2010–2019 թթ․
Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում
Հոկտեմբեր 2018


2:3

Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում

Եկեղեցու կանանց մարգարեական խնդրանք եմ հղում՝ օգնեք հավաքել ցրված Իսրայելը:

Հրաշալի է լինել ձեզ հետ իմ սիրելի և թանկագին քույրե՛ր։ Հավանաբար, վերջերս տեղի ունեցած դեպքը ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ զգացում ունեմ ձեր և այն գերազանց ունակությունների մասին, որոնցով դուք օժտված եք:

Մի օր, Հարավային Ամերիկայում հավաքվածների հետ խոսելիս, ես ավելի ու ավելի ոգևորվեցի իմ թեմայով և ամենակարևոր պահին ասացի․ «Լինելով 10 երեխաների մայր, կարող եմ ասել, որ …», իսկ հետո շարունակեցի ու ավարտեցի իմ ելույթը։

Ես չգիտակցեցի, որ օգտագործեցի մայր բառը։ Իմ թարգմանիչը, ենթադրելով, որ ես սխալ եմ արտասանել, մայր բառը փոխեց հայր բառով, այնպես որ հավաքվածները երբեք չիմացան, որ ինձ անվանեցի մայր։ Բայց իմ կինը, Վենդին, լսեց այն և ուրախացավ իմ ոչ միտումնավոր սայթաքումով։

Այդ պահին մեծ զգացումով իմ սիրտը խորապես ձգտում էր տարբերություն մտցնել աշխարհում, ինչպես միայն մայրը կարող էր անել։ Տարիների ընթացքում, երբ ինձ հարցնում են, թե ինչում եմ որոշել բժիշկ դառնալ, իմ պատասխանը միշտ եղել է նույնը․ «Որովհետև, ես չէի կարող որոշել մայր լինել»։

Ուշադրություն դարձրեք, որ երբ արտասանում եմ մայր բառը, ես ոչ միայն խոսում եմ այն կանանց մասին, ովքեր ծննդաբերել կամ երեխաներ են որդեգրել այս կյանքում։ Ես խոսում եմ մեր Երկնային ծնողների բոլոր չափահաս դուստրերի մասին։ Յուրաքանչյուր կին մայր է իր Աստվածային հավերժական ճակատագրի շնորհիվ։

Այսպիսով, լինելով 10 երեխաների հայր՝ ինը դուստրեր և մեկ որդի, և Եկեղեցու նախագահ, այս երեկո աղոթում եմ, որ դուք հասկանաք, թե որքան շատ եմ մտածում ձեր մասին՝ ձեր ինքնության և ձեր կատարած բարի գործերի մասին։ Ոչ ոք չի կարող անել այն, ինչ կարող է անել արդար կինը: Ոչ ոք չի կարող կրկնօրինակել մոր ազդեցությունը:

Տղամարդիկ կարող են և հաճախ փոխանցում են Երկնային Հոր և Փրկիչի սերն ուրիշներին: Բայց կանայք դրա համար օժտված են հատուկ պարգևով՝ աստվածային օժտումով։ Դուք ունակ եք զգալու այն, ինչ անհրաժեշտ է որևէ մեկին, և երբ է դա անհրաժեշտ է նրան։ Դուք կարող եք հասնել, մխիթարել, ուսուցանել և ամրապնդել որևէ մեկին, երբ նա դրա կարիքը շատ ունի։

Կանայք տարբեր կերպ են տեսնում իրերը և այո, մենք որքա՜ն ձեր հեռանկարի կարիքն ունենք։ Ձեր բնույթով դուք առաջին հերթին մտածում եք ուրիշների մասին, մտածում եք, թե ինչ հետևանք կարող է թողել որևէ արարք ուրիշների վրա։

Ինչպես Նախագահ Այրինգն է նշել, մեր փառահեղ Մայր Եվան էր, մեր Երկնային Հոր ծրագրերի մասին իր կարևոր տեսլականով, որ նախաձեռնեց այն, ինչ մենք կոչում ենք «Անկում»: Նրա իմաստուն և խիզախ ընտրությունը և Ադամի աջակցող որոշումը՝ Աստծո երջանկության ծրագիրն առաջ տարան: Նրանք հնարավորություն տվեցին յուրաքանչյուրիս գալ երկիր, ստանալ մարմին, և ապացուցել, որ մենք կպաշտպանենք Հիսուս Քրիստոսին այժմ, ինչպես մենք արեցինք նախաերկրային կյանքում։

Իմ սիրելի՛ քույրեր, դուք ունեք հոգևոր հատուկ պարգևներ և բնատուր հակումներ։ Այսօր, իմ սրտի ողջ հույսով, հորդորում եմ ձեզ աղոթել, որպեսզի ճանաչեք ձեր հոգևոր պարգևները՝ զարգացնելով, կիրառելով և մեծացնելով դրանք ավելի շատ, քան երբևէ ունեցել եք։ Այդպես վարվելով, դուք կփոխեք աշխարհը։

Որպես կին, դուք ոգեշնչում եք մյուսներին և օրինակելի չափանիշ սահմանում։ Թույլ տվեք մի փոքր հիշեցնեմ մեր վերջին գերագույն համաժողովի երկու հիմնական հայտարարությունների մասին: Իմ սիրելի՛ քույրեր, այդ երկու դեպքում էլ դուք շատ կարևոր եք։

Առաջինը, դա սպասավորությունն է։ Սպասավորության բարձրագույն չափորոշիչը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Ընդհանրապես, կանայք մոտ են և միշտ ավելի մոտ են եղել այդ չափանիշին, քան տղամարդիկ: Երբ դուք իսկապես սպասավորում եք, դուք առաջնորդվում եք ձեր զգացմունքներով, որպեսզի մեկ ուրիշն ավելի զգա Փրկիչի սերը: Սպասավորելու հակումը բնորոշ է արդարակյաց կանանց։ Ես ճանաչում եմ մի կնոջ, ով աղոթում է ամեն օր․ «Ո՞ւմ ես ուզում, որ օգնեմ այսօր»։

Ուրիշների մասին ավելի բարձր և սրբազան ձևով հոգ տանելու վերաբերյալ 2018 թվականի ապրիլին արված հայտարարությունից առաջ, որոշ տղամարդիկ իրենց տնային ուսուցումը նշում էին «կատարած» և անցնում հաջորդ առաջադրանքին։

Սակայն, երբ դուք զգում էիք, որ ձեր այցելած քույրն օգնության կարիք ունի, դուք անմիջապես և ամբողջ ամսվա ընթացքում հետևողականորեն արձագանքում էիք։ Այսպիսով, սպասավորությանն անցնելու կտրուկ փոփոխությունը ոգեշնչված է նրանով, թե ինչպես եք դուք այցելությամբ ուսուցում անցկացրել։

Երկրորդը, վերջին գերագույն համաժողովի ժամանակ մենք նաև վերակազմավորեցինք Մելքիսեդեկյան Քահանայության քվորումները։ Երբ մենք աղոթեցինք, թե ինչպես օգնենք Եկեղեցու տղամարդկանց ավելի արդյունավետ լինել իրենց պարտականություններում, մենք ուշադիր հետևեցինք Սփոփող Միության օրինակին։

Սփոփող Միությունում տարբեր տարիքի և կոչումներ ունեցող կանայք հավաքվում են միասին։ Կյանքի յուրաքանչյուր տասնամյակ յուրահատուկ մարտահրավերներ է բերում, և այնուամենայնիվ, դուք միշտ պատրաստ եք եղել՝ միասին հանդիպելով, միասին զարգանալով և ուսուցանելով ավետարանը և իրական փոփոխություն կատարելով աշխարհում։

Այժմ, հետևելով ձեր օրինակին, Մելքիսեդեկյան Քահանայության կրողները երեցների քվորումի անդամներ են: Այդ տղամարդկանց տարիքը տատանվում է 18-ից մինչև 98 (միգուցե ավելի) տարեկան և ունեն հավասարապես տարբեր քահանայություն և եկեղեցական փորձառություն: Այդ եղբայրներն այժմ կարող են ավելի արդյունավետ կերպով ուժեղ եղբայրական կապեր ստեղծել, սովորել միասին և օրհնել մյուսներին։

Հիշում եք, որ անցած հունիսին ես և Քույր Նելսոնը խոսեցինք Եկեղեցու երիտասարդների հետ: Մենք հրավիրեցինք նրանց ընդգրկվել Տիրոջ երիտասարդների գումարտակում, որպեսզի օգնեն հավաքել վարագույրի երկու կողմերում գտնվող Իսրայելը: Հավաքումը՝ «մեծագույն մարտահրավերը, մեծագույն նպատակը և մեծագույն աշխատանքն է Երկրի վրա»։

Այդ նպատակը կանանց կարիքը շատ ունի, քանի որ կանայք ձևավորում են ապագան։ Այս երեկո ես Եկեղեցու կանանց մարգարեական խնդրանք եմ հղում՝ օգնեք հավաքել ցրված Իսրայելը:

Որտեղի՞ց կարող եք սկսել:

Թույլ տվեք չորս հրավեր հղել ձեզ․

Առաջինը, ես հրավիրում եմ ձեզ 10 օր ծոմ պահել և զերծ մնալ ցանկացած տեսակի սոցիալական և այլ լրատվամիջոցներից, որոնք բացասական և անմաքուր մտքեր են հաղորդում ձեզ: Աղոթեք, որ իմանաք, թե որ ազդեցություններից հեռու մնաք ձեր ծոմի ընթացքում։ Ձեր 10-օրյա ծոմի հետևանքները կզարմացնեն ձեզ։ Ի՞նչ նկատեցիք, երբ դադար վերցրեցիք աշխարհի պատկերներից, որոնք խոցում էին ձեր հոգին։ Արդյո՞ք փոփոխություն եք զգում, թե որտեղ այժմ կցանկանայիք ծախսել ձեր ժամանակն ու եռանդը։ Արդյո՞ք ձեր առաջնահերթություններից որևէ մեկը, նույնիսկ աննշան չափով, փոխվել է։ Ես հորդորում եմ ձեզ գրի առնել և հետևել յուրաքանչյուր տպավորության:

Երկրորդը, ես հրավիրում եմ ձեզ այսօրվանից մինչև տարեվերջ կարդալ Մորմոնի Գիրքը: Թեև անհնար է թվում ձեր զբաղված կյանքում, եթե դուք ընդունեք այս հրավերը սրտի ողջ նվիրվածությամբ, Տերը կօգնի ձեզ գտնել դա իրականացնելու միջոցը։ Եթե աղոթքով ուսումնասիրեք, խոստանում եմ, որ երկինքը կբացվի ձեզ համար: Տերը կօրհնի ձեզ մեծ ոգեշնչմամբ և հայտնությամբ:

Կարդալու ընթացքում խորհուրդ կտամ նշել այն հատվածները, որոնք խոսում են կամ մատնացույց են անում Փրկիչին։ Ապա, ձեր ընտանիքների և ընկերների հետ անկեղծ խոսեք Քրիստոսի մասին, հրճվեք Քրիստոսով, և քարոզեք Քրիստոսի մասին։ Այդ գործընթացի շնորհիվ դուք և նրանք ավելի կմոտենաք Փրկիչին։ Եվ փոփոխություններ, նույնիսկ հրաշքներ, կսկսեն տեղի ունենալ։

Այս առավոտ հայտարարություն արվեց կիրակնօրյա նոր օրակարգի և տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական ծրագրի վերաբերյալ: Իմ սիրելի՛ քույրեր, դուք եք բանալին՝ նոր, հավասարակշռված և համակարգված ձևով ավետարանն ուսուցանելու այս ջանքերի բանալին։ Խնդրում եմ, սուրբ գրություններից սովորած ձեր գիտելիքը ուսուցանեք ձեր սիրելիներին։ Ուսուցանեք նրանց, թե ինչպես մեղք գործելիս դիմեն Փրկիչին՝ նրա բժշկող ու մաքրագործող զորությունը ստանալու համար։ Եվ ուսուցանեք նրանց, թե ինչպես ամեն օր իրենց կյանքում կիրառեն Նրա զորացնող ուժը։

Երրորդը, կանոնավոր կերպով տաճար այցելելու սովորույթ ձևավորեք։ Ձեր կյանքում դա կարող է մի փոքր ավելի զոհաբերություն պահանջել։ Տաճարում անցկացրած կանոնավոր լրացուցիչ ժամանակը հնարավորություն կտա Տիրոջն ուսուցանել, թե ինչպես կիրառել Նրա քահանայության զորությունը, որով դուք օժտվել եք Նրա տաճարում։ Ձեզանից նրանք, ովքեր չեն ապրում տաճարին մոտ, հրավիրում եմ սուրբ գրություններում և ապրող մարգարեների խոսքերում աղոթքով ուսումնասիրել տաճարների մասին նյութերը։ Ձգտեք իմանալ ավելին, հասկանալ ավելին և զգալ ավելին տաճարների մասին, քան նախկինում։

Անցած տարվա հունիսին տեղի ունեցած երիտասարդների մեր համաշխարհային հոգևոր հավաքում ես խոսեցի մի երիտասարդի մասին, որի կյանքը փոխվեց, երբ նրա ծնողները սմարթֆոնը փոխարինեցին սովորական բջջային հեռախոսով: Այդ երիտասարդ տղայի մայրը հավատացյալ անվախ կին է։ Նա տեսավ, որ իր տղան մոտ է այն ընտրություններին, որոնք կարող էին նրան խանգարել միսիա ծառայել։ Նա գնաց տաճար, որպեսզի իր տղայի համար աղոթի։ Ապա, նա գործեց ըստ ստացած տպավորությունների։

Նա ասել է․ «Ես զգացի, որ Հոգին առաջնորդում է ստուգել իմ որդու հեռախոսը որոշակի ժամերին, որպեսզի որոշակի նյութեր գտնեմ։ Ես չգիտեմ, թե ինչպես օգտագործել սմարթֆոնը, բայց Հոգին առաջնորդեց ինձ բացել այն սոցիալական մեդիան, որը ես նույնիսկ չեմ օգտագործում։ Ես գիտեմ, որ Հոգին օգնում է ծնողներին, որոնք ձգտում են պաշտպանել իրենց երեխաներին: [Սկզբում,] իմ որդին զայրացավ ինձ վրա: … Բայց երեք օր անց նա ինձ շնորհակալություն հայտնեց։ Նա զգում էր տարբերությունը»։

Նրա որդու պահվածքը և վերաբերմունքը կտրուկ փոխվեցին: Նա ավելի օգտակար էր տանը, ժպտում էր ավելի շատ և ավելի ուշադիր էր Եկեղեցում։ Նրան դուր էր գալիս ժամանակավոր ծառայությունը տաճարի մկրտարանում և իր միսիային պատրաստվելը։

Իմ չորրորդ հրավերը նրանց, ովքեր համապատասխանում են այդ տարիքին, այն է, որ լիարժեք մասնակցություն ունենանՍփոփող Միությունում: Ես հորդորում եմ ձեզ ուսումնասիրել Սփոփող Միության նպատակների ներկայիս հայտարարությունը։ Դա ոգեշնչող է: Այն կարող է առաջնորդել ձեր կյանքի նպատակներին հասնելու համար: Նաև թախանձում եմ, որ դուք կիրառեք Սփոփող Միության հայտարարության ճշմարտությունները, որոնք տպագրվել են գրեթե 20 տարի առաջ։ Այդ հռչակագրի շրջանակով օրինակը կախված է Առաջին Նախագահության գրասենյակում: Ամեն անգամ կարդալիս ես լցվում եմ ուրախությամբ։ Այն նկարագրում է, թե ովքեր եք դուք և Տերն ինչ է ուզում, որ դուք դառնաք այս որոշակի պահին, երբ դուք կատարում եք ցրված Իսրայելի հավաքման գործի ձեր մասը։

Իմ սիրելի՛ քույրեր, մենք ձեր կարիքն ունենք։ Մենք «ձեր ուժի, ձեր դարձի, ձեր համոզմունքի, ձեր ղեկավարելու ունակության, ձեր իմաստության, և ձեր ձայների կարիքն ունենք»։ Մենք, պարզապես, չենք կարող Իսրայելը հավաքել առանց ձեզ։

Ես սիրում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ և օրհնում եմ, որ կարողանաք հեռու մնալ աշխարհիկից՝ այս կարևոր և հրատապ աշխատանքին աջակցելիս։ Միասին, մենք կարող ենք անել այն ամենը, ինչ մեր Երկնային Հայրն ակնկալում է մեզանից, որպեսզի աշխարհը նախապատրաստենք Նրա Սիրելի Որդու Երկրորդ Գալուստին:

Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Russell M. Nelson, “Hope of Israel” (worldwide youth devotional, June 3, 2018), HopeofIsrael.lds.org.

  2. Sես 2 Նեփի 25․26:

  3. Այս փաստաթղթերը հասանելի են առցանց։ Սփոփող Միության նպատակների հայտարարությունը կարող եք գտնել lds.org/callings/relief-society-ում։ Սփոփող Միության հռչակագրի համար, տես Մարի Էլեն Սմութ, “Rejoice, Daughters of Zion,” Liahona, Jan. 2000, 111–14։

  4. Ռասսել Մ․ Նելսոն, «Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 96, շեշտադրումն ավելացված է։