Ներածական ելույթ
Այժմ տնակենտրոն Եկեղեցու ժամանակն է, որին աջակցում է այն, ինչ տեղի է ունենում մեր ճյուղերի, ծխերի և ցցերի շենքերի ներսում։
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, անհամբեր սպասել ենք Եկեղեցու հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովին ձեզ հետ հանդիպելու համար։ Մենք սրտանց ողջունում ենք բոլորիդ։ Մենք շատ երախտապարտ ենք ձեր աջակցող աղոթքների համար: Մենք զգում ենք դրանց ազդեցությունը։ Շնորհակալություն:
Մենք երախտապարտ ենք վեց ամիս առաջ գերագույն համաժողովի ժամանակ տրված խորհուրդներին հետևելու ձեր վիթխարի ջանքերի համար։ Ցցերի նախագահություններն ամբողջ աշխարհումձգտել են ստանալ անհրաժեշտ հայտնությունը երեցների քվորումները վերակազմավորելու համար: Այդ քվորումի տղամարդիկ, մեր նվիրյալ Սփոփող Միության քույրերի հետ միասին, ջանասիրաբար աշխատում են մեր եղբայրներին ու քույրերին սպասավորել ավելի բարձր ու սուրբեղանակով: Մենք ոգեշնչված ենք ձեր բարությամբ և արտասովոր ջանքերով, որոնցով ձեր ընտանիքներին, հարևաններին և ընկերներին եք հասցնում Փրկիչի սերը և սպասավորում եք նրանց, ինչպես Նա կաներ:
Ապրիլյան համաժողովից հետո Քույր Նելսոնը և ես հանդիպել ենք չորս մայրցամաքների և ծովային կղզիների անդամների հետ: Երուսաղեմից մինչև Հարարե, Վինդիպեգից մինչև Բանգկոկ մենք զգացել ենք ձեր մեծ հավատքի և ձեր վկայությունների ուժը:
Մենք անչափ ուրախ ենք երիտասարդների այն թվի համար, ովքեր միացել են Տիրոջ երիտասարդների գումարտակին, որպեսզի օգնեն հավաքել ցրված Իսրայելը։ Մենք շնորհակալ ենք ձեզ: Շարունակելով հետևել երիտասարդների համաշխարհային հավաքի ժամանակ իմ առաջարկած հրավերին, դուք չափանիշ եք սահմանում բոլորիս համար։ Եվ դուք՝ երիտասարդներդ, շատ մեծ փոփոխություն եք կատարում։
Վերջին տարիներին Եկեղեցու նախագահող խորհուրդը փորձում էր պատասխանել հիմնարար մի հարցի. Ինչպե՞ս կարող ենք ավետարանը իր պարզ մաքրությամբ և արարողություններն իրենց հավերժական արդյունավետությամբհասցնել Աստծո բոլոր զավակներին:
Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք վարժվել ենք մտածել «եկեղեցու» մասին որպես մի բանի, որը տեղի է ունենում մեր ժողովատներում, որին աջակցում է մեր տանը կատարվածը: Մենք պետք է Ճշգրտումներ անենք այդ օրինաչափության մեջ։ Այժմ տնակենտրոն Եկեղեցուժամանակն է, որին աջակցում է այն, ինչ տեղի է ունենում մեր ճյուղերի, ծխերի և ցցերի շենքերի ներսում։
Քանի որ Եկեղեցին շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում, անդամներից շատերն ապրում են այնտեղ, որտեղ մենք չունենք հավաքատներ և, հնարավոր է, չունենանք մոտ ապագայում։ Հիշում եմ մի ընտանիքի, որը նման հանգամանքների պատճառով ստիպված էր հավաքվել իրենց տանը: Ես հարցրի այդ ընտանիքի մորը՝ արդյո՞ք նրան դուր է գալիս եկեղեցի հաճախել իր տանը։ Նա Պատասխանեց, «Ինձ դուր է գալիս։ Ամուսինս ավելի պարկեշտ բառապաշար է օգտագործում, քանի որ գիտի, որ ամեն կիրակի այդտեղ պիտի հաղորդություն օրհնի»։
Եկեղեցու երկարատև նպատակն է՝ օգնել բոլոր անդամներին մեծացնել իրենց հավատքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, օգնել նրանց Աստծո հետ ուխտեր կապել և պահել դրանք, ինչպես նաև ամրապնդել և կնքել իրենց ընտանիքները։ Այսօրվա դժվարին աշխարհում դա այնքան էլ հեշտ չէ։ Հակառակորդը մեծ արագությամբ ավելացնում է հարձակումները հավատքի վրա, մեզ վրա և ընտանիքների վրա։ Հոգևորապես գոյատևելու համար մեզ անհրաժեշտ են հակառակորդի ռազմավարությանը դեմ և այն կանխարգելող ծրագրեր: Հետևաբար, մենք այժմ ցանկանում են ենք կազմակերպչական փոփոխություններ կատարել, որոնք ավելի կամրապնդեն մեր անդամներին և նրանց ընտանիքներին:
Տարիներ շարունակ Եկեղեցու ղեկավարներն աշխատել են միացյալ ուսումնական ծրագրերի վրա, որպեսզի տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ծրագրերի շնորհիվ ամրապնդեն ընտանիքներին և անհատներին՝ սովորելու ավետարանը, ամրացնելու հավատքը և խրախուսելու ավելի շատ անձնական երկրպագություն կատարել։ Այս վերջին տարիներին Հանգստության օրը սուրբ պահելու՝ այն բերկրանք դարձնելու, և մեր սերը Աստծո համար անձնական նշան դարձնելու մեր ջանքերն ավելի կբարելավվեն այն ճշգրտումների արդյունքում, որոնք այժմ կներկայացնենք։
Այս առավոտ մենք հայտարարելու ենք տանը և Եկեղեցում ավետարանի ուսուցումը հավասարակշռելու և փոխկապակցելու նոր մոտեցման մասին։ Մենք յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր հոգևոր աճի համար: Եվ սուրբ գրությունները հստակ ասում են, որ երեխաներին վարդապետությունն ուսուցանելու առաջնային պարտականությունը ծնողներինն է: Եկեղեցին պատասխանատվություն է կրում օգնել յուրաքանչյուր անդամին հասնելու ավետարանի մասին իր գիտելիքները մեծացնելու աստվածայնորեն սահմանված նպատակին:
Երեց Քվենթին Լ. Քուքն այժմ կբացատրի այս կարևոր ճշգրտումները։ Առաջին Նախագահության Խորհրդի և Տասներկու Առաքյալների Քվորումի բոլոր անդամները միաձայն հաստատել են այս ուղերձը։ Մենք երախտապարտ ենք Տիրոջ ոգեշնչման համար, որն օգնել է մշակել այն ծրագրերն ու ընթացակարգերը, որոնք Երեց Քուքը կներկայացնի։
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է, որը Նա մարգարեությամբ ու հայտնությամբ առաջնորդում է Իր խոնարհ ծառաների միջոցով։ Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: