2010
Հոգեպես պատրաստվենք
Փետրվար 2010


ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁ, փետրվար 2010

Հոգեպես պատրաստվենք

Մեր մարգարեի խորհուրդը

Հավատքի հիմք

«Եթե չունենք հավատքի խորը հիմք և ճշմարտության մասին ամուր վկայություն, մենք, հնարավոր է, դժվարանանք դիմակայել դժբախտության խստաշունչ փոթորիկներին և սառը քամիներին, որոնք անխուսափելիորեն հարվածում են բոլորիս:

Մահկանացու կյանքը փորձվելու ժամանակ է, ժամանակ` հաստատելու, որ արժանի ենք մեր Երկնային Հոր ներկայություն վերադառնալուն: Որպեսզի փորձվենք, պետք է դժվարությունների հանդիպենք: Դրանք կարող են կոտրել մեզ և մեր հոգու մակերեսը կարող է ճաք տալ և ճեղքվել, դա այն դեպքում, եթե մեր հավատքի հիմքը և ճշմարտության մասին մեր վկայությունները խորը չեն նստել մեր մեջ»:1

Սովորենք անցյալի դասերից

«Լավագույնը դառնալու մեր փնտրտուքներում, բազմաթիվ հարցեր կարող են մեզ ուղեկցել. Արդյո՞ք այն եմ, ինչ ուզում եմ լինել: Արդյո՞ք ավելի մոտ եմ Փրկչին այսօր, քան երեկ էի: Իսկ վաղն ավելի մոտ կլինե՞մ: Ունե՞մ ավելի լավը դառնալու քաջություն: …

Տարիները գալիս ու գնում են, սակայն ավետարանի մասին վկայության կարիքը հարատև է: Գնալով դեպի ապագա, մենք չպետք է անտեսենք անցյալի դասերը»:2

Ձեր անձնական Լիահոնան

«Ձեր հայրապետական օրհնությունը ձերն է և միայն ձերը: Այն կարող է լինել հակիրճ կամ երկար, հասարակ կամ խորիմաստ: Երկարությամբ և լեզվով չի կարևորվում հայրապետական օրհնությունը: Հոգին է հաղորդում իրական իմաստը: Ձեր օրհնությունը չպետք է ծալել և պահել: Այն չպետք է շրջանակի մեջ առած աչքի ընկնող տեղում դնել կամ հրապարակել: Այլ այն պետք է կարդալ: Այն պետք է սիրել: Դրան պետք է հետևել: Ձեր հայրապետական օրհնությունը կառաջնորդի ձեզ մութ գիշերը: Այն կուղեկցի ձեզ կյանքի դժվարությունների ժամանակ: … Ձեր հայրապետական օրհնությունը ձեր անձնական Լիահոնան է, որը կգծի ձեր ուղին և կլինի ձեր ուղեկիցը: …

«Համբերություն է պետք, երբ նայում, սպասում և աշխատում ենք խոստացված օրհնության ուղղությամբ»:3

Եկեք Նրա մոտ

«Հիշեք, որ դուք միայնակ չեք քայլում: … Կյանքի ճանապարհով քայլելիս, միշտ քայլեք դեպի լույսը, և կյանքի ստվերները ձեր ետևում կմնան: …

Երբ դիմել եմ սուրբ գրություններին` ոգեշնչում փնտրելով, մի հատուկ բառ է բազմիցս առանձնացել: Այդ բառն է` եկեք: Տերն ասել է. «Ինձ մոտ եկեք»: Նա ասել է. «Ինձանից սովորեցեք»: Նա նաև ասել է. «Եկ հետևիր ինձ»: Ես սիրում եմ այդ բառը` եկեք: Իմ աղերսն է, որ դուք գաք Տիրոջ մոտ»:4

Հղումներ

  1. “How Firm a Foundation,” Liahona, Nov. 2006, 62.

  2. “Becoming Our Best Selves,” Liahona, Apr. 2006, 3, 5.

  3. “Your Patriarchal Blessing: A Liahona of Light,” Ensign, Nov. 1986, 66.

  4. 16-stake fireside, Brigham Young University, Nov. 16, 1986.

Ուսուցանեք այս ուղերձից

Teaching, No Greater Call սահմանում է. «Հմուտ ուսուցիչը չի մտածում. … «Ի՞նչ եմ սովորեցնելու այսօր», այլ մտածում է. «Ինչպե՞ս օգնեմ իմ ուսանողներին պարզել, թե ինչ է իրենց անհրաժեշտ իմանալ» ([1999], 61): Այս ուղերձից ուսուցանելու համար կարող եք նրանց, ում ուսուցանում եք, թուղթ ու մատիտ տալ և ժամանակ տրամադրել, որպեսզի կարդան Նախագահ Մոնսոնի խոսքերը և գրեն իրենց հայտնաբերած ճշմարտությունները, որոնք անհրաժեշտ են հոգևոր պատրաստվածություն ձեռք բերելու համար: Փոքր երեխաները կարող են նկարներ նկարել իրենց սովորածի վերաբերյալ: Խնդրեք նրանց կիսվել իրենց գրածով կամ նկարածով: