Ընկեր
Հիսուսի հետևորդները Թաիլանդում
Հունվար 2024 թ․


«Հիսուսի հետևորդները Թաիլանդում», Ընկեր, հունվ. 2024, 6-7:

Հիսուսի հետևորդները Թաիլանդում

Հանդիպեք Պանյային

Նկար
alt text

Ինչպե՞ս է Պանյան հետևում Հիսուսին

Պանյան հրավիրում է իր մորաքրոջ տղային՝ եկեղեցի գնալ իր հետ։ Երբ նա գալիս է, Պանյան օգնում է նրան իրեն ընդունված զգալ: Նա օգնում է եղբորը հանդիպել Երեխաների միության մյուս երեխաների հետ և ընկերանալ:

Տանը Պանյան լվանում է նրա նախաճաշի ամանը և սրբում նրա կոշիկները։ «Ես ուրախ եմ լինում, երբ օգնում եմ»,- ասում է Պանյան: Նա ապրում է մորաքրոջ և տատիկի հետ, և սիրում է օգնել նրանց: Նա նաև ամեն առավոտ ծալում է իր վերմակը։

Պանյայի մայրը վերջերս է մահացել: Երբ Պանյան կարոտում է մորը, մորաքույրն օգնում է նրան աղոթել Երկնային Հորը: Նա իրեն սիրված է զգում աղոթելուց հետո։ «Երբ ես աղոթում եմ, զգում եմ, որ Հիսուսն ինձ հետ է», - ասում է նա:

Նկար
alt text

Պանյան՝ տատիկի և մորաքրոջ հետ։

Պանյայի մասին

Նկար
alt text

Տարիքը․ 7

Երկիրը․ Նոնթաբուրի (Թաիլանդ)

Լեզուն․ Թաիլանդերեն

Նպատակը․ Դառնալ ինտերիերի դիզայներ և զարդարել տների ու շենքերի սենյակները

Նախասիրություններ․ Պարել, հեծանիվ վարել, սովորել դաշնամուր նվագել, լողալ, կարդալ և զբաղվել թեքվոնդոյով

Ընտանիք․ Պանյա, մորաքույր և տատիկ

Ի՞նչ է սիրում Պանյան

Պատմություն Հիսուսի մասին․ Երբ Նա մկրտվեց (տես Մատթեոս 3․13-17)

Տոնական կամ ընտանեկան ավանդույթ. Սուրբ ծնունդը և ճամփորդություն ընտանիքով

Միրգ և բանջարեղեն. Կանաչ խաղող և վարունգ

Գույնը. Մանուշակագույն

Երեխաների միության երգ․ «Կուզեմ տեսնել տաճարը», (Երեխաների երգարան, 99):

Նկար
Պատմություն PDF

Տպել