Առաջին Նախագահության Ուղերձ, հունիս 2011
Տասանորդի օրհնությունները
Մեզ պատվիրաններ տալու Աստծո նպատակն է մեզ օրհնելը: Նա ուզում է մեզ տալ հավերժական կյանք` Իր բոլոր պարգևներից մեծագույնը (տես ՎևՈՒ 14.7): Սելեստիալ արքայությունում ընտանիքներով Նրա հետ հավերժ ապրելու պարգևը ստանալու համար մենք պետք է կարողանանք ապրել այդ արքայության օրենքներով (տես ՎևՈՒ 88.22):
Նա տվել է մեզ պատվիրաններ այս կյանքում, որպեսզի մեզ օգնի զարգացնել այդ ունակությունը: Տասանորդի օրենքը այդ նախապատրաստական պատվիրաններից մեկն է: Օրենքն այն է, որ մենք Տիրոջը տանք մեր ամբողջ եկամուտի մեկ տասներորդ մասը: Այն բավականաչափ պարզ է և նույնիսկ երեխան կարող է հասկանալ դա: Ես տեսել եմ երեխաներ, որոնք եպիսկոպոսին են տվել տասանորդի ծրարը, որը պարունակում է նրանց վաստակած մետաղադրամների մեկ տասներորդը:
Օրհնություններից մեկը, որ գալիս է լրիվ տասանորդ վճարելուց, նույնիսկ ավելի բարձր օրենքով ապրելու հավատք զարգացնելն է: Սելեստիալ արքայությունում ապրելու համար մենք պետք է ապրենք նվիրաբերման օրենքով: Դրա համար մենք պետք է կարողանանք զգալ, որ մենք ամբողջությամբ և այն ամենը, ինչ մենք ունենք, պատկանում են Աստծուն:
Կան առնվազն երեք ուղիներ, որ վճարելով լրիվ տասանորդ այս կյանքում, պատրաստում են մեզ զգալու այն, ինչ մենք պետք է զգանք, որպեսզի ստանանք հավերժական կյանքի պարգևը:
Առաջինը, երբ մենք վճարում ենք մեր տասանորդները Եկեղեցուն, մեր Երկնային Հայրը օրհնություններ է թափում մեզ վրա: Ցանկացած մարդ, ով հետևողականորեն վճարել է լրիվ տասանորդ, գիտի, որ դա ճշմարիտ է: Օրհնությունները երբեմն հոգևոր են և երբեմն աշխարհիկ: Դրանք տրվում են Տիրոջ ժամանակին և համաձայն այն բանի, ինչը Նա գիտի, որ ամենալավն է մեզ համար:
Երբ այդ օրհնությունները գալիս են, մեր հավատքը մեծանում է առ այն, որ Աստված է ամեն բանի աղբյուրը, ինչը բարի է մեր կյանքում: Ավելի հեշտանում է տեսնելը, որ նվիրաբերումը պարզապես ընդունում է ճշմարտությունը, որ Աստծո բոլոր ստեղծածները Իրենն են: Այն մեզ ստիպում է երախտագիտություն զգալ, որ Նա պահանջում է միայն 10 տոկոսը այն ամենի, ինչը Նա արդեն տվել է մեզ: Այսպիսով, մենք ավելի լավ ենք պատրաստվում ապրել նվիրաբերման օրենքով, երբ այն պահանջվի մեզանից:
Երկրորդը, մենք բոլորս, ովքեր հետևողականորեն վճարել ենք լրիվ տասանորդ, ավելի մեծ վստահություն ենք զգում, երբ խնդրում ենք Աստծուց այն, ինչի կարիքն ունենք մենք և մեր ընտանիքները: Նա խոստացել է նույնիսկ ավելի շատ օրհնություններ, քան մենք կարող ենք ընդունել, երբ մենք հավատարիմ ենք լինում մեր տասանորդները վճարելու մեր ուխտին (տես Մաղաքիա Գ.10): Այսպիսով, տասանորդի մեծագույն օրհնություններից մեկը վստահությունն է ապագայի հանդեպ: Ինչ հանգամանքներում էլ որ մենք լինենք, ամեն ինչ կկարգավորվի լավագույն ձևով: Մինչ մենք պահում ենք մեր խոստումները, Նա կպահի Իրենը: Խաղաղության զգացումը լրիվ տասանորդ վճարելու մեծ օրհնություններից մեկն է: Նրանք, ովքեր պահել են տասանորդի պատվիրանը, կարող են վկայել, որ խաղաղության օրհնությունը իրական է և թանկարժեք:
Երրորդը, նրանք, ովքեր տասանորդ են վճարում, զգում են, որ իրենց սերը մեծանում է Աստծո և Աստծո բոլոր զավակների հանդեպ: Այդ մեծ սերը գալիս է հասկացողությունից, թե ինչպես է Հայրը օգտագործում բաները, որոնք մենք տրամադրում ենք` օրհնելու մարդկանց այս աշխարհում և հավերժության համար:
Իր լիազորված ծառաների միջոցով Նա ծախսում է տասանորդները մեծ հոգատարությամբ: Տասանորդ վճարողն օգնում է Տիրոջը տաճարներ կառուցել, որտեղ ընտանիքները կարող են հավերժորեն կնքվել: Տասանորդ վճարողը օգնում է Նրան ավետարանը տանել ամենուր գտնվող մարդկանց: Տասանորդ վճարողն օգնում է Նրան թեթևացնել քաղցն ու տառապանքը Նրա իսկ ճանապարհով`Նրա ծառաների միջոցով: Այդ ծառաներից յուրաքանչյուրը կարող է ձեզ ասել, թե ինչպես է սերը մեծանում, քանի որ տասանորդն օգտագործվել է մարդկանց օրհնելու համար: Եվ նույնը կարող է հավատարիմ տասանորդ վճարողը:
Մինչև տասանորդի կարգավորումը դեռ երկար ժամանակ կա: Ես աղոթում եմ, որ դուք և ձեր ընտանիքը այժմ սկսեք ծրագրել և պատրաստվել որակվելու օրհնությունների համար, որոնք Աստված թափում է բոլոր նրանց վրա, ովքեր կարող են հայտարարել Նրան, որ իրենք լրիվ տասանորդ վճարողներ են:
© 2011 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/10: Թարգմանության հաստատումը. 6/10: First Presidency Message, June 2011-ի թարգմանությունը: Armenian: 09766 201