհի աստվածային պարգևը», նա կենտրոնացել է Նախագահ Նելսոնի «Հավիտենական ուխտը» ելույթի վրա։4

Մյուսները նկարագրել են, թե այս մարգարեական շեշտադրումների հետ խոր ծանոթությունն ինչպես է օգնում իրենց բնական կերպով պատասխանել ավետարանի հարցերին: Համալսարանական ինստիտուտի դասախոսակազմի մի մասնագետ կիսվել է, թե տաճար հաճախելու վերաբերյալ դասարանական քննարկումն ինչպես է իրեն թույլ տվել անդրադառնալ Նախագահ Նելսոնի «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը» ելույթին։5 Նա կիսվել է. «Օգտագործելով Նախագահ Նելսոնի խոսքերը, «Շարունակեք» ուղերձը պարզ էր նրանց համար, ովքեր պայքարում էին ուրախություն գտնելու իրենց տաճարային ծառայության մեջ»: Պանամայի ինստիտուտի մի հրահանգիչ պատմել է, թե Նախագահ Նելսոնի և երեց Նիլ Լ. Անդերսենի ուսմունքներն ինչպես օգնեցին իրենց, որպես խաղաղարարներ արձագանքել մի հարցի, որը մեծ պառակտումներ էր առաջացրել համայնքում: Մեկ այլ հրահանգիչ պատմել է, թե ինչպես է պատասխանել, երբ իրեն հարցրել են, թե մենք ինչու չենք կարող անտեսել Աստծո օրենքները, եթե մարդիկ մաքառումների մեջ են, նա կարողացավ դիմել Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Առաջին պատվիրանն առաջին տեղում» ելույթին:6

Երբ մենք շարունակում ենք ընդգծել կենդանի մարգարեների ուսմունքները, տեսնում ենք, որ մեր ջանքերի պտուղները դրսևորվում են հենց մեր ուսանողների մեջ, երբ նրանք դիմում են մարգարեական շեշտադրումներին: «Ինչպես պատասխանեմ ավետարանի իմ հարցերին» մի դասի ժամանակ ինստիտուտի հրահանգիչներից մեկը նկարագրեց մի հարց ԼԳԲՏՔ խնդիրների շուրջ, որտեղ ուսանողներն անմիջապես հղում կատարեցին Նախագահ Նելսոնի «Ընտրություններ հավերժության համար» ուղերձին՝ ձեր աստվածային ինքնությունը ճանաչելու վերաբերյալ: Մեկ ուրիշը նկարագրել է, թե ուսանողներն ինչպես են վկայակոչում նախագահ Օուքսի ուղերձը՝ սիրով ամուր կանգնել ճշմարտությունը հռչակելիս, երբ նրանք բախվում էին ավետարանի դժվարին հարցերին՝ իրենց հասակակիցների հետ քննարկման ժամանակ:

Ես ստացել եմ իմ անձնական հուշումները՝ չափահաս երիտասարդների համար մարգարեական շեշտադրումները ընդլայնելու վերաբերյալ: Անցյալ ձմռանը ԲՅՀ-ում ես և դեկան Սքոթ Էսպլինը դասավանդեցինք «Կենդանի մարգարեների ուսմունքները» վերնագրով մեկ կիսամյակ տևողությամբ դասընթացը: Դասընթացի ժամանակ մենք լուսաբանում էինք հինգ մարգարեական շեշտադրումներից յուրաքանչյուրը: Երբ այս թեմաները քննարկում էինք մեր ուսանողների հետ, ինձ համար պարզ էր, թե որքան հզոր է ներկայիս մարգարեական խորհուրդը այդ չափահաս երիտասարդների համար՝ իրենց կյանքի այս կարևոր շրջանում:

