Ամենամյա հեռարձակումներ
Սեմինարիա, ինստիտուտ և այլ գործեր


21:24

Սեմինարիա, ինստիտուտ և այլ գործեր

Ս&Ի 2023 թ․ ամենամյա հեռարձակում

Ուրբաթ՝ 27 հունվարի 2023 թ․

Նախագահ Սթիվեն Ջ. Լանդ. Շատ ուրախ եմ, որ այսօր կարող եմ իմ վկայությունը բերել ձեզ, ում ես շատ եմ հարգում, և ուրախ եմ, որ գտնվում եմ Եկեղեցու այս երկու մեծագույն ուսուցիչների միջև։

Վերջերս ես ներկա էի Հարվարդի պրոֆեսոր Արթուր Բրուքսի դասախոսությանը: Նա ասաց. «Գիտեք, մենք չափազանց մեծ ճնշում ենք գործադրում մեր ուսուցիչների վրա. մենք խնդրում ենք նրանց փոխել մարդկության պատմության ընթացքը»։ Նա չէր պատկերացնում, թե որքան ճշմարիտ էին իր խոսքերը։ Սակայն ձեր դեպքում մենք անհանգստացած ենք հավերժության և ոչ թե մարդկության պատմության համար: Այնպես որ, մեր ակնկալիքները մեծ են և գնահատում ենք ձեր դերը և աշխատանքը, և սպասում լավ արդյունքների։

Գերագույն համաժողովի իմ վերջին ելույթի ժամանակ, ես խոսեցի այն մասին, որ ցանկանում եմ ձեռքերս դնել ծառայությունը բարեխիղճ ավարտած վերադարձող միսիոների ուսերին և անկեղծորեն զրուցել նրա հետ։ Իմ այս ելույթում ես այդպես կվարվեմ․ պատկերացնենք, որ իմ ձեռքերը դնում եմ ձեր ուսերին, նայում եմ ձեր աչքերի մեջ և արտահայտում իմ զգացմունքները ձեր հնարավորությունների և ձեր մարտահրավերների մասին: Դե, մենք իրար այդքան մոտ չենք գտնվի, սակայն եթե այդպես լիներ, ես կցանկանայի լսել այն, ինչ կա ձեր սրտում, որը ես պետք է իմանամ:

Ես վաղ առավոտյան սեմինարիայի շրջանավարտ եմ և իմ դասերն անցկացրել եմ «Կալիֆորնիա» կրտսեր քոլեջի կողքին գտնվող փոքրիկ շարժական դասարանում: Ակզբում մեզ ուսուցանում էր մեր եպիսկոպոսության անդամի նորադարձ կինը, որը Շվեդիայից էր, իսկ հետագա տարիներին՝ յոթանասուն տարին բոլորած երկու տատիկներ․ այդ երեք հոգին այնքան նվիրված էին և մեծ վկայություն ունեին Վերականգնման ճշմարտացիության մասին, որ կարող էին արթնանալ առավոտյան ժամը 5:00-ից շուտ: Բառացիորեն այն ամենը, ինչ ես գիտեմ ավետարանի մասին, սովորել եմ սեմինարիայում։ Եվ այն նոր բաները, որոնք այժմ սովորում եմ ավետարանի մասին, պարզապես այն ամենի կրկնությունն է, ինչը նրանք փորձում էին ուսուցանել այն ժամանակ։

Այսպիսով, եկեք սկսենք ամենակարևոր բառերից, որոնք ես կարող եմ ասել. շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք և նրա համար, թե ով եք դուք: Շնորհակալություն անգնահատելի աշխատանք կատարելու ձեր պատրաստակամության համար, երբ «Եկ, հետևիր ինձ» ծրագրին համապատասխանեցնելու համար պահանջվեց փոխել ձեր ուսումնական ծրագիրը, ձեր դասի պլանները և ձեր օրացույցը։ Եկեղեցում ոչ բոլորը լիովին հասկացան այն, ինչ ձեզանից պահանջվեց: Շնորհակալություն, որ լրացուցիչ ջանքեր ներդրեցիք այս փոփոխությունը կատարելու և ուսումնական ծրագրերը կատարելագործելու համար։ Ձեր ջանքերը սկսել են արդյունք տալ:

Մի անգամ մեր գրասենյակում հայտնվեց մի նամակ, որը պատմում էր ծանոթ մի պատմություն: Այնտեղ գրված էր. «Եթե անկեղծ լինեմ, իմ ընտանիքը սովորաբար ընտանեկան երեկոներ չի անցկացնում: Մենք այդքան շատ չենք կարդում մեր սուրբ գրությունները ինքնուրույն կամ ընտանիքով և միասին չենք ուսումնասիրում ավետարանը: Մենք ակտիվ ենք Եկեղեցում, սակայն վերջերս, ես կարողացել եմ ընտանիքիս հետ կիսվել դասերով, որոնք սովորել եմ իմ սեմինարիայից: Ես գիտեմ, որ սեմինարիան օգնում է ազդել ինձ վրա՝ կարդալու իմ սուրբ գրությունները, այն նաև օգնում է ինձ ազդել իմ ընտանիքի վրա»:

Մենք դա էինք ուզում, այդպե՞ս չէ։ Եկեղեցին կրկին կաջակցի՝ ամրացնելով Եկեղեցու տնակենտրոն աշխատանքը: Այդ գործընթացը շարունակական Վերականգնման մի մասն է, և փաստ է, որ այն աշխատում է: Եկեղեցին մեծ ջանքեր է գործադրում՝ փորձելով հասկանալ, թե ինչն է աշխատում և ինչը՝ ոչ: Դուք իրականում գտնվում եք մի քանի բաների հորձանուտում, որոնք մենք գիտենք, որ հաստատուն կապեր են ստեղծում Տիրոջ հետ:

Այսպիսով, կախված հանգամանքներից՝ ձեր ուսերը կամ մեջքը ընկերական գրկելով, կարո՞ղ եմ առանձնացնել մի քանի բան, որոնք մենք գիտենք, որ աշխատում են, որպեսզի դուք կարողանաք դրանք հիմք ընդունել ձեր ուսուցման մեջ: Մենք ասում ենք, որ հաջողության առաջին բաղադրիչը ներկայանալն է: Միջինում սեմինարիա ներկայացող երիտասարդները ավելի լավ արդյունքների են հասնում ողջ կյանքի ընթացքում: Ավելի հավանական է, որ նրանք օժտում կստանան, կծառայեն միսիայում, կամուսնանան տաճարում: Նրանք, ովքեր չորս տարի հաճախում են սեմինարիա, կապ են ձեռք բերում ավետարանի հետ, որը հազվադեպ է խզվում: Երկրորդ՝ երբ երիտասարդները վճարում են լրիվ տասանորդը, նրանք մնայուն կապ են ստեղծում Երկնային Հոր հետ: Ամեն անգամ, երբ նրանք ենթարկվում են այդ պատվիրանին և վճարում լրիվ տասանորդը, ստեղծվում է զոհաբերության և կապվածության մի նոր շղթա:

Հուսով եմ, որ սեմինարիայի և ինստիտուտի յուրաքանչյուր ուսուցիչ անընդհատ բարելավում է այն եղանակը, թե ինչպես է ուսուցանում տասանորդի կապող զորության մասին: Մի անգամ, երբ ես մոտ 10 տարեկան էի, հայրս հարցրեց ինձ՝ արդյո՞ք միշտ վճարում եմ իմ տասանորդը: Ես միշտ վճարում էի։ Այդ ժամանակ դա մի մեծ բան չէր, քանի որ այդքան շատ առևտուր չկար այն հողաշերտ ճանապարհներին, որտեղ մենք ապրում էինք։ Բայց նա շարունակեց. «Գիտե՞ս, եթե որոշես, ապա կարող ես քո կյանքում կատարյալ ձևով պահել այդ պատվիրանը»: Հայրս ասաց. «Ես ափսոսում եմ, որ երբ ես մի քանի ամիս ծառայում էի նավատորմում, տասանորդ վճարելու տեղ չկար, և այդ սովորությունից հետ վարժվեցի: Այդ ժամանակից ի վեր ես կատարյալ եմ եղել: Բայց ես ամաչում եմ այդ ժամանակահատվածի համար, երբ չեմ վճարել: Եթե դու որոշես, ապա կարող ես կատարյալ լինել այս հարցում»: Ձեր ուսանողները նույնպես։

Երրորդ բանը, որին կհրավիրեի ձեր ուշադրությունը, որն իսկապես աշխատում է, ԵԶՀ համաժողովներն են: ԵԶՀ-ի այս համաժողովները հրաշալի են: Անցած ամառ ամբողջ աշխարհում 14-18 տարեկան 200000 երիտասարդներից շատերը կամ մեծ մասը շատ ավելի լավ հասկացավ, թե ովքեր են իրենք, և ինչու է Տերը խնդրում այն, ինչ է խնդրում է: ԵԶՀ-ն այնքան հաջող է անցել, որ մենք ստիպված ենք եղել ինքներս մեզ հարցնել՝ ո՞րն է այդ գաղտնի բաղադրատոմսը: Ինչո՞ւ է ԵԶՀ-ն այդքան արդյունավետ։

Պատճառներից մեկն այն է, որ այն մասնակիցներին մեկ շաբաթով շեղում է իրենց ամենօրյա գործերից, որն օգնում է նրանց կենտրոնանալ ուսուցման վրա։ Եվ քանի դեռ նրանք բոլորը գտնվում են խաղաղ օթևանում, ինչպես երեխան տանը, նրանք հիմնականում շփվում են սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների և նիստեր վարողների հետ, որտեղ դուք նրանց մտքերը լուսավորում եք մաքուր և օգտակար վարդապետությամբ, որն էլ նրանց օգնում է ունենալ սրտի փոփոխություն:

Դուք նրանց տալիս եք անհրաժեշտ գործիքները, երբ շաբաթ օրը նրանց ուղարկում եք անորոշությամբ ու ցնցումներով լի միջավայր, որն իրենց կյանքն է: Ձեր դասերը, օրինակները և յուրաքանչյուր արտահայտություն կհամալրի նրանց կյանքի հմտությունների գործիքների տուփը: Նրանցից ոմանց համար ԵԶՀ-ն կարող է լինել իրենց և Աստծո հետ խաղաղություն հաստատելու վերջին լավագույն հնարավորությունը: Շնորհակալ եմ ձեր հոգևոր, մտավոր և մանկավարժական լավագույն փորձը նրանց փոխանցելու համար։ Եկեղեցու մեր ուսումնասիրությունը հաստատում է, որ ողջ կյանքը տևող աշակերտության ամենահզոր գործոններից մեկը եղել է ձեր պես հավատարիմ չափահասների հետ հարաբերությունները, ովքեր հասկացել են, թե ինչպես հաղթահարել կյանքի դժվարությունները և ուրախություն գտնել Քրիստոսում:

Մոտ մեկ ամիս առաջ ինձ և նախագահ Բոնի Հ․ Քորդոնին խնդրեցին Առաջին Նախագահությանը զեկուցել ԵԶՀ ծրագրի և այն մասին, թե ինչպես է այն անցկացվել այս ամռանը Միացյալ Նահանգներում և Կանադայում: Մենք ներկայացրինք և պատասխանեցինք հետագա բարելավումներ անելու մեր ծրագրերի վերաբերյալ մի քանի իմաստալից հարցերի, և հանդիպումը կարծես ավարտվեց: Բայց երբ պատրաստվում էինք վեր կենալ մեր աթոռներից, նախագահ Նելսոնը թեքվեց առաջ և ասաց. «Մենք պետք է նրանց աղոթել սովորեցնենք»: Անմիջապես նորից հետ նստեցինք։ Նա ասաց. «Մենք պետք է սովորեցնենք նրանց աղոթել, թե Ում պետք է աղոթեն, և սովորեցնենք աղոթքի լեզուն»: Իսկ հետո նա շարունակեց՝ ասելով, որ ինքը մտահոգված է, որ մենք կարող ենք ոչ պաշտոնական ձևով դիմել Երկնային Հորը: Հետո նա կրկնեց «Մենք պետք է սովորեցնենք նրանց աղոթել, թե Ում պետք է աղոթեն, և սովորեցնենք աղոթքի լեզուն»: Այսպիսով, եկեք սովորեցնենք նրանց աղոթել: Ամեն անգամ, երբ մենք աղոթքում ենք, մենք հրավիրում ենք Երկնային Հորը միջամտել մեր կյանքին: Յուրաքանչյուր աղոթք ասվում է հրաշքների համար: Նույնիսկ երախտագիտության աղոթքների նպատակն է խորացնել մեր հարաբերությունները աստվածայինի հետ:

Այսպիսով, եկեք դիմենք վկայության մեկ այլ գործիքի օգնությանը, որն աշխատում է: «Երիտասարդներին զորացնելու համար» ուղեցույցը։ Սխալվեցի. Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց, որը մեզ սովորեցնում է կանոնների փոխարեն կենտրոնանալ Փրկչի հետ մեր հարաբերությունների և Նրա նման դառնալու վրա: Հին ասացվածքը, թե Ինչ կաներ Հիսուսը, դեռ մնում է կյանքի մի արտասովոր կանոն: Այն հիմքը, որի վրա մենք կկայացնենք մեր որոշումները, այլևս գրքույկ չէ. փոխարենը՝ դա Աստծո կողմից տրված մեր առաքելությունն է: (մեր Աստվածատուր առաքելությունն է):

Նախագահ Նելսոնը նորից ու նորից ասում է մեզ, որ ամենակարևոր բանը, որ տեղի է ունենում այս աշխարհում, և պատճառը, որ մենք պահվել ենք այս աշխարհ գալու համար այս ժամանակաշրջանում, դա Իսրայելի հավաքումն է: Այսպիսով, երբ մենք որոշումներ ենք կայացնում, թե ինչպես ենք վարելու մեր կյանքը, մեզ պետք է առաջնորդի հետևյալ հարցը. արդյո՞ք այս որոշումը կօգնի, թե՞ կխանգարի մահկանացու նպատակներ իրականացնելու իմ կարողությանը: Երբ մենք ձգտենք ապրել Տիրոջ գումարտակներին արժանի կյանքով, մենք կփորձենք այնպես անել, որ մեր կյանքի ընտրությունները համահունչ լինեն մեր կյանքի առաքելությանը:

Բոլորիս ուղղված հարցն այն է, թե արդյո՞ք մենք հավատում ենք Քրիստոսին, երբ Նա իր մարգարեների միջոցով հայտնում է մեր աստվածային նպատակները: Որովհետև, եթե մենք հավատանք Նրան, մենք կցանկանանք մեծ որոշումներ կայացնել: Դուք Ս&Ի ուսուցիչներն ու ղեկավարներն եք, որպեսզի օգնեք նրանց պատասխանել այդ հարցին: Փոփոխվող աշխարհում խստությունների ցանկը մեզ չի պաշտպանի, սակայն ավետարանի սկզբունքները կպաշտպանեն:

Որոշումներ կայացնելու Երիտասարդներին զորացնելու համար նոր ուղեցույցը խնդրում է, որ մեր երիտասարդները կյանքին միշտ նայեն իրենց հոգևոր զգայունության ոսպնյակի, այլ ոչ թե իրենց խիստ կասկածելի մշակութային զգայունության ոսպնյակի միջով: ԵԶՀ-ի այս նոր ուղեցույցը տարբերվում է երիտասարդների հետ արժեքների մասին խոսող չափահասների հերթական խոսքերից: Փոխարենը, դա օգնում է նրանց նոր էջից նայել իրենց կյանքին, երբ սովորում են իրենց իսկական ինքնությունը որպես Աստծո որդիներ և դուստրեր․ մի Աստծո, ով նրանց գործ է տվել անելու, ով ուղարկել է նրանց այստեղ հատուկ նպատակներով, որոնք նրանց կյանքը իմաստալից կդարձնեն։ Նրանց ոտքերը կարմատավորվեն ավետարանի հողի մեջ:

Ընտրություններ կատարելու այս նոր ուղեցույցը ավելի վաղ հայտնությամբ տրված տասնամյա օրինակի մի մասն է, որը մեզ մղում է դեպի ավելի խորը հոգևոր դարձի։ Դա վերականգնման երկար տարիների վերջին հատվածն է, որը ներառում է՝ ծխերի ուսուցման հաջող անցումը դեպի տնային ուսուցում, իսկ հետո դեպի սպասավորում՝ կարևորելով ընտանեկան երեկոյի նոր անունը, յուրաքանչյուր անդամի միսիոներ լինելը, բարձրացնելով Քարոզիր իմ ավետարանը դասերի անգիր սովորելու միսիոներական քննարկումների մակարդակը և փոխարինելով սկաուտական և Անձնական առաջընթացի ծրագրերը՝ Երեխաների և երիտասարդների ծրագրով, որտեղ երիտասարդներին խնդրում են վերահսկել իրենց հոգևոր կյանքը:

Սեմինարիայի ընթերցանության նոր պահանջները համահունչ են այս սկզբունքների վրա հիմնված և Հոգով առաջնորդվող մոտեցմանը: Մենք ավելի ու ավելի ենք մոտենում հոգու կողմից ոգեշնչված ավելի բարձր և ավելի սուրբ ձևով որոշումներ կայացնելուն: Գնալով ավելի կարևոր է դառնում, որ մենք և մեր երիտասարդները սովորենք որոշումներ կայացնել, թե ինչպես պետք է արձագանքենք սուրբ սկզբունքներին, այլ ոչ թե հետևենք որոշակի սահմանափակումներին։ Մեր երիտասարդներն արդեն բախվում են բարոյականությանը վերաբերվող հարցերի, որոնք մեկից երեք տասնամյակ առաջ նույնիսկ խնդիրներ չէին: Եթե այսօր նրանք արդեն մտածում են դաջվածքների մասին որոշում կայացնելիս, դե պարզապես սպասեք և տեսեք, թե աշխարհն ուրիշ ինչ կստիպի նրանց մեծ թափով անել։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, թե ինչպես պետք է կայացնել այդ որոշումները: Դուք չեք կարող պարզապես ցանկը ստուգել: Նա ուսուցանել է․ «Ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք անկեղծորեն և հաստատակամորեն կատարեք այն հոգևոր աշխատանքը, որն անհրաժեշտ է Սուրբ Հոգու հուշումները լսելու այդ վճռական և հոգևոր հմտությունը ձեռք բերելու համար, դուք կունենաք ողջ ուղղորդումը, որն անհրաժեշտ կլինի ձեր կյանքում»։1

Լուրեր են պտտվում 14-ամյա մի աղջկա մասին, որը գերագույն համաժողովի հաջորդ օրն ասել է իր մորը, որ նոր գրքույկը չի արգելում զանազան պիրսինգները, ուստի նա մտադիր էր հինգշաբթի օրը մի քանիսն ավելացնել իր ականջներին: Մայրը խոր շունչ քաշեց և ասաց նրան. «Դե, դու գիտես, թե մենք ինչպես ենք վերաբերվում դրան, բայց դա այն չէ, ինչ մենք ուզում ենք, որ դու անես․ սա հնարավորություն է տալիս, որ դու հարցնես, թե Երկնային Հայրը ինչ է ուզում, որ դու անես: Դու պետք է կատարես աշխատանքը, ուսումնասիրես, աղոթես դրա մասին և սպասես պատասխանի»: 14-ամյա աղջիկը գտավ իր պատասխանը, և մայրը փոխեց նրա կյանքը։

Իմ միսիայից տուն վերադառնալուց հետո ես միացա Միացյալ Նահանգների բանակին: Մի օր ես մուտք գործեցի Օքլենդի վերապատրաստման կենտրոն, որտեղ ծանոթացա իմ նոր զինվորական ընտանիքի հետ: Կարող եք պատկերացնել, թե որքան էին ինձնից և միմյանցից տարբերվում իմ նոր զինվորակից ընկերները։ Բայց 24 ժամ անց մենք բոլորս ունեցանք միանման սանրվածք և միանման համազգեստ: Եվ երբ այդ գիշեր մտանք մեր զորանոց, մենք բոլորս նման էինք միևնույն երգչախմբի երգիչներին։ Միասին վերապատրաստվելու հաջորդ ամիսներին ես երբեք չկարողացա տարբերել, թե այդ տարբեր մարդկանցից ով էր ներկա եղել այդ վերապատրաստման կենտրոնում։ Մենք միասին մարզվում էինք, միասին բողոքում, միմյանց խոստովանում և մեր մեջ չկային «ացիներ»: Ես մի դաս քաղեցի համազգեստի կարևորության մասին, որը կհիշեմ իմ ողջ կյանքում. այն, ինչ մենք հագնում ենք, կարող է բաժանել կամ միավորել մեզ: Հագուստը ցույց է տալիս, թե ում կողմից ենք մենք և ինչ կարող ենք ակնկալել կրողից:

Վերջերս ես կարդում էի նավատորմի մի բժշկի մասին։ Նա հրաձգության տակ էր հայտնվել Մերձավոր Արևելքում, որի ժամանակ մի քանի վիրավոր ծովայինների էր տեղափոխել օդային տարհանման ուղղաթիռ, այնուհետև նորից գնացել ու վերադարձել էր մեկ այլ վիրավոր զինվորի հետ: Որոշ տեղացի դաշնակից զինվորներ ծաղրել են նրան և ասել․ «Հե՜յ ծովային հետևակ», և նրանք դա ասել էին վիրավորական ձևով։ «Հե՜յ ծովային հետևակ, չե՞ս նկատում, որ դու թշնամուն ես օգնում»։ Նա պարզապես պատասխանել է նրանց. «Այո ես ծովային հետևակ եմ, իսկ չե՞ք նկատում, որ նա նույնպես վիրավոր է»։ Նրա համազգեստը անզուգական էր։

Մարգարեն այդ երիտասարդներին հրավիրել է Տիրոջ գումարտակ: Երբ զորագրվում ես բանակ, համազգեստ ես կրում։ Երբ վտանգ կամ աղետ է սպասվում, գումարտակի համազգեստը բնակչությանը հուշում է, որ օգնությունը հասել է․ արդար բանակները ազատագրում են ճնշվածներին, ծաղիկներ են նետվում նրանց ճանապարհին, արցունքներ են հոսում և օգնությունը հասնում է: Միսիոներները կրում են համազգեստ։ Աստծո բանակը կարող է լավագույնս անել իրեն հանձնարարված աշխատանքը, եթե մի փոքր տարբերվի այն մարդկանցից, ում կոչված են բարձրացնելու և ազատելու:

Ձեռնարկն ասում է. «Նա գիտի», - խոսելով Երկնային Հոր մասին, - «Նա գիտի, որ դուք կարող եք փոխել աշխարհը, և դա, շատ դեպքերում, պահանջում է տարբերվել աշխարհից»:2

Դեռ բանակում էինք, երբ իմ ընկեր Ռիչի հետ արձակուրդ գնացինք ու ժամանեցինք Երուսաղեմ։ Եվ երբ Երուսաղեմի փողոցներով քայլում էինք «Լևիսի» և գոլֆի շապիկներով, մի արաբ խանութպան մեկնաբանեց, որ մենք ԲՅՀ Երուսաղեմի կենտրոնից էինք: Մենք նրան բացասական պատասխան տվեցինք և ասացինք, որ մենք ընդամենը մի քանի ամերիկացի զինվորներ էինք։

«Այո, բայց դուք նույնպես Երուսաղեմի կենտրոնից եք»:

«Ինչո՞ւ եք այդպես կարծում»:

«Մենք ձեզ դեռ հեռվից կարող ենք տարբերել»։

Մենք իրար նայեցինք։ Մենք նման էինք Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին, որոնք անցնում էին մեր կողքով՝ հագած նույն հագուստները, ինչ մենք էինք հագել, նույն սանրվածքը, ամեն ինչը նույնն էր: Բայց, ըստ երևույթին, ինչ-որ բան տարբեր էր։

Դարեր շարունակ Տիրոջ հետևորդները հիմնականում ապրել են տարբեր մշակույթներ, արժեքներ և առաջնահերթություններ ունեցող այլ ժողովուրդների մեջ: Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք հարգում մեր մերձավորներին և միևնույն ժամանակ գիտակցաբար ապրում ավետարանի եզակի մշակույթով: Մեզ խնդրում են լույս լինել աշխարհում, երբ Տերը հավաքում է Իսրայելին այս վերջին անգամ՝ նախապատրաստվելով Իր վերադարձին: Եկեղեցու անդամները հաճախ կրում են լույս, որն անտեսանելի է մեզ համար, բայց նկատելի է ուրիշների համար: Կարծում եմ, որ դա Քրիստոսի լույսն է, որը նրանք կարող են տեսնել՝ երբեմն աղոտ, բայց անպայման փայլում է մեր մահկանացու մարմնի միջով։ Քրիստոսը, ի վերջո, երիտասարդների ուժն է: Այն ամենը, ինչ մենք անում ենք այդ լույսը շեղելու, նվազեցնելու, քողարկելու կամ թաքցնելու համար, խաթարում է այս ժամանակաշրջանում ծնվելու նպատակները:

Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցը կօգնի մեզ կրել այդ լույսը, երբ մենք ոգեշնչում փնտրենք այն մասին, թե ինչպես կարող ենք մեր կյանքի օրինակի և մեր ապրելակերպի որոշումների միջոցով լավագույնս իրագործել Աստծո կողմից նշանակված մեր եզակի նպատակները։ Աստծո «ընտիր» ժողովուրդ լինելու կոչումը հաճոյախոսություն է: Դա կարող է նշանակել, որ մենք տարբերվում ենք ամբոխից, երբ մեր ընտրություների միջոցով ցույց ենք տալիս, թե ում ենք հետևում: Եկեղեցու կրթության, Երեխաների և երիտասարդների ծրագրում և երկրի վրա Աստծո արքայությունում մեր խնդիրն է՝ ոչ միայն այս սերնդին հետ պահել իր հավատքը կորցնելուց և իրենց անարժան ապրելակերպի մեջ սայթաքելուց. երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց մարգարեն կոչ է անում իրագործել աշխարհի վերածնունդը:

Տիրոջ մարգարեն դիմում է այն կանանց, որոնք կարող են ոտքի կանգնել և առաջնորդել բազմաթիվ կանանց աշխարհում, որոնք պատշաճ կերպով իրենց արժանի տեղը կգրավեն աշխարհում՝ նպատակ ունենալով լինել ժամանակակից և ազդեցիկ։ Բայց նրանցից շատերի համար կրոնականությունը կարծես թե հակադրվում է իրենց իմաստալից ձգտումներին: Սակայն, Սիոնի կանայք կհագնեն իրենց աստվածային զորությունը և կփոխեն շարժման ընթացքը:

Եվ Նա ցանկանում է, որ մենք կերտենք մեծ զորությամբ տղամարդկանց, որոնք կունենան սուրբ գրություններում նկարագրված Աստծո որդիների բոլոր հատկանիշները: Արդյո՞ք աշխարհը միայն մեկ Մորոնի զորապետ է կերտել։ Դա այն չէ, ինչ ես հասկանում եմ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերից, երբ նա խոսում է այս թագավորական սերնդի մասին: Նա դիմել է նրանց. «Մեր Երկնային Հայրը պահել է Իր ազնվագույն հոգիներին, թերևս … Իր լավագույն թիմին, այս վերջին փուլի համար: Այդ ազնիվ հոգիները, այդ լավագույն խաղացողները, այդ հերոսները դուք եք»:3

Կրկին շնորհակալ եմ ձեզ, որ անփոխարինելի ուժ եք հանդիսանում Տիրոջ Եկեղեցու և Նրա արքայության այս երիտասարդներին տևական դարձի բերելու գործում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։