Եկեղեցու պատմություն
Ջոզեֆ Սմիթը և բազմակնությունը


Ջոզեֆ Սմիթը և բազմակնությունը, Եկեղեցու պատմության թեմաներ

Ջոզեֆ Սմիթը և բազմակնությունը

Ջոզեֆ Սմիթը և բազմակնությունը

Վերջին Օրերի Սրբերը հավատում են, որ մոնոգամ ամուսնությունը՝ մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև ամուսնությունը, Տիրոջ մշտապես գործող օրենքն է ամուսնության վերաբերյալ։1 Աստվածաշնչյան ժամանակներում Տերը պատվիրել է Իր ժողովրդից որոշ մարդկանց կիրառել բազմակնությունը՝ մեկ տղամարդու և մեկից ավելի կանանց ամուսնությունը։2 Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին անդամներից ոմանք նույնպես ընդունեցին և հնազանդվեցին այս պատվիրանին, որը տրվել էր Աստծո մարգարեների միջոցով:

Հայտնություն ստանալուց հետո, որը պատվիրում էր նրան կիրառել բազմակնություն, Ջոզեֆ Սմիթն ամուսնացավ բազմաթիվ կանանց հետ և ծանոթացրեց այդ գործառույթը մտերիմ գործընկերներին: Այս սկզբունքը վերականգնման առավել դժվարին կողմերից էր՝ ինչպես Ջոզեֆի, այնպես էլ Եկեղեցու մյուս անդամների համար: Բազմակնությունը դառնում էր հավատքի փորձություն և առաջացնում վիճաբանություն և հակառակություն: Քիչ թվով վերջին օրերի Սրբեր սկզբում ողջունեցին աստվածաշնչյան գործառույթի վերականգնումը, որն ամբողջապես խորթ էր նրանց զգայունակության համար: Բայց շատերը հետագայում վկայեցին հզոր հոգևոր փորձառությունների մասին, որոնք օգնեցին նրանց հաղթահարել իրենց երկմտանքը և քաջություն տվեցին ընդունել այդ գործառույթը:

Բազմակնության վաղ գործառույթի վերաբերյալ շատ մանրամասներ անհայտ են, քանի որ մասնակիցներին խնդրել են գաղտնի պահել իրենց գործողությունները: Հետևաբար, վաղ բազմակնության պատմական արձանագրությունները շատ քիչ են. ժամանակաշրջանի վերաբերյալ քիչ արձանագրություններ են մանրամասներ ներկայացնում, իսկ հետագա հիշատակությունները միշտ չէ, որ վստահելի են։ Սրբերը պատմում են մի քանի կարևոր պատմություններ, որոնք վերաբերում են Ջոզեֆ Սմիթի և Վերջին Օրերի այլ Սրբերի բազմակնության կիրառության մասին: Վաղ օրերի բազմակնության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար, տես “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Gospel Topics Essays, topics.churchofjesuschrist.org։

Առնչվող թեմաներ. Ջոզեֆ Սմիթ Կրտ., Էմմա Հեյլ Սմիթ, Ֆանի Ալջեր, Նավուի մեկնաբան