2010
Միջոցները իմաստուն տնօրինել և պարտքից խուսափել
Փետրվար 2010


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, փետրվար 2010

Միջոցները իմաստուն տնօրինել և պարտքից խուսափել

Աղոթքով ուսուցանեք այս սուրբ գրություններն ու ելույթները կամ, անհրաժեշտության դեպքում, ուսուցանեք մեկ այլ սկզբունք, որը կօրհնի այն քույրերին, որոնց դուք այցելում եք: Վկայություն բերեք վարդապետության մասին: Նրանց, ում ուսուցանում եք, հրավիրեք կիսվել իրենց զգացմունքներով և սովորածով:

Միջոցները տնօրինել

«Խնայողաբար ապրել … նշանակում է տնտեսել մեր միջոցները, ֆինանսական գործերը խելամտորեն պլանավորել, անձնական առողջության համար լիովին ապահովագրվել, բավարար չափով պատրաստվել կրթական և մասնագիտական զարգացմանը, պատշաճ ուշադրություն հատկացնել մթերմանը և պահեստավորմանը, ինչպես նաև էմոցիոնալ ճկունություն զարգացնել: … Եթե մենք խելամտորեն և խնայողաբար ապրենք, մենք այնքան ապահով կլինենք, ինչպես Նրա ափի մեջ»:1

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ (1895–1985):

Ինչպիսի՞ ունակություններ են մեզ անհրաժեշտ ինքնապահովող դառնալու համար: … Եկեղեցու վաղ օրերին Բրիգամ Յանգը աղերսում էր քույրերին սովորել, ինչպես կանխել հիվանդությունը ընտանիքում, տնային արտադրություն հաստատել, սովորել հաշվապահություն և այլ կիրառական հմտություններ: Այս սկզբունքներն այսօր ևս կարևոր են: Կրթությունը շարունակում է կարևորվել: …

«Ես մի քանի եպիսկոպոսների հարցրել եմ, թե իրենց ծխերում քույրերը հիմնականում ինքնապահովման ի՞նչ ունակությունների կարիք ունեն, և նրանք պատասխանել են` բյուջե կազմելու: Կանայք պետք է հասկանան ապառիկով գնելու և ըստ բյուջեի չապրելու վտանգը: Երկրորդ ունակությունը, որ եպիսկոպոսները նշել էին, դա խոհարարությունն էր: Տանը պատրաստված սնունդը հիմնականում ավելի էժան է և առողջարար, և նպաստում է ավելի ամուր ընտանեկան հարաբերությունների հաստատամանը:2

Ջուլի Բ. Բեք, Սփոփող Միության գերագույն նախագահ:

Խուսափեք պարտքից

«Թույլ տվեք առաջարկել ֆինանսական ազատություն տանող հինգ կարևոր քայլեր: …

Առաջինը, վճարեք ձեր տասանորդը: …

Երկրորդ, ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք: …

Երրորդ, սովորեք խնայել: …

Չորրորդ, ժամանակին վճարեք ձեր ֆինանսական պարտավորությունները: …

Հինգերորդ, սովորեցրեք ձեր երեխաներին հետևել ձեր օրինակին:»:3

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին (1917–2008), Տասներկու Առաքյալների Քվորումից:

«Երբ պարտք ենք վերցնում, մենք կորցնում ենք մեր թանկարժեք, անգին ազատության մի մասը և մեզ դնում ենք կախվածության մեջ: Մենք տրամադրում ենք մեր ժամանակը, եռանդը և միջոցները, որպեսզի վերադարձնենք մեր պարտքը, մինչդեռ այդ միջոցները կարող էինք օգտագործել մեր, մեր ընտանիքի և մյուսների համար: …

Մեր պարտքերը այժմ վճարելու և ապագայում պարտքից խուսափելու համար, մենք պետք է հավատք գործադրենք Փրկչի հանդեպ, ոչ թե պարզապես ավելի լավ գործելու, այլև ավելի լավը լինելու համար: Մեծ հավատք է պահանջվում այս պարզ խոսքերն ասելու համար. «Մենք միջոց չունենք դրա համար»: Հավատք է պահանջվում վստահելու համար, որ կյանքը կբարելավվի, եթե մենք զոհաբերենք մեր ցանկությունները մեր և մյուսների կարիքները բավարարելու համար»:4

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս` Տասներկու Առաքյալների Քվորումից:

Հղումներ

  1. “Welfare Services: The Gospel in Action,” Ensign, Nov. 1977, 78.

  2. “The Welfare Responsibilities of the Relief Society President,” Basic Principles of Welfare and Self-Reliance (2009), 5.

  3. “Earthly Debts, Heavenly Debts,” Liahona, May 2004, 41, 42.

  4. “A Gospel Vision of Welfare: Faith in Action,” Basic Principles of Welfare and Self-Reliance (2009), 1.

Օգնություն Այցելող Ուսուցիչներին

Ձեր ընկերակցի հետ խորհրդակցեք, թե ինչպես պետք է այս ուղերձը նրբանկատորեն համապատասխանեցնեք յուրաքանչյուր քրոջ կարիքներին: Ինքնապահովման ի՞նչ ունակություններով կարող եք կիսվել նրա հետ:

Անձնական պատրաստվածություն

Մաղաքիա Գ.10

Մատթեոս Զ.19–21

Ղուկաս ԺԲ.15

ՎևՈւ 38.30; 88.119

Լրացուցիչ տեղեկության համար, տես All Is Safely Gathered In: Family Finances (item no. 04007):