2010–2019 թթ․
Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր
Հոկտեմբեր 2018


2:3

Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր

Ես թողնում եմ իմ սերը և օրհնությունը ձեր վրա, որ դուք կարողանաք սնվել Տիրոջ խոսքով և կիրառել Նրա ուսմունքները ձեր անձնական կյանքում:

Այս համաժողովը ոգեշնչող և պատմական էր։ Մենք նայում ենք ապագային ոգևորությամբ։ Մենք ոգևորվել ենք անել ավելի լավ և լինել ավելի լավը։ Մեր Բարձրագույն Իշխանավորներիի և բարձրագույն պաշտոնյաների կողմից այս բեմից հնչեցրած հրաշալի ելույթներն ու երաժշտությունը հոյակապ էին: Ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել այս ուղերձները սկսած այս շաբաթից։ Այդ ուղերձներն այսօր արտահայտում են Տիրոջ միտքը և կամքը Նրա ժողովրդի համար:

Տնակենտրոն Եկեղեցու և Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական նոր ծրագիրը ներուժ ունի բացահայտելու ընտանիքների զորությունը, երբ յուրաքանչյուր ընտանիք բարեխղճորեն և ուշադիր հետևի ու իր տունը դարձնի հավատքի սրբավայր: Ես խոստանում եմ, որ եթե դուք ջանասիրաբար ձգտեք ձեր տունը վերածել ավետարանի ուսուցման կենտրոն, ժամանակի ընթացքում ձեր հանգստության օրերն իսկապես կդառնան բերկրանք։ Ձեր երեխաները ոգևորված կսովորեն և կապրեն Փրկիչի ուսմունքներով, իսկ հակառակորդի ազդեցությունը ձեր կյանքի և ձեր տան վրա, կնվազի։ Փոփոխությունները ձեր ընտանիքներում կլինեն նշանակալից և շարունակական։

Այս համաժողովի ընթացքում մենք ամրապնդեցինք մեր վճռականությունը՝ անհրաժեշտ ջանքեր գործադրել ամեն անգամ Նրա Եկեղեցին վկայակոչելիս Տեր Հիսուս Քրիստոսին պատվելու համար: Ես ձեզ խոստանում եմ, որ մեր խստապահանջ ուշադրությունը Փրկիչի Եկեղեցու և նրա անդամների ճիշտ անունը օգտագործելու հանդեպ առաջ կբերի ավելի մեծ հավատք և ավելի մեծ հոգևոր զորություն Նրա Եկեղեցու անդամների համար:

Այժմ, եկեք խոսենք տաճարների թեմայից։ Մենք գիտենք, որ տաճարում մեր ժամանակը շատ կարևոր է՝ մեր փրկության և վեհացման, ինչպես նաև մեր ընտանիքի անդամների փրկության և վեհացման համար:

Տաճարային անհատական արարողությունները ստանալուց և Աստծո հետ սուրբ ուխտեր կապելուց հետո մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի շարունակական հոգևոր զորացման և կրկնուսուցման, որը հնարավոր է միայն Տիրոջ տանը: Եվ մեր նախնիներին անհրաժեշտ է, որ մենք փոխարինողներ հանդես գանք նրանց համար։

Մտածեք Աստծո մեծ ողորմության ու արդարության մասին, ով մինչ աշխարհի ստեղծումը միջոցներ է ձեռնարկել տաճարային օրհնություններ տալու նրանց, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիքների: Տաճարային այդ սրբազան ծեսերը հին ժամանակներից են։ Ինձ համար այդ վաղեմությունը հուզիչ է և ևս մեկ ապացույց է դրանց իսկության։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հակառակորդի հարձակումներն աճում են մեծ ուժգնությամբ, հաճախականությամբ և բազմազանությամբ։ Տաճարում պարբերաբար լինելու կարիքը երբեք այսքան մեծ չի եղել։ Աղաչում եմ, որ աղոթքով քննեք, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը։ Ձեր ժամանակը ներդրեք ձեր և ձեր ընտանիքի ապագայի մեջ։ Եթե տաճարը ողջամտորեն մոտ է գտնվում ձեզ, ես կոչ եմ անում գտնել եղանակներ Տիրոջ հետ պարբերաբար պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, լինել Նրա սուրբ տանը, իսկ հետո պահել այդ պայմանավորվածությունները ճշգրտությամբ և ուրախությամբ: Ես ձեզ խոստանում եմ, որ երբ զոհաբերություններ կատարեք, ծառայեք և երկրպագեք Տիրոջ տաճարներում, Նա ցույց կտա հրաշքներ, որոնք, Նրա կարծիքով, ձեզ անհրաժեշտ են:

Ներկայումս մենք ունենք 159 նվիրագործված տաճարներ: Այդ տաճարների հանդեպ պատշաճ հոգածությունը և պահպանումը մեզ համար շատ կարևոր է: Ժամանակի ընթացքում տաճարներն անխուսափելիորեն թարմացման և նորացման կարիք են ունենում: Այդ նպատակով այժմ ծրագրեր են կատարվում Սոլթ Լեյքի Տաճարի և այլ ռահվիրա սերունդների տաճարների նորոգման և վերանորոգման ուղղությամբ: Այս նախագծերի մասին մանրամասները կներկայացվեն դրանց մշակումից հետո։

Այսօր, մենք ուրախ ենք հայտարարել 12 նոր տաճարների կառուցման ծրագրերի մասին։ Այդ տաճարները կկառուցվեն հետևյալ վայրերում. Մենդոզա (Արգենտինա), Սալվադոր (Բրազիլիա), Յուբա Սիթի (Կալիֆորնիա), Պնոմպեն (Կամբոջա), Պրայա (ՔեյփՎերդե), Յիգո (Գուամ), Պուեբլա (Մեքսիկա), Okland (Նոր Զելանդիա), Լագոս (Նիգերիա), Դավաո (Ֆիլիպիններ), Սան Խուան (Պուերտո Ռիկո) և Վաշինգտոն Քաունթի (Յուտա):

Տաճարների շինարարությունը և պահպանումը կարող է չփոխել ձեր կյանքը, բայց տաճարում անցկացրած ձեր ժամանակն, անշուշտ, կարող է փոխել ձեր կյանքը։ Նրանք, ովքեր երկար ժամանակ բացակայել են տաճարից, ես հորդորում եմ ձեզ պատրաստվել և որքան հնարավոր է, շուտ վերադառնալ այնտեղ։ Ապա, ես հրավիրում եմ ձեզ երկրպագել տաճարում և աղոթել խորապես, որպեսզի զգաք Փրկիչի անսահման սերը ձեր հանդեպ, որպեսզի բոլորդ կարողանաք ստանալ այն վկայությունը, որ Նա է ղեկավարում այս սուրբ ու հավերժական աշխատանքը:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես շնորհակալություն եմ հայտնում ձեր հավատքի և հաստատող ջանքերի համար։ Ես թողնում եմ իմ սերը և օրհնությունը ձեր վրա, որ դուք կարողանաք սնվել Տիրոջ խոսքով և կիրառել Նրա ուսմունքները ձեր անձնական կյանքում: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ հայտնությունը շարունակվում է Եկեղեցում և կշարունակվի, մինչև «Աստծո նպատակներն իրականացվեն, և Մեծ Եհովան ասի` աշխատանքը կատարված է»։

Օրհնում եմ ձեզ, որ ավելի մեծ հավատք ունենաք Նրա և Նրա սուրբ աշխատանքի հանդեպ, հավատքով և համբերությամբ դիմանաք ձեր կյանքի դժվարություններին։ Ես օրհնում եմ, որ դուք դառնաք օրինակելի Վերջին Օրերի Սրբեր։ Ես օրհնում եմ և բերում եմ իմ վկայությունը, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Մենք Նրա ժողովուրդն ենք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Համաժողովի ելույթները տես առցանց՝ LDS.org և Gospel Library հավելվածներում։ Դրանք կտպվեն Ensign և Լիահոնա ամսագրերում։ Եկեղեցու ամսագրերը, այդ թվում New Era և Friend, որոնք առաքվում են Է-փոստով կամ առցանց ներբեռնելիս, կարևոր մասն են կազմում տներում կենտրոնացած ավետարանի ձեր ծրագրի։

  2. Օրինակ, տես Ելից 28, 29, Ղևտացոց 8։

  3. Sես Մոսիա 4․29:

  4. Տես Վիլֆորդ Վուդրուֆի «The Law of Adoption» դասախոսությունը, որը ներկայացվել է Եկեղեցու գերագույն համաժողովում ապրիլի 18-ին, 1894թ․: Նախագահ Վուդրուֆն ասել է. «Մենք չենք վերջացրել հայտնությունները ստանալ: Մենք չենք վերջացրել Աստծո աշխատանքը։ … Այն չի ավարտվի, մինչև չկատարելագործվի» (Deseret Evening News, Apr. 14, 1894, 9)։

  5. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 142