Դասարանը օգնեց ինձ հստակեցնել այն եղանակը, որով ես ուսուցանել եմ այդ սկզբունքները, և դա օգնեց ինձ ավելի լավ հասկանալ, թե այս ուղերձների որ մասերը պետք է օգտագործեմ, երբ չափահաս երիտասարդները հարցեր ունեն: Տպավորությունը, որ ես ստացա, հետևյալն էր՝ մասնակցել ինստիտուտի մի շարք սեմինարների։ Ինչպես տեղյակ եք, մեր «Նորարարության ինստիտուտ» նախաձեռնությունը ներառում է կարճ սեմինարների ստեղծում, որոնք օգնում են ինստիտուտ բերել մարդկանց, որոնք գուցե արդեն չեն գալիս:

Սկզբում աշխատելով Յուտայի պետական համալսարանի Լոգան ինստիտուտի հետ, ապա Յուտայի համալսարանի Սոլթ Լեյքի ինստիտուտի հետ, իսկ վերջերս Աֆրիկայում՝ Բրազավիլի ինստիտուտի հետ Կոնգոյի հանրապետությունում և Կինշասա ինստիտուտի հետ՝ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում, մենք մշակեցինք երկու մասից բաղկացած սեմինար, որը հիմնված էր նախագահ Նելսոնի «Ընտրություններ հավերժության համար» ելույթի վրա: Առաջին շաբաթվա սեմինարը կենտրոնացած էր ձեր աստվածային ինքնությունը ճանաչելու մարգարեական շեշտադրման վրա: Երկրորդ շաբաթվա սեմինարը կենտրոնացավ ձեր վկայությունը ստանձնելու մարգարեական շեշտադրման վրա: Սրանք առաջին և վերջին մարգարեական շեշտադրումներն են, որոնք մենք խնդրել ենք ձեզ ընդլայնել ու տարածել:

Ուսուցման առաջին նիստից հետո ես հրավիրեցի իմ ուսանողներին երկրորդ նիստին բերել մի ընկերոջ, որը կարող էր պայքարել հավատքի հարցերով իր վկայության շուրջ: Սեմինարներից մեկում ներկաների թիվը գրեթե կրկնապատկվեց: Քանի որ մենք շարունակում ենք օգտագործել սեմինարները՝ բարձրացնելու համապատասխանությունը և հասանելիությունը ինստիտուտին, ես առաջարկ կուղարկեի մեր ինստիտուտի յուրաքանչյուր դասախոսի. գտնել հնարավորություններ զարգացնելու նպատակային սեմինարներ՝ կենտրոնանալով մեր նախանշած մարգարեական շեշտադրումների վրա: Ես կխրախուսեի ձեզ հատուկ ուշադրություն դարձնել նախագահ Նելսոնի ուսմունքներին՝ շեշտը դնելով չափահաս երիտասարդներին ուղղված նրա հիմնական ուղերձի վրա՝ «Ընտրություններ հավերժության համար»:

Սկսած այն ժամանակից, երբ մենք կիսվեցինք չափահաս երիտասարդների շրջանում մարգարեական շեշտադրումն ընդլայնելու ևտարածելու մեր սկզբնական խորհրդով, չափահաս երիտասարդների հոգևոր հավաքների և գերագույն համաժողովիժամանակ մենք լրացուցիչ խորհուրդ ենք ստացել Տիրոջից՝ Իր կենդանի ծառաների միջոցով: Չափահաս երիտասարդներին ուղղված իր 2023 թ-ի աշնանային համաշխարհային ուղերձում երեց Քվենթին Լ. Քուքը ամրապնդեց Նախագահ Նելսոնի խորհուրդը՝ ճանաչել ձեր աստվածային ինքնությունը: Նա նշեց, որ Աստծո հանդեպ հավատ գտնելու մարտահրավերի մի մասը բխում է ձեր իսկական ինքնության շուրջ ունեցած անհանգստությունից:

Երեց Քուքը բացատրել է. «Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն անդրադարձել է դրան հզոր ձևով: Նա ընդգծել է երեք մնայուն դասակարգումներ՝ «Աստծո զավակ», «ուխտի զավակ» և «Հիսուս Քրիստոսի աշակերտ»: Ավելի ուշ՝ իր խոսքում երեց Քուքը ամրապնդեց նախագահ Նելսոնի թեման՝ ձեր վկայության համար պատասխանատու լինելու մասին, երբ նա ասաց. «Յուրաքանչյուր սերունդ բախվում է հանգամանքների, որոնք կարող են հանգեցնել իրենց հավատքի մարտահրավերին: … Յուրաքանչյուր սերունդ պետք է բացահայտի և ձեռք բերի Աստծո մասին իր սեփական գիտելիքն ու վկայությունը»:7

2023 թ-ի մայիսին չափահաս երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ նախագահ Դալլին Հ. Օուքսը հիշեցրեց մեզ սիրով պաշտպանել ճշմարտությունը՝ ընդգծելով երկու մեծ պատվիրանները։8 Նա մեջբերեց իր իսկ ընկերոջ՝ առաքյալ երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի խոսքը. «Առաջին պատվիրանը առաջին տեղում դնելը չի նվազեցնում … երկրորդ պատվիրանը պահելու մեր կարողությունը: Ընդհակառակը՝ ընդլայնում և հզորացնում է այն։ … Աստծո հանդեպ մեր սերը բարձրացնում է ուրիշներին լիարժեք և կատարելապես սիրելու մեր կարողությունը, քանի որ … ըստ էության, [մենք] համագործակցում ենք Աստծո հետ՝ Նրա զավակների մասին հոգ տանելու հարցում»:9

Նախագահ Օուքսն այնուհետև հիշեցրեց մեզ, որ մենք դեռ կարող ենք սիրել ուրիշներին և ընդհանուր լեզու գտնել՝ առանց զիջելու մեզ հայտնի ճշմարտությունները: Վերջին գերագույն համաժողովում «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ» վերնագրով իր ելույթում Նախագահ Նելսոնը ընդլայնեց այս մարգարեական շեշտադրումը, որպեսզի պաշտպանի ճշմարտությունը, նույնիսկ երբ վիճարկվում է, ասելով. «Հասարակական կարծիքը ճշմարտության դատավորը չէ: … Երբ ձեր սիրելի մարդը հարձակում է գործում ճշմարտության վրա, ունեցեք սելեստիալ մտածելակերպ և կասկածի տակ մի դրեք ձեր վկայությունը»:10

Որպես այս համաշխարհային ուսուցման մաս, ես նաև ամրապնդում եմ իմ նախկին հրավերը՝ ուսումնասիրել և կիրառել չափահաս երիտասարդների համար առկա մարգարեական շեշտադրումները: Մենք՝ որպես սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչներ, կարող ենք ասել. «Խոսիր, Տեր, քո ծառան լսում է»: Սա նշանակում է լսել և ուշադիր ուսումնասիրել Տիրոջ խոսքերը՝ ինչպես բացահայտվել են Նրա կենդանի մարգարեների միջոցով: Մենք կարող ենք դառնալ մարգարեական արձագանքը այն հրահանգների, որոնք մարգարեներն արդեն կիսում են մեր չափահաս երիտասարդների հետ:

Որպես Բարձրագույն Իշխանություն, իմ կոչման մաս է կազմում այն, որ ես պետք է լինեմ Փրկչի վկան: Մեկ այլ պատասխանատվություն, որը կրում է Յոթանասունի քվորումը, ամենից առաջ Տասներկուսի համար ռեսուրս լինելն է Ես այսօր այստեղ եմ հանձնարարությամբ՝ երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ, որին ես աջակցում եմ Կրթության Հանձնակատարի իմ դերում և Եկեղեցու Կրթական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի դերում: Ես փորձում եմ ռեսուրս լինել երեց Քրիստոֆերսոնի համար՝ որպես այդ հանձնարարության մաս: Բայց նույնիսկ, երբ ես հանձնարարություն չունեմ երեց Քրիստոֆերսոնի հետ, ես աշխատում եմ ընդլայնել և տարածել առաքյալներից յուրաքանչյուրի և հատկապես Եկեղեցու մարգարեի խորհուրդն ու ուսմունքները:

Երբ ես եկեղեցական միջավայրում եմ՝ ցցի համաժողովների և ղեկավարների ժողովների, իմ ուղերձների մեծ մասը պարզապես մարգարեների և առաքյալների խոսքերի ընդլայնումն ու տարածումն է: Նմանապես, երբ ես խորհուրդ եմ տալիս և սպասավորում եմ ուրիշներին, օգտագործում եմ այս Եղբայրների խոսքերը: Կրոնական կրթության դեպքում մարգարեն և առաքյալները Տիրոջ անունից խոսում են Նրա երիտասարդների հետ: Մենք պարտավոր ենք իմանալ և տարածել այդ ուղերձները: Եղբայրներ և քույրեր, մեր չափահաս երիտասարդներն ապրում են վտանգավոր ժամանակներում, բայց Տերը պատրաստել է մարգարեներին, որոնք ունեն կոչումը և կարողությունը՝ ասելու. «Խոսիր, Տեր, քո ծառան լսում է»։ Թող որ մենք նույնպես ունենանք քաջությունը, կարգապահությունը և հավատքը՝ լսելու նրանց խոսքերը և դրանով իսկ Աստծո պատգամը հասցնելու Իր աշխարհասփյուռ զավակներին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Այժմ ես արտոնություն և հնարավորություն ունեմ ներկայացնելու մեր գլխավոր խոսնակին։ Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորում է կանչվել 2008 թ-ի ապրիլի 5-ին։ Երեց Քրիստոֆերսոնը վերահսկիչ պարտականություններ է ունեցել Եկեղեցու բազմաթիվ ոլորտների համար, ներառյալ իր ընթացիկ հանձնարարությունները Յուտայի և Աֆրիկայի Արևմտյան տարածաշրջաններում: Ինչպես նախապես նշվեց, նա նաև ներկայումս նշանակված է Եկեղեցու Կրթական խորհրդի Գործադիր կոմիտեի նախագահ:

Ցանկացած որոշակի հանձնարարությունից դուրս, Տասներկուսից բոլորն էլ հատուկ կոչում ունեն՝ լինել Փրկչի անվան հատուկ վկաներ: Ես նկատեցի այդ առանձնահատկությունը՝ հետևելով երեց Քրիստոֆերսոնին, երբ մենք միասին նշանակվեցինք՝ այցելելու ԲՅՀ-Հավայի ուսանողական ավանը: Երեց Հոլլանդը նախկինում նշանակված էր նախագահելու, սակայն վերջին րոպեի հակասության պատճառով այդ պատասխանատվությունը հանկարծ ընկավ երեց Քրիստոֆերսոնի վրա:

Նա հիանալի կերպով ստանձնեց նախագահողի դերը և մեր հանդիպումներից մեկի ժամանակ նա ասաց հետևյալ հիշարժան խոսքերը. «Ի վերջո, անկախ մեր տարածքից կամ թեմատիկ պատասխանատվությունից, մեր հիմնական հանձնարարությունն է՝ լինել Քրիստոսի անվան հատուկ վկան ամբողջ աշխարհում»: Երբ նա ասաց այդ խոսքերը Լեյում (Հավայան կղզիներ), Հոգին վկայեց ինձ երեց Քրիստոֆերսոնի կոչման սուրբ էության մասին, և թե ինչպես է նա մեծարում այդ կոչումը արժանապատվությամբ և հոգատարությամբ: Այժմ մենք հնարավորություն կունենանք լսելու Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնին:

Երեց Քրիստոֆերսոն …

Տպել