ԱՅՑԵԼՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՒՂԵՐՁ, հունվար 2010
Դառնանք ինքնապահովող
Աղոթքով ուսուցանեք այս սուրբ գրություններն ու ելույթները կամ, անհրաժեշտության դեպքում, ուսուցանեք մեկ այլ սկզբունք, որը կօրհնի այն քույրերին, որոնց դուք այցելում եք: Վկայություն բերեք վարդապետության մասին: Նրանց, ում ուսուցանում եք, հրավիրեք կիսվել իրենց զգացմունքներով և սովորածով:
Ի՞նչ է ինքնապահովումը:
«Ինքնապահովում նշանակում է, օգտագործելով Երկնային Հորից ստացած մեր բոլոր օրհնությունները, հոգալ մեր և մեր ընտանիքի մասին և մեր անձնական խնդիրների լուծումները գտնել»: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում` ձգտել խույս տալ խնդիրներից, նախքան դրանք ի հայտ կգան, և սովորել հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները: …
Ինչպե՞ս ենք մենք ինքնապահովող դառնում: Մենք դառնում ենք ինքնապահովող, բավարար գիտելիք, կրթություն և գրագիտություն ձեռք բերելով, փողը և միջոցները խելամտորեն տնօրինելով, լինելով հոգեպես ամուր, պատրաստվելով ծայրահեղ իրավիճակներին և պատահականություններին, ունենալով ֆիզիկական առողջություն, սոցիալական և էմոցիոնալ բարվոք վիճակ»:1
Ջուլի Բ. Բեք, Սփոփող Միության գերագույն նախագահ
Ավետարանի պատասխանատվություն
«Խնայողաբար ապրելով և ավելացնելով մեր պարգևներն ու տաղանդները, մենք դառնում ենք ավելի ինքնապահովող: Ինքնապահովում նշանակում է պատասխանատվություն ստանձնել մեր անձնական հոգևոր և նյութական բարօրության և նրանց համար, ում Երկնային Հայրը վստահել է մեր հոգածությանը: Միայն ինքնապահովված լինելով մենք կարող ենք իսկապես հետևել մյուսներին ծառայելու և օրհնելու Փրկչի օրինակին:
«Կարևոր է հասկանալ, որ ինքապահովումը միջոց է նպատակին հասնելու համար: Մեր ամենաբարձր նպատակը Փրկչին նմանվելն է, և այդ նպատակին կարող ենք հասնել ուրիշներին անձնուրաց ծառայություն մատուցելով: Ծառայելու մեր ունակությունը մեծանում է կամ փոքրանում ըստ մեր ինքնապահովվածության մակարդակի»:2
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս` Տասներկու Առաքյալների Քվորումից:
«Ինքնապահովումը մեր աշխատանքի արդյունքն է և մյուս բոլոր բարեգործական ձեռնարկումների հիմքը: Դա մեր հոգևոր և նյութական բարօրության հիմնական տարրն է: Այս սկզբունքի վերաբերյալ Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին [1897–1988] ասել է. «Եկեք աշխատենք մեր կարիքի ուղղությամբ: Եկեք լինենք ինքնապահովող և անկախ: Փրկությունը կարող է ձեռք բերվել միայն այս սկզբունքով: Փրկությունը անհատական խնդիր է, և մենք պետք է իրագործենք մեր անձի փրկությունը` նյութական և հոգևոր առումով»: …
«Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն [1895–1985] այնուհետև սովորեցնում է ինքնապահովման մասին. «Յուրաքանչյուր անհատի սոցիալական, էմոցիոնալ, հոգևոր, ֆիզիկական կամ տնտեսական բարօրությունը կախված է նախ իրենից, այնուհետև իր ընտանիքից, և ապա Եկեղեցուց, եթե նա Եկեղեցու հավատարիմ անդամ է»:3
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն
© 2009 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/09: Թարգմանության հաստատումը. 6/09: Visiting Teaching Message, January 2010 -ի թարգմանությունը: Armenian 09361 201