2010–2019 թթ․
Հաստատուն և հարատև դարձ դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը
Հոկտեմբեր 2018


2:3

Հաստատուն և հարատև դարձ դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը

Մեր նպատակն է հավասարակշռել Եկեղեցու և տան փորձն այնպես, որ մեծանա հավատքը, հոգևորը և ամրապնդվի դարձը:

Ինչպես Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը գեղեցիկ ու համոզիչ ներկայացրեց, Եկեղեցու ղեկավարները երկար ժամանակ աշխատել են «տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ծրագրի վրա, որպեսզի սովորեն վարդապետությունը, զորացնեն հավատքը և խրախուսեն անձնական ավելի ակտիվ երկրպագություն»: Այնուհետև Նախագահ Նելսոնը հայտարարեց մի փոփոխության մասին, որը միտված է հավասարակշռելու և կապակցելու «ավետարանի ուսումնասիրությունը տանը և եկեղեցում»:

Այս նպատակներին հասնելու համար, որոնց մասին խոսել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և որոնք կատարվում են նրա անմիջական ղեկավարությամբ, ինչպես նաև Առաջին Նախագահության Խորհրդի և Տասներկու Առաքյալների Քվորումի որոշման համաձայն, սկսած 2019 թվականի հունվարի 1-ից, կիրակնօրյա ժողովների օրակարգը կփոխվի հետևյալ կերպ:

Կիրակնօրյա ժողովների ժամանակացույցը

Եկեղեցու կիրակնօրյա ժողովները կընթանան այսպես՝ յուրաքանչյուր կիրակի կլինի 60-րոպեանոց հաղորդության ժողով, կենտրոնացած Փրկիչի, հաղորդության արարողության և հոգևոր ուղերձների վրա: Դասարանների բաժանվելու ժամանակից հետո Եկեղեցու անդամները կմասնակցեն 50-րոպեանոց դասի, որն ամեն կիրակի կփոխվի:

  • Կիրակնօրյա դպրոցը տեղի կունենա ամսվա առաջին և երրորդ կիրակի օրերին:

  • Քահանայության քվորումների, Սփոփող Միության և Երիտասարդ Կանանց ժողովները տեղի կունենան ամսվա երկրորդ և չորրորդ կիրակի օրերին:

  • Հինգերորդ կիրակի օրվա ժողովները տեղի կունենան եպիսկոպոսի ղեկավարության ներքո:

Երեխաների Միության դասը կանցկացվի ամեն կիրակի այս նույն 50-րոպեանոց ժամանակահատվածում և կներառի երգեցողություն ու դասեր:

Կիրակի օրվա ժամանակացույց

Կիրակնօրյա ժողովների ժամանակացույցի առումով Եկեղեցու ավագ ղեկավարները տարիներ շարունակ նկատել են, որ մեր որոշ թանկագին անդամների համար երեքժամյա կիրակնօրյա օրակարգը Եկեղեցում դժվար է լինում: Սա հատկապես վերաբերում է փոքր երեխաներ ունեցող ծնողներին, Երեխաների Միության մանուկներին, տարեց անդամներին, նորադարձներին և այլոց:

Սակայն այս փոփոխությունը շատ ավելին է, քան պարզապես հավաքատան կիրակնօրյա ժամանակացույցի կրճատում: Նախագահ Նելսոնը երախտագիտություն է հայտնել այն ձեռքբերումների համար, որ ունեցել ենք նախորդ հրավերներին ձեր ցուցաբերած հավատարմության արդյունքում: Նա և Եկեղեցու ամբողջ ղեկավարությունը ցանկանում են ավետարանի ավելի մեծ ուրախություն պարգևել ծնողներին, երեխաներին, երիտասարդներին, ամուրիներին, տարեցներին, նորադարձներին և այն մարդկանց, ում միսիոներներն ուսուցանում են տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող հավասարակշռված ջանքերի միջոցով: : Այս փոփոխության և վերջերս տեղի ունեցող մյուս փոփոխությունների հետ կապված նպատակներն ու օրհնությունները ներառում են հետևյալը.

  • Հաստատուն դարձնել դարձը դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը և ամրապնդել հավատքը Նրանց հանդեպ:

  • Ամրապնդել անհատներին և ընտանիքներին տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական ծրագրի միջոցով, որը կնպաստի ավետարանով ուրախ ապրելուն:

  • Պատվել Հանգստության օրը՝ կենտրոնանալով հաղորդության արարողության վրա:

  • Օգնել Երկնային Հոր բոլոր զավակներին վարագույրի երկու կողմում, միսիոներական աշխատանքի միջոցով և տաճարում արարողություններ, ուխտեր կապելու և օրհնություններ ստանալու գործում:

Ավետարանի ուսումնասիրությունը տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական ծրագրով

Այս կիրակնօրյա ժամանակացույցը թույլ է տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել տնային երեկոներին, ինչպես նաև կիրակի օրը ավետարանի տնային ուսումնասիրությանը, կամ դա անել մի ուրիշ օր՝ անհատների և ընտանիքների ընտրությամբ: Ընտանեկան միջոցառման երեկո կարելի է անցկացնել երկուշաբթի օրը կամ մեկ այլ օր: Այդ նպատակով ղեկավարները պետք է շարունակեն երկուշաբթի երեկոյան չկազմակերպել եկեղեցու ժողովներ և միջոցառումներ: Այնուամենայնիվ, տնային երեկոների, ավետարանի ուսումնասիրության և անհատների ու ընտանիքների միջոցառումների ժամանակը կարող է ծրագրվել ըստ իրենց անհատական հանգամանքների:

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար

Ավետարանի ընտանեկան և անհատական տնային ուսումնասիրությունը զգալիորեն կբարելավվի ներդաշնակ ծրագրի և նոր՝ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար նյութի շնորհիվ, որը համակարգվում է նրա հետ, ինչն ուսուցանվում է կիրակնօրյա դպրոցում և Երեխաների Միությունում: Հունվարին Եկեղեցու երիտասարդների և չափահասների Կիրակնօրյա Դպրոցի և Երեխաների Միության դասարանները կուսումնասիրեն Նոր Կտակարանը: Տնային ուսումնասիրության համար նախատեսված, նոր՝ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար նյութը, նույնպես պարունակելով Նոր Կտակարանը, նախատեսված է օգնել անդամներին տանը սովորել ավետարանը: Այնտեղ ասվում է. «Այս ուսուցողական նյութը նախատեսված է Եկեղեցու յուրաքանչյուր անհատի և ընտանիքի համար: Այն նախատեսված է օգնել [մեզ] սովորել ավետարանը ինքնուրույն և ընտանիքով: … Այս ուսուցողական նյութում տրված համառոտ շարադրանքը կազմված է համաձայն շաբաթական … ժամանակացույցի»:

Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար նոր նյութի դասերը, որոնք ուսուցանվում են Եկեղեցում, կունենան նույն շաբաթական ժամանակացույցը: Չափահասների և երիտասարդների կիրակնօրյա դպրոցի դասերը՝ առաջին և երրորդ կիրակի օրերին, կհամակարգվեն այնպես, որ նույնպես աջակցեն Եկ, հետևիր ինձ տնային ուսումնասիրության նյութին: Երկրորդ և չորրորդ կիրակի օրերին Քահանայության և Սփոփող Միության չափահասները կշարունակեն ուսումնասիրել Եկեղեցու ղեկավարների ուսմունքները, հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից մարգարեների ներկայիս ուղերձներին: Երիտասարդ կանայք և Ահարոնյան քահանայության երիտասարդ տղամարդիկ այդ կիրակի օրերին կուսումնասիրեն ավետարանի թեմաները:

Տնային ուսումնասիրության այս նոր նյութը պարունակում է «գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոների համար»: Յուրաքանչյուր շաբաթվա համառոտ շարադրանքը պարունակում է օգտակար գաղափարներ և վարժություններ անհատների և ընտանիքների համար: Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար նյութը հագեցած է նկարազարդումներով, որոնք կնպաստեն անհատական և ընտանեկան ուսուցմանը, հատկապես երեխաների համար: Այս նոր նյութը կտրամադրվի բոլոր ընտանիքներին մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը:

Նախագահ Նելսոնը հունվարին Եկեղեցու անդամներին ուղղված իր սկզբնական ուղերձում հորդորել էր նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին` քայլելով ուխտի ճանապարհով:

Աշխարհի պայմաններն ավելի ու ավելի են պահանջում հաստատուն դարձնել անհատական դարձը և ամրապնդել հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության հանդեպ: Տերը պատրաստել է մեզ տող առ տող՝ այսօր մեզ հանդիպող չար ժամանակների համար: Վերջին տարիներին Տերն առաջնորդել է մեզ հաղթահարել հիմնական մտահոգությունները կատարելով հետևյալը.

  • Պատվել Հանգստության օրը և հաղորդության սուրբ արարողությունը, որոնք բազմիցս շեշտվել են վերջին երեք տարիներին:

  • Եպիսկոպոսի ղեկավարությամբ, ամրապնդված երեցների քվորումներն ու Սփոփող Միությունները կենտրոնանում են Եկեղեցու նպատակի և աստվածայնորեն նշանակված պարտականությունների շուրջ և օգնում անդամներին կապել և պահել սուրբ ուխտերը:

  • Ավելի բարձր և սուրբ եղանակով սպասավորելը ուրախությամբ ընդունվել է:

  • Երբ մտքում պահում ենք մեր վերջնական նպատակը, տաճարային ուխտերը և ընտանեկան պատմության ծառայությունը դառնում են ուխտի ճանապարհի իմաստալից մասը:

Այս առավոտ հայտարարված փոփոխությունը թերևս մեր այս օրերի դժվարությունների համար առաջնորդության ևս մեկ օրինակ է:

Եկեղեցու ավանդական ժամանակացույցն ընդգծում է Եկեղեցու կիրակնօրյա փորձառությունը: Մենք գիտենք, որ երբ ունենք լավ ուսուցում և հոգևորապես պատրաստված դասարանի անդամներ, ապա մենք ունենում ենք Եկեղեցու կիրակնօրյա լավ փորձառություն: Մենք օրհնված ենք, որ Հոգու ազդեցությունը հաճախ մեծանում է և ամրապնդում Եկեղեցում դարձի գործընթացը:

Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող նոր ուսումնական ծրագիրը պետք է ավելի ազդեցիկ լինի ընտանիքի կրոնական ապրելակերպի ու վարքի վրա, ինչպես նաև՝ անհատական կրոնական ապրելակերպի ու վարքի: Մենք գիտենք, թե հոգևոր ինչպիսի ազդեցություն կարող է լինել և հաստատուն ու տևական ինչպիսի դարձ կարող է տեղի ունենալ տան միջավայրում: Տարիներ առաջ մի ուսումնասիրություն էր հաստատվել, որ երիտասարդ տղամարդկանց և կանանց համար Սուրբ Հոգու ազդեցությունն առավել հաճախ է դրսևորվում սուրբ գրությունների անհատական տնային ուսումնասիրության և աղոթքի ժամանակ: Մեր նպատակն է հավասարակշռել Եկեղեցու և տան փորձն այնպես, որ մեծանա հավատքը, հոգևորը և ամրապնդվի դարձը դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը:

/Տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ծրագրի այս փոփոխության մի մասն է ճկունությունը՝ յուրաքանչյուր անհատ կամ ընտանիք աղոթքով կորոշի, թե ինչպես և երբ այն կիրառվի: Օրինակ, այսպիսով մեծապես օրհնվում են բոլոր ընտանիքները, ելնելով տեղական կարիքներից, ինչպես նաև ընդունելի է, որ երիտասարդ ամուրիները, չափահաս ամուրիները, միայնակ ծնողները, ընտանիքները, որտեղ ոչ բոլորն են Եկեղեցու անդամներ, նոր անդամները և մյուսները հավաքվեն խմբերով կիրակնօրյա սովորական երկրպագությունից դուրս՝ վայելելու շփումը, խոսելով ավետարանի մասին, և ամրապնդվելու՝ միասին ուսումնասիրելով տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող նյութը: Դա կիրականացվի ոչ պաշտոնական ձևով, նրանց կողմից, ովքեր կցանկանան:

Աշխարհի շատ մասերում մարդիկ գերադասում են կիրակնօրյա սովորական օրակարգից հետո մնալ հավաքատանը և վայելել շփումը միմյանց հետ: Այս հայտարարված փոփոխության մեջ, ամեն դեպքում, ոչինչ չկա, որ խանգարի այդ հրաշալի և օգտակար սովորույթին:

Որոշ ծխեր, որպեսզի օգնեն անդամներին պատրաստվել Հանգստության օրվան, շաբաթվա կեսին արդեն էլեկտրոնային նամակ են ուղարկում, տեքստային կամ լրատվական հաղորդագրություն: Այս փոփոխության շրջանակներում մենք խորհուրդ ենք տալիս կիրառել այդպիսի հաղորդակցությունը: Այդ հրավերները կհիշեցնեն անդամներին տվյալ շաբաթվա կիրակնօրյա ժամանակացույցի մասին, ներառյալ անցկացվող դասի թեման և կպարունակեն ավետարանի շուրջ տանը զրուցելու համար օգտակար նյութեր: Բացի այդ, կիրակի օրվա չափահասների ժողովներին կտրամադրվի տեղեկատվություն, թե ինչպես փոխկապակցել այդ շաբաթվա Եկեղեցու և տնային ուսումնասիրությունները:

Հաղորդության ժողովին և դասի ժամանակ կպահանջվի աղոթքով խորհել, համոզվելու համար, որ հոգևոր առաջնահերթությունները գերակա են վարչական գործառույթների համեմատ: Օրինակ, հայտարարությունները հիմնականում կարող են արվել շաբաթվա կեսերին ուղարկվող հրավերների տեքստերում կամ տպագիր տրամադրվեն: Մինչ հաղորդության ժողովը պետք է ունենա բացման և փակման աղոթքներ, երկրորդ ժողովը կարող է ունենալ միայն փակման աղոթք:

Ինչպես ավելի վաղ արդեն նշվել էր, կիրակնօրյա նոր ժամանակացույցը չի կիրառվելու մինչև 2019 թվականի հունվար ամիսը: Դրա համար կան մի քանի պատճառներ: Երկու կարևոր պատճառներից են. առաջինը՝ ժամանակ է հարկավոր բաժանելու համար Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար նյութը և, երկրորդ, պետք է հնարավորություն տալ ցցի նախագահներին և եպիսկոպոսներին կազմել ժողովների օրակարգերը, նպատակ ունենալով ավելի շատ ծխեր ներգրավել օրվա առաջին կեսի համար:

Երբ ղեկավարները հայտնություն են փնտրել, վերջին մի քանի տարիների ընթացքում ստացած առաջնորդությունն է՝ ամրապնդել հաղորդության ժողովը, պատվել Հանգստության օրը և խրախուսել ու աջակցել ծնողներին և անհատներին՝ դարձնել իրենց տները հոգևոր ուժի և ավելի զորեղ հավատքի աղբյուր, ուրախության ու երջանկության մի վայր:

Զարմանալի օրհնություններ

Ի՞նչ կտան այս փոփոխությունները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին: Մենք վստահ ենք, որ անդամները կօրհնվեն զարմանալի ձևով: Կիրակին կլինի ավետարանն ուսուցանելու և սովորելու օր եկեղեցում և տանը: Երբ անհատներն ու ընտանիքները ներգրավվեն ընտանեկան խորհուրդներում, ընտանեկան պատմության աշխատանքում, սպասավորության, ծառայության, անձնական երկրպագության և ընտանիքով ուրախ ժամանակ անցկացնելու մեջ, Հանգստության օրը իսկապես բերկրանք կլինի:

Կարվալհո ընտանիք

Բրազիլիայից մի ընտանիք այն ցցերից մեկի անդամն է, որտեղ փորձարկվել է Եկ, հետևիր ինձ նյութը: Հայրը՝ Ֆերնանդոն, վերադարձած միսիոներ է: Կնոջ՝ Նենսիի հետ նրանք չորս երիտասարդ երեխաների ծնողներ են: Ֆերնանդոն գրել է. «Երբ մեր ցցում ներկայացվեց Եկ, հետևիր ինձ ծրագիրը, ես այնքան ոգևորված էի և մտածում էի, որ «սուրբ գրությունների տնային ուսումնասիրության ձևը փոխվելու է»: Դա իսկապես տեղի ունեցավ իմ տանը և որպես Եկեղեցու ղեկավար, ես տեսել եմ, որ դա տեղի է ունեցել նաև այլ տներում: … Դա օգնել է մեզ քննարկել սուրբ գրությունները մեր տանը: Ես և կինս ավելի լավ սկսեցինք հասկանալ ուսումնասիրվող թեման: … Դա օգնել է մեզ … ընդլայնել ավետարանի մասին մեր գիտելիքը և զորացնել մեր հավատքն ու վկայությունը: … Ես վկայում եմ, … որ ես գիտեմ, որ դա ոգեշնչված է Տիրոջ կողմից, որպեսզի սուրբ գրություններում պարունակվող սկզբունքների և վարդապետությունների հետևողական ու արդյունավետ ուսումնասիրությունը ընտանիքներին բերի ավելի մեծ հավատք, վկայություն և լույս … օրեցօր ընկնող աշխարհում»:

Աշխարհով մեկ փորձարկում անցնող ցցերում շատ բարենպաստ արձագանք է եղել Եկ, հետևիր ինձ տնային նյութի վերաբերյալ: Շատերն են արձանագրել, որ իրենք առաջադիմել են՝ սուրբ գրությունները կարդալու փոխարեն իրական ուսումնասիրություն է տեղի ունենում: Հիմնականում զգացվել է, որ փորձառությունը հավատ խթանող է և հրաշալի ազդեցություն է ունեցել ծխի վրա:

Հաստատուն և հարատև դարձ

Այս փոփոխությունների նպատակն է, որ չափահասներն ու աճող սերունդը հաստատուն և հարատև դարձ ունենա: Անհատական և ընտանեկան նյութի առաջին էջում գրված է. «Ավետարանն ուսանելու և ուսուցանելու նպատակն է՝ խորացնել մեր դարձը, որպեսզի ավելի նմանվենք Հիսուս Քրիստոսին: … Սա նշանակում է՝ ապավինելով Քրիստոսին փոխել մեր սրտերը»: «Այն տարածվում է դասարանից դուրս և մտնում անհատների սրտերն ու տները: Ամենօրյա հետևողական ջանքեր են պահանջվում ավետարանը հասկանալու և դրանով ապրելու համար: Ճշմարիտ դարձը պահանջում է Սուրբ Հոգու ազդեցությունը»:

Հաստատուն և հարատև դարձի ամենակարևոր նպատակն ու մեծագույն օրհնությունն է՝ արժանիորեն ստանալ ուխտի ճանապարհի ուխտերն ու արարողությունները:

Մենք վստահում ենք ձեզ՝ խորհրդակցել միմյանց հետ և հայտնություն փնտրել այս փոփոխությունները կիրառելու համար, միևնույն ժամանակ չենք նայում նշանակետից այն կողմ կամ թելադրում, թե անհատներն ու ընտանիքները ինչ պետք է անեն: Լրացուցիչ տեղեկատվություն կտրվի գալիք հաղորդագրություններում, այդ թվում՝ Առաջին Նախագահության նամակում և ներդիրում:

Ես վկայում եմ, որ Առաջին Նախագահության Խորհրդի և Տասներկու Առաքյալների Քվորումի տաճարային քննարկումներում և այն բանից հետո, երբ մեր սիրելի մարգարեն խնդրանքով դիմեց Տիրոջը հայտնության համար, որպեսզի առաջ շարժվեինք այս փոփոխություններով, հզոր հաստատում ստացան բոլորը: Ռասսել Մ․ Նելսոնը մեր ապրող նախագահն ու մարգարեն է: Այսօր արված հայտարարությունները կհանգեցնեն հրաշալի օրհնությունների նրանց համար, ովքեր ոգևորությամբ ընդունում են փոփոխությունները և փնտրում Սուրբ Հոգու առաջնորդությունը: Մենք ավելի կմոտենանք մեր Երկնային Հորը և մեր Տեր ու Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսին, ում հաստատուն վկան եմ ես: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ռասսել Մ․ Նելսոն, «Ներածական ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2018, 8։

  2. Մենք նաև տեղյակ ենք, որ հասարակության մեջ, ընդհանուր առմամբ, տեղեկատվության, կրթության և նույնիսկ զվարճանքի միջոցառումների մեծ մասը զգալի կրճատվել են:

  3. Այս ծրագիրը առկա կլինի և՛ թվային, և՛ տպագիր տարբերակներով:

  4. Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար (2019), vi.

  5. Տես “Եկ, հետևիր ինձ. «Երեցների Քվորումի և Սփոփող Միության համար», Լիահոնա, մայիս 2018, 140 Երկրորդ և երրորդ կիրակիների փոխարեն գերագույն համաժողովի ուղերձները կքննարկվեն երկրորդ և չորրորդ կիրակի օրերին:

  6. Տես Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, 4. Անհատներն ու ընտանիքները որոշում են, թե ավետարանի տնային ուսումնասիրության, տնային երեկոյի և ընտանեկան միջոցառումների որ մասը լինի ընտանեկան երեկոն (որը շատերը կոչում են տնային երեկո): Քանի որ անհատներն ու ընտանիքներն են կայացնելու այս որոշումը, տնային երեկո և ընտանեկան երեկո եզրույթները փոխադարձաբար օգտագործվել են հայտարարված ճշգրտումների մեջ:

  7. Տես Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, 29.

  8. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 7

  9. Տես Handbook 2: Administering the Church (2010), 2.2. Աստվածայնորեն նշանակված պարտականությունները «ներառում են՝ օգնել անդամներին ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, հավաքել Իսրայելը միսիոներական աշխատանքի միջոցով, հոգ տանել աղքատների և կարիքավորների մասին, և հնարավորություն տալ մահացածներին փրկվել՝ տաճարների կառուցման և զանազան արարողությունների միջոցով»։ Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 110 գլուխը, որը պարունակում է կարևոր բանալիների վերականգնման պատմությունը:

  10. Հատուկ ուշադրություն դարձրեք այն երեխաներին, ում ծնողները անդամ չեն կամ կանոնավորապես չեն հաճախում Եկեղեցի: Միայնակները և ուրիշները կարող են նաև հավաքվել որևէ ընտանիքի հետ, եթե դա օգտակար կլինի բոլորի համար:

  11. Բացման օրհներգն ու աղոթքը սովորաբար երկրորդ ժողովի դեպքում հարկավոր չեն:

  12. Ֆերնանդո և Նենսի դե Կարվալհո ընտանիք, Բրազիլիա

  13. Այն անհատներն ու ընտանիքները, որոնք ներգրավված են եղել ծրագրի փորձարկման մեջ, միջինում ավելի հաճախ են ուսումնասիրել ավետարանը, սուրբ գրությունների ավելի իմաստալից ընթերցանություն են ունեցել և ավետարանի իմաստալից քննարկումներ՝ տանը: Նրանք հաղորդել են, որ քննարկումներ են ունեցել ընտանիքի և ծխի անդամների հետ և գնահատում են սուրբ գրությունների հատվածների ուսումնասիրությունը ընտանիքով: Սա հատկապես ողջունելի է եղել երիտասարդների դեպքում:

  14. Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, v; տես նաև Բ Կորնթացիս 5.17

  15. Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, v.

  16. Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», 